https://armeniasputnik.am/20230602/uzum-em-serundnerin-tvoghnel-hh-kadastri-lracvats-ev-ambvoghjakan-vkajakan-pashinjan-60546349.html
Ուզում եմ սերունդներին թողնել ՀՀ «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական». Փաշինյան
Ուզում եմ սերունդներին թողնել ՀՀ «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական». Փաշինյան
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ մենք 30 տարի ապրում ենք մի տեղ, որի «կադաստրի վկայականը» չունենք: 02.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-02T13:37+0400
2023-06-02T13:37+0400
2023-06-02T13:42+0400
հայաստան
արցախ
նիկոլ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2041/01/20410178_0:165:1600:1065_1920x0_80_0_0_d0aa376dc38042674dc39289d393074b.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի ապագա սերունդները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա ընդգծել է, որ որպես ՀՀ վարչապետ ուզում է հասնել այդ արդյունքին։Նշենք, որ նույն միտքը Փաշինյանը կրկնել էր նաև երեկ` հունիսի 1–ին, «Մանուկ Բեյի» պալատում Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Կարծես թե կողմերը դեմ չեն` սահմանագծման աշխատանքները 1975 թ. քարտեզներով արվեն. ՓաշինյանՆա նշել էր, որ «կադաստրի վկայականը» ձևակերպելու ճանապարհին շատ կարևոր քայլեր են արել, ինչ, որ վերահաստատված չէր, վերահաստատելով քայլ-քայլ գնում են առաջ:Հիշեցնենք` ապրիլի 24–ին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով ընդդիմության այն թեզին, որ Հայաստանը Բրյուսելում ամեն ինչ զիջել է Ադրբեջանին, փոխարենը ոչինչ չի ստացել, նշել էր, որ «Հայաստանն իր հազարամյա գոյության ընթացքում երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել, և եթե ամեն ինչ ստացվի, ապա իր պատմության մեջ առաջին անգամ կստանա այն»։Նա նշել էր, որ 30 տարի ապրում ենք մի տեղ, որի «կադաստրի վկայականը» չունենք:Նա ընդգծել էր, որ ուզում է հաղթահարել տնվորի կարգավիճակը, ունենալ «վկայական», որի անունն է պետություն, միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտցված սահմաններով ։Վարչապետը նաև նշել էր, որ եթե ամեն ինչ հաջողվի, ապա ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության հարցով կընթանա ինստիտուցիոնալ բանակցային գործընթաց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2041/01/20410178_215:195:1375:1065_1920x0_80_0_0_9b9f7cf25f76e378bef6d508410fc00f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արցախ, նիկոլ փաշինյան
հայաստան, արցախ, նիկոլ փաշինյան
Ուզում եմ սերունդներին թողնել ՀՀ «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական». Փաշինյան
13:37 02.06.2023 (Թարմացված է: 13:42 02.06.2023) Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ մենք 30 տարի ապրում ենք մի տեղ, որի «կադաստրի վկայականը» չունենք:
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի ապագա սերունդները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական»: Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ որպես ՀՀ վարչապետ ուզում է հասնել այդ արդյունքին։
Նշենք, որ նույն միտքը Փաշինյանը կրկնել էր նաև երեկ` հունիսի 1–ին, «Մանուկ Բեյի» պալատում Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Նա նշել էր, որ «կադաստրի վկայականը» ձևակերպելու ճանապարհին շատ կարևոր քայլեր են արել, ինչ, որ վերահաստատված չէր, վերահաստատելով քայլ-քայլ գնում են առաջ:
Հիշեցնենք` ապրիլի 24–ին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով ընդդիմության այն թեզին, որ Հայաստանը Բրյուսելում ամեն ինչ զիջել է Ադրբեջանին, փոխարենը ոչինչ չի ստացել, նշել էր, որ «Հայաստանն իր հազարամյա գոյության ընթացքում երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել, և եթե ամեն ինչ ստացվի, ապա իր պատմության մեջ առաջին անգամ կստանա այն»։
Նա նշել էր, որ 30 տարի ապրում ենք մի տեղ, որի «կադաստրի վկայականը» չունենք:
«Եթե այն, ինչ ուզում ենք անել, ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք «կադաստրի վկայական», սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե»,- նշել էր Փաշինյանը։
Նա ընդգծել էր, որ ուզում է հաղթահարել տնվորի կարգավիճակը, ունենալ «վկայական», որի անունն է պետություն, միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտցված սահմաններով ։
Վարչապետը նաև նշել էր, որ եթե ամեն ինչ հաջողվի, ապա ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության հարցով կընթանա ինստիտուցիոնալ բանակցային գործընթաց։