00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետական համակարգում կոռուպցիայի բուրգի հիերարխիկ կառուցվածք այսօր չկա. Սասուն Խաչատրյան

© Sputnik / Asatur YesayantsՍասուն Խաչատրյան
Սասուն Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2023
Սասուն Խաչատրյան
Բաժանորդագրվել
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարծում է, որ Հայաստանում կոռուպցիա կա, ուղղակի կառուցվածքն է փոխվել։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Այն արատավոր երևույթները, երբ գերատեսչություններն ամեն կերպ փորձում էին ներքևի օղակներում եղած կոռուպցիան թաքցնել, այսօր չկա։ ՀՀ Ազգային ժողովում պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս այս հայտարարությունն արեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
«Ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ գերատեսչություններն արդեն մեզ հետ համագործակցում են։ Այսինքն` կոռուպցիայի բուրգի հիերարխիկ կառուցվածք այսօր չկա, և դա շատ լավ է»,– ասաց Խաչատրյանը։
Նա չժխտեց, որ Հայաստանում կոռուպցիա կա, ուղղակի փոխվել է կոռուպցիոն դրսևորումների կառուցվածքը։
«Այսօր ունենք ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կաշառք վերցնելու բազմաթիվ դեպքեր։ Այո՛, եղել են դեպքեր, երբ այդ քննության նախաքննության նախաձեռնողը եղել է հենց ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը։ Նույնը վերաբերում է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը»,– ավելացրեց Խաչատրյանը։
Նա վստահեցրեց, որ Կենտրոնական զինվորական հոսպիտալի, զինկոմիսարիատի մասնագետի վերաբերյալ եղած հրապարակումների դեպքում էլ իր ղեկավարած կառույցը ևս ակտիվ համագործակցել է ՊՆ–ի հետ։
Հիշեցնենք` ընդամենը երկու օր առաջ` մայիսի 31–ին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանում արձանագրվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ, սակայն դա դրական ցուցանիշ է, քանի որ բացահայտումներն են շատացել։
Լրահոս
0