00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Նա հայտնեց, որ վերջերս նաև ոչ պաշտոնական այցով Ոսկեպարում է եղել և զրուցել տեղացիների հետ։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր։ Մանուկ Բեյի ապարանքում այսօր Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով համայնքի ներկայացուցչի հարցին` Տիգրանաշենը ՀՀ 29.800 քառակուսի կմ տարածքում է, թե ոչ։ Համայնքի ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց, որ եթե Տիգրանաշենն անցնի Ադրբեջանին, ապա անվտանգային մեծ խնդիր կառաջանա, կկտրվի ճանապարհը Վայոց Ձորից դեպի Երասխ և այլն։
«Եթե ելնենք այն կանխավարկածից, որ այդտեղ եղել է Քյարքի, իրավական առումով կնայենք, քաղաքական առումով եթե պարզվի` դա Ադրբեջանինն է, մենք այդտեղ ոչ մի խնդիր չունենք, և դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի` Արծվաշենը վերադարձնի, Քյարքին վերցնի։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ մենք այդ հարցի արժեքը չգերագնահատենք»,– ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր։
«Եթե ճանապարհը սենց չի կարող անցնել, սենց կանցնի»,– ասաց Փաշինյանը։
Հավելեց` այսօր ճանապարհային հարցն այնպես է զարգացվում, որ անլուծելի խնդիրներ չլինեն։
Նա տեղեկացրեց, որ վերջերս ոչ պաշտոնական այցով Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում էր, գյուղացիների հարցերին ի պատասխան ասել է` դեռ ոչ մի բան որոշված չէ, և առաջարկել է հարցի շուրջ լարվածությունը թուլացնել, թույլ չտալ, որ դրանով հոգեբանական ազդեցություն գործեն մեզ վրա։
Կարծես թե կողմերը դեմ չեն` սահմանագծման աշխատանքները 1975 թ. քարտեզներով արվեն. Փաշինյան
«Գնանք, նայենք, պարզվեց դե յուրե էդ քարտեզով Ադրբեջանի՞նն է, քաղաքական առումով ոչ մի խնդիր չկա, մենք ասել ենք, որ քաղաքական մակարդակով ընդունում ենք անկլավները, իրենք էլ ընդունում են Արծվաշենը, դա էլ է անկլավ։ Լավ, ճանապարհը սենց չի գնա, նենց կգնա»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով` այդտեղ դեռ շատ հարցեր կան, օրինակ` ինչպես է քաղաքացիների մուտքը լինելու և այլն։
Նա կրկին վերադարձավ Տիգրանաշենի հարցին` նշելով, որ Երասխի համար փակուղի չի ստեղծվելու։ Եթե խաղաղություն եղավ, Երասխն էլ, օրինակ, Սադարակի (ադրբեջանական գյուղ) հետ առևտուր կանի։ Շեշտեց` բոլոր զրույցների վերջնանպատակը խաղաղությունն է, այլապես եթե խաղաղություն չկա, մնացածն անիմաստ է։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Լրահոս
0