https://arm.sputniknews.ru/20230530/vorqan-ktevi-erkatgtsajin-entakarucvatsqneri-verakangnumy-hh-um-grigvorjany-zhamketner-nshec-60375282.html
Որքա՞ն կտևի երկաթգծային ենթակառուցվածքների վերականգնումը ՀՀ-ում․ Գրիգորյանը ժամկետներ նշեց
Որքա՞ն կտևի երկաթգծային ենթակառուցվածքների վերականգնումը ՀՀ-ում․ Գրիգորյանը ժամկետներ նշեց
Sputnik Արմենիա
Երկաթուղին ենթակառուցվածքային շատ ավելի ակնհայտ արդյունավետ լուծում կարող է լինել տարածաշրջանի համար։ 30.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-30T12:21+0400
2023-05-30T12:21+0400
2023-05-30T13:11+0400
մհեր գրիգորյան
ապաշրջափակում
երկաթուղի
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135351_0:85:1600:985_1920x0_80_0_0_94e3c7ca04bddee148d123747b0bea85.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ժամկետներ նշեց, թե մոտավորապես որքան է անհրաժեշտ Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելում համար։ Այս մասին Գրիգորյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է միայն երկաթուղային ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ հարց բարձրացվում, և ոչ ավտոճանապարհների։Գրիգորյանը շեշտեց՝ երկաթուղին ենթակառուցվածքային շատ ավելի ակնհայտ արդյունավետ լուծում կարող է լինել տարածաշրջանի համար։«Այն հանգամանքը, որ մենք ուզում ենք լուծումներ, որոնք տարածաշրջանում Հայաստանի դերը որպես լոգիստիկ հանգույց կամրապնդեն և կավելացնեն, այդ տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։ Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքներին, պարզ է դառնում, որ առանձին հատվածների վերականգնմամբ տարածաշրջանային մակարդակով մենք ստանում ենք լուրջ լոգիստիկ լուծում։ Վերականգնումը, շատ նախնական հաշվարկներով, կարող է մոտ 2-3 տարի տևել»,- նշեց փոխվարչապետը։Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135351_88:0:1512:1068_1920x0_80_0_0_c9caffc9beb3248e71c4ec63b9eaedc7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մհեր գրիգորյան, ապաշրջափակում, երկաթուղի, հայաստան
մհեր գրիգորյան, ապաշրջափակում, երկաթուղի, հայաստան
Որքա՞ն կտևի երկաթգծային ենթակառուցվածքների վերականգնումը ՀՀ-ում․ Գրիգորյանը ժամկետներ նշեց
12:21 30.05.2023 (Թարմացված է: 13:11 30.05.2023) Երկաթուղին ենթակառուցվածքային շատ ավելի ակնհայտ արդյունավետ լուծում կարող է լինել տարածաշրջանի համար։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ժամկետներ նշեց, թե մոտավորապես որքան է անհրաժեշտ Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելում համար։ Այս մասին Գրիգորյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է միայն երկաթուղային ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ հարց բարձրացվում, և ոչ ավտոճանապարհների։
Գրիգորյանը շեշտեց՝ երկաթուղին ենթակառուցվածքային շատ ավելի ակնհայտ արդյունավետ լուծում կարող է լինել տարածաշրջանի համար։
«Այն հանգամանքը, որ մենք ուզում ենք լուծումներ, որոնք տարածաշրջանում Հայաստանի դերը որպես լոգիստիկ հանգույց կամրապնդեն և կավելացնեն, այդ տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։ Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքներին, պարզ է դառնում, որ առանձին հատվածների վերականգնմամբ տարածաշրջանային մակարդակով մենք ստանում ենք լուրջ լոգիստիկ լուծում։ Վերականգնումը, շատ նախնական հաշվարկներով, կարող է մոտ 2-3 տարի տևել»,- նշեց փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց
եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում է 2020-ի
նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։