00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դա հայ ժողովրդի համար կլինի ամենամեծ նվաստացումը և ազգային ողբերգությունը. Օսկանյան

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2023
Վարդան Օսկանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին ԱԳ նախարարը վստահ է` եթե Փաշինյանը ստորագրի այն, ինչի մասին խոսում է, ապա դա կլինի հայության համար ոչ միայն մեծագույն նվաստացում, այլև ազգային ողբերգություն։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Այն հարցում, որ ԱՄՆ–ն ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Արցախի իշխանություններին ներում շնորհելու «բարի կամքը», մեղավոր է ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ ՀՀ ներկա իշխանությունները։ Ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Ես ուզում եմ՝ մի պահ մենք բոլորս մեզ թափ տանք և հասկանանք, թե դա ինչ է նշանակում։ Ուրեմն, աշխարհի ամենակոռումպացված և ավտորիտար ղեկավարը խոստանում է ներում շնորհել իր պատմական հողի վրա սերունդներով (հազարամյակներով) ապրած ժողովրդի ընտրյալներին, այն ժողովրդի, որի նկատմամբ տասնամյակներ կիրառվել են ամենադաժան բռնությունները՝ փորձելով նրանց կտրել իրենց իսկ պատմական հողից, որը երբևիցե չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»,– գրել է Օսկանյանը։
Նրա խոսքով` 2018-ի իշխանափոխությունից հետո հայ ժողովուրդը հայտնվել է չդադարող նվաստացումների շրջափուլում։ Թվում էր, թե 44-օրյա պատերազմում ծանր պարտությունը նվաստացման գագաթնակետն էր, բայց պարզվեց` ոչ։ Ըստ Օսկանյանի` Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեց Ադրբեջանին նախ բանավոր և շուտով, անկասկած, կհանձնի գրավոր։ ԱՄՆ–ի` մայիսի 31-ի հայտարարությունը ևս մի կաթիլ ավելացրեց նվաստացումների այս ցանկում։
Վստահ է` այս նվաստացումից դուրս գալու և իրավիճակը կտրուկ փոխելու միակ ճանապարհը ժողովրդական ճնշմամբ այս իշխանություններին հրաժարական պարտադրելն է։ Հայությունն այսօր պետք է իր ձայնը բարձրացնի և պահանջի հրաժարվել Արցախի հանձնման գործընթացից։
Փաշինյանի ձեռքը պետք է բռնել հենց հիմա, հետո ուշ կլինի. Վարդան Օսկանյան
«ՄԱԿ-ի անդամ 190-ից ավելի երկիր կա, որոնք մտել են այդ կազմակերպություն որոշակի սահմաններով։ Ներկայում աշխարհում գոյություն ունի 50-ից ավելի տարածքային վեճ, ինչը նշանակում է, որ գոյություն ունեն առնվազն երկու տասնյակ զույգ-երկրներ, որոնք տարածքային չկարգավորված խնդիրներ ունեն։ Բացառությամբ մի քանիսի՝ այդ բոլոր զույգ-երկրներն ունեն դիվանագիտական հարաբերություններ, մեծամասամբ՝ նաև բարեկամական նորմալ կապեր»,– նկատել է նախկին արտգործնախարարը։
Նրա կարծիքով` Հայաստանն այսօր հնարավորություն ունի խուսափել Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելուց։ Անկախ ստորագրելու–չստորագրելու հանգամանքից, ըստ Օսկանյանի, բանակցությունների ելքը վճռված է։
Նախկին արտգործնախարարի կարծիքով` Փաշինյանը, այնուամենայնիվ, ուզում է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, դա պետք է ստորագրի վերապահումով, որը կվերաբերի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին։ Եթե Փաշինյանը ստորագրի այն, ինչի մասին բանավոր ասել է, ապա դա հայ ժողովրդի համար կլինի ամենամեծ նվաստացումը և անդառնալի ազգային ողբերգությունը։
Մադրիդյան փաստաթուղթը մեծ ձեռքբերում էր, որն իշխանությունը փոշիացնում է. Վարդան Օսկանյան
Նշենք, որ Վարդան Օսկանյանը ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրել է շուրջ 10 տարի` 1998-2008թթ.։ Ավելի վաղ Վարդան Օսկանյանը գրել էր, որ Հայաստանն իր անկախության տարիների առաջին երկու տասնամյակի ընթացքում դիվանագիտական երկու կարևոր ձեռքբերում է ունեցել։ Մեկը՝ 1994 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ Բուդապեշտում Հայաստանի մերժումն էր և դիմադրությունն էր, որ ԵԱՀԿ կազմակերպության հիմնարար սկզբունքը, կոնսենսուսը փոխվի, չնայած 45 երկրներից ավելին ճնշում էին Տեր-Պետրոսյանին, որպեսզի Հայաստանն ընդունի կոնսենսուս մինուս մեկ սկզբունքը։
Երկրորդ մեծ ձեռքբերումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության ժամանակ Մադրիդյան փաստաթուղթն էր։
Օսկանյանը չէր ցանկացել մեղադրել 2008 թվականից հետո հաջորդ իշխանություններին, որ նրանք տասը տարում չկարողացան այս փաստաթղթից լավագույնս օգտվել։ Ըստ Օսկանյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Մադրիդյան փաստաթղթով ընձեռված երեք հնարավորություններից ընտրել էր ԼՂ հինգ շրջանները տալու, իսկ Քելբաջարի և Լաչինի հարցը հանրաքվեով լուծելու ճանապարհը։
Լրահոս
0