00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Էրդողանի վերընտրվելուց հետո ՀՀ–ի հանդեպ վերաբերմունքն ավելի կոշտ է դառնալու. թուրքագետ

Թուրքիայի հետ կապված Փաշինյանի հույսերն իրականության և իրատեսության հետ կապ չունեն․ Մելքոնյան
Բաժանորդագրվել
Թուրքագետի կարծիքով` Նիկոլ Փաշինյանի հույսերն առ այն, որ Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններից հետո Հայաստանի հարաբերություններն այդ երկրի հետ կկարգավորվեն, որևէ կապ չունեն իրականության և իրատեսության հետ։
Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններից հետո այդ երկրի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ ոչ թե մեղմանալու է, այլ դառնալու է ավելի կոշտ, և եթե անգամ տեղի ունենան ինչ–ինչ գործընթացներ, դրանք կլինեն թուրքական պահանջների ու պարտադրանքի ներքո։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Հայաստանը կկարողանա կարգավորել հարաբերություններն այդ երկրի հետ։
«Հայաստանն այժմ դիմադրողականությունից զուրկ և պետական–ազգային արժանապատվությունը պահելու ոչ պատրաստ պետության կարգավիճակ ունի, իսկ Թուրքիան իր հերթին վերջին երեսուն տարվա կտրվածքով որևէ հետքայլ չի կատարել իր հակահայկական քաղաքականության մեջ»,– ասաց Մելքոնյանը։
Խոսելով բուն ընտրությունների արդյունքների մասին` թուրքագետը նշեց, որ դրանք մասնագետների կողմից կանխատեսելի էին, որովհետև նժարին դրված էին շատ լուրջ հանգամանքներ` Էրդողանի կարիերայի կարևոր փուլի ամփոփում, Թուրքիայի ձևավորման 100-ամյակ, էրդողանական կառավարական բուրգի ամրագրում։
«Էրդողանը կարողացավ առաջին փուլի հետընթացը վերականգնել. նա երկրորդ փուլում անհամեմատ լավ «մարզավիճակում էր» և նույնիսկ առաջին փուլում չհաղթելու հանգամանքը ներկայացրեց որպես ժողովրդավարության հաղթանակ` խոսելով այն մասին, որ կես տոկոս ձայների պակասն իր կողմից կեղծիքների դիմելու հիմք չդարձավ։ Թեև Էրդողանը վստահ հաղթանակ տարավ, բայց դրանով լուծվում է Թուրքիայի առջև ծառացած խնդիրներրի միայն մի մասը, և հիմա նախագահության նոր ժամկետը պետք է լուծի հետէրդողանական շրջանում ժառանգորդի հետ կապված ամենակարևոր հարցը, որը դեռ չի ուրվագծվում»,– ասաց Մելքոնյանը։
Պուտինը ջերմորեն շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
Նրա դիտարկմամբ` ընդդիմության առաջնորդը շատ ավելի վատ քարոզարշավ իրականացրեց` ռեվերանսներ անելով մե'կ հասարակության մի շարտին, մե'կ մյուսին, և արդյունքում ստեղծվեց ոչ հստակ իրավիճակ։

«Քըլըչդարօղլուն, ըստ էության, քաղաքականապես ձախողված գործիչ էր, քանի որ Էրդողանի հետ տարբեր ընտրապայքարներում նա մոտ տասն անգամ պարտություն է կրել։ Այդ ամենին գումարվեց նաև երրորդ թեկնածու Սինան Օղանի աջակցությունն Էրդողանին, ինչը նույնպես կանխորոշեց ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։ Իսկ ինչ վերաբերում է մրցակիցների քվեների միջև առկա քիչ տարբերությանը, ապա Թուրքիայի պարագայում ընտրությունները գրեթե միշտ ավարտվում են նման հարաբերակցությամբ»,–նշեց մեր զրուցակիցը։

Նրա կարծիքով` եթե մինչև ընտրությունները կային որոշակի կանխատեսումներ հետընտրական զարգացումնեևրի առումով, ապա այժմ դրանց հավանականությունը զրոյական է։
«Ընդդիմության մի կարևոր սեգմենտը, ի դեմս ազգայնական «Լավ» կուսակցության, ընտրություններից հետո անմիջապես շնորհավորեց էրդողանին, իսկ Քըլըչդարօղլուն իր հերթին փողոցային պայքարի կոչ դեռ չի արել և դրա ռեսուրսն էլ չունի։ Քրդերը մեծամասամբ իրենց ձայնը տվել են ընդդիմության առաջնորդին, բայց չեն պատրաստվում հետընտրական շարժում ծավալել ընդդեմ Էրդողանի, քանի որ վերջինին աջակցող զանգվածը բավականին կուռ է, և փողոցում Էրդողանը շատ ավելի վստահ է, շատ ավելի լավ «ասֆալտի լիդեր է», քան ընդդիմության ներկայացուցիչը»,– ասաց Մելքոնյանը։
Թուրքիայի հայերն արդեն վախի մեջ են. Փայլանը` Էրդողանի հնարավոր հաղթանակի մասին
Նշենք, որ Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների 2–րդ փուլի նախնական տվյալներով` քվեաթերթիկների 99% մշակման արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ընտրողների 52.1%–ի ձայնը, իսկ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն` 47.9%։
Լրահոս
0