https://armeniasputnik.am/20230529/vorn-e-hhi-amenatsakhsatar-nakhararutjuny-hvovhannisjany-tver-nerkajacrec-60315919.html
Ո՞րն է ՀՀ–ի ամենածախսատար նախարարությունը. Հովհաննիսյանը թվեր ներկայացրեց
Ո՞րն է ՀՀ–ի ամենածախսատար նախարարությունը. Հովհաննիսյանը թվեր ներկայացրեց
Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ բյուջեով նախատեսված եկամուտները 2022-ին գերակատարվել են, ծախսերը` թերակատարվել 2 տոկոսով։ 29.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-29T12:46+0400
2023-05-29T12:46+0400
2023-05-29T12:48+0400
հայաստան
վահե հովհաննիսյան
հարկեր
եկամուտ
տնտեսություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/1d/60311084_0:96:1600:997_1920x0_80_0_0_77f9cb8e8e421bcb1f214db2076aaa9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. 2022թ–ի կապիտալ ծախսերի պակասուրդը պետական բյուջեով պլանավորված 3 տոկոսի փոխարեն փաստացի կազմել է 2.1 տոկոս։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2022թ–ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։«Տարվա ընթացքում պլանավորված 1 տրլն 947 մլրդ դրամի եկամուտները վերանայվել են, ավելացվել 110 մլն դրամով և դարձել 2 տրլն 58 մլրդ դրամ։ Ծախսերը 2 տրլն 184 մլրդ դրամից վերանայվել են 104 մլրդ դրամով և դարձել են 2 տրլն 288 մլրդ դրամ։ Եվ դեֆիցիտը համապատասխանաբար նվազել է` 236 մլրդ դրամից իջնելով 229 մլն դրամի»,– ասաց նախարարը։Հովհաննիսյանը նշեց, որ բյուջեով նախատեսված եկամուտները գերակատարվել են, իսկ ծախսերը` թերակատարվել 2 տոկոսով (կատարվել են 98 տոկոսով)։Ֆինանսների նախարարի խոսքով` եկամուտների աճը որոշակիորեն պայմանավորված է եղել մի շարք իրավախախտումների գծով հավաքագրումների աճով (պետտուրքի, բնապահպանական վճարի և շահութահարկի գծով):Հարկային հավաքագրումներում ամենամեծ մասնաբաժինն ունի ԱԱՀ–ն` 35 տոկոս, եկամտահարկը` 24.7 տոկոս, շահութահարկը` 11.6 տոկոս։2023-ի առաջին եռամսյակում խոշոր բիզնեսը կրկնակի ավելի շատ հարկ է վճարել, քան 5 տարի առաջԻնչ վերաբերում է ծախսերին, 2022–ին ավելացած 104 մլրդ դրամից 45.8-ը, նախարարի մեկնաբանմամբ, ուղղվել է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, 58 միլիարդը` կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը։«Ուրախ եմ արձանագրել, որ մենք 2022թ–ին կարողացել ենք կապիտալ ծախսերն իրականացնել գրեթե 95 տոկոսով։ Մենք 2019թ–ին ունեցել ենք 73 տոկոս կատարողական, 2018-ին` 74 տոկոս։ Սա առաջին հերթին խոսում է մեր` ծախսեր պլանավորելու կարողությունների մասին»,– ասաց նախարարը։Հովհաննիսյանի դիտարկմամբ` ամենածախսատարը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, որը ծախսում է բյուջեի 27.4 տոկոսը, ՏԿԵՆ–ը ծախսում է բյուջեի 10 տոկոսը, ԿԳՄՍՆ–ն` 9, ֆինանսների նախարարությունը` 9, իսկ պաշտպանության նախարարությունը` 21.4 տոկոսը։Ապրիլ ամսվա ցուցանիշներով գնաճը կայունացել է. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/1d/60311084_38:0:1461:1067_1920x0_80_0_0_18c053b0d22a44ef107c4303d996da60.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, վահե հովհաննիսյան, հարկեր, եկամուտ, տնտեսություն
հայաստան, վահե հովհաննիսյան, հարկեր, եկամուտ, տնտեսություն
Ո՞րն է ՀՀ–ի ամենածախսատար նախարարությունը. Հովհաննիսյանը թվեր ներկայացրեց
12:46 29.05.2023 (Թարմացված է: 12:48 29.05.2023) Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ բյուջեով նախատեսված եկամուտները 2022-ին գերակատարվել են, ծախսերը` թերակատարվել 2 տոկոսով։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. 2022թ–ի կապիտալ ծախսերի պակասուրդը պետական բյուջեով պլանավորված 3 տոկոսի փոխարեն փաստացի կազմել է 2.1 տոկոս։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2022թ–ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Տարվա ընթացքում պլանավորված 1 տրլն 947 մլրդ դրամի եկամուտները վերանայվել են, ավելացվել 110 մլն դրամով և դարձել 2 տրլն 58 մլրդ դրամ։ Ծախսերը 2 տրլն 184 մլրդ դրամից վերանայվել են 104 մլրդ դրամով և դարձել են 2 տրլն 288 մլրդ դրամ։ Եվ դեֆիցիտը համապատասխանաբար նվազել է` 236 մլրդ դրամից իջնելով 229 մլն դրամի»,– ասաց նախարարը։
Հովհաննիսյանը նշեց, որ բյուջեով նախատեսված եկամուտները գերակատարվել են, իսկ ծախսերը` թերակատարվել 2 տոկոսով (կատարվել են 98 տոկոսով)։
Ֆինանսների նախարարի խոսքով` եկամուտների աճը որոշակիորեն պայմանավորված է եղել մի շարք իրավախախտումների գծով հավաքագրումների աճով (պետտուրքի, բնապահպանական վճարի և շահութահարկի գծով):
Հարկային հավաքագրումներում ամենամեծ մասնաբաժինն ունի ԱԱՀ–ն` 35 տոկոս, եկամտահարկը` 24.7 տոկոս, շահութահարկը` 11.6 տոկոս։
Ինչ վերաբերում է ծախսերին, 2022–ին ավելացած 104 մլրդ դրամից 45.8-ը, նախարարի մեկնաբանմամբ, ուղղվել է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, 58 միլիարդը` կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը։
«Ուրախ եմ արձանագրել, որ մենք 2022թ–ին կարողացել ենք կապիտալ ծախսերն իրականացնել գրեթե 95 տոկոսով։ Մենք 2019թ–ին ունեցել ենք 73 տոկոս կատարողական, 2018-ին` 74 տոկոս։ Սա առաջին հերթին խոսում է մեր` ծախսեր պլանավորելու կարողությունների մասին»,– ասաց նախարարը։
Հովհաննիսյանի դիտարկմամբ` ամենածախսատարը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, որը ծախսում է բյուջեի 27.4 տոկոսը, ՏԿԵՆ–ը ծախսում է բյուջեի 10 տոկոսը, ԿԳՄՍՆ–ն` 9, ֆինանսների նախարարությունը` 9, իսկ պաշտպանության նախարարությունը` 21.4 տոկոսը։