Երևանի և Բաքվի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո

© Sputnik / Илья ПиталевԱլեքսանդր Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկո - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Ալեքսանդր Լուկաշենկո
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բելառուսի նախագահը նշել է, որ պետք է հեռանալ զինված առճակատումներից:
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին։ Այս հայտարարությունն արել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է «Բելտա» գործակալությունը։
Բելառուսի նախագահն ընդգծել է, որ պետք է զերծ մնալ ՀԱՊԿ տարածքում հակամարտություններից, առավել ևս՝ զինված։ Դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է։

«Պետք են համբերություն և հարցի լուծում գտնելու փորձեր, որպեսզի ձեռնտու լինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին», - ասել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Զախարովան խոսել է Երևանի և Բաքվի համար այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզի մասին
Լրահոս
0