00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Նաիրի Սարգսյան
Նիկոլ Փաշինյանը պետական եկամուտները նույնացնում է սեփական եկամուտների հետ, ինչն անթույլատրելի է. Նաիրի Սարգսյան
09:18
6 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
09:25
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ–ի տեխնոլոգիական ինքնաբավությունը ՌԴ–ի համար առաջնահերթություն է. Միշուստին

© Фотохост-агентство РИА Новости / Անցնել մեդիապահոցԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2023
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ–ում նախագահության շրջանում Ռուսաստանի մի շարք այլ առաջնահերթությունների թվում պարենային անվտանգության և տրանսպորտային ենթակառուցվածների ամրապնդումն է, որը համապատասխանում է տնտեսական նոր իրողություններին և հաշվի է առնում միության բոլոր երկրների շահերը:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի-Sputnik. ԵԱՏՄ տեխնոլոգիական ինքնաբավությունը Ռուսաստանի համար առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Սոչիում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:
«Միջկառավարական խորհրդի նիստին զուգահեռ տեղի կունենա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հանդիպումը։ «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսին կներկայացվեն ինտեգրացիոն նախագծեր, նախատեսվում են նաև մի շարք այլ կարևոր միջոցառումներ: Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ միության շրջանակում համագործակցությունը շարունակում է ամրապնդվել, իսկ միությունը ներկայանում է որպես աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը: Հնգյակի երկրներին միավորում են երկարամյա բարեկամության ավանդույթները, նրանք հարգում են միմյանց շահերը և լուծում են իրենց քաղաքացիների համար կարևոր հարցերը, որպեսզի եվրասիական տարածքը հարմարավետ լինի բիզնեսի համար»,– նշել է Միշուստինը:
Մասնավորապես, 2015-2022 թթ ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունն աճել է 90 տոկոսով։
«Արդյունաբերական համագործակցություն և կապեր են հաստատվում թվային փոխակերպման ոլորտում, ձևավորվում են գազի, նավթի, էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաներ, որոշումներ են կայացվում նոր լոգիստիկ հնարավորությունների վերաբերյալ, ամրապնդվում են կապերը արտերկրի գործընկերների հետ: Այդ համագործակցությունը հատկապես պահանջված է, երբ սրվել են համաշխարհային տնտեսության համակարգային խնդիրները»,–հավելել է Միշուստինը։
Նա հիշեցրել է, որ այս տարի Ռուսաստանը նախագահում է ԵԱՏՄ գործադիր մարմիններում, իսկ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է նախագահության ընթացքում երկրի առաջնահերթությունները: Դա առաջին հերթին տեխնոլոգիական ներուժի և ինքնաբավության զարգացումն է, պարենային անվտանգության և տրանսպորտային ենթակառուցվածքի ամրապնդումը, որը համապատասխանում է նոր տնտեսական իրողություններին և հաշվի է առնում միության երկրներից յուրաքանչյուրի շահերը։
Եվրասիական ընկերակցությունը պետք է կառուցվի նորարարությունների հիման վրա. Միշուստին
Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանների գնահատականներով՝ ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը 2022 թ կազմել Է 80,6 մլրդ դոլար։
Հավելենք, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից առաջ Միշուստինը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը:
Լրահոս
0