00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդասիրության դրոշի տակ, կամ ինչպես են ապրում Սյունիքի սահմանամերձ գյուղերում

© Sputnik / Aram NersesyanԿաղնուտի բնակչուհին Կարմիր խաչի մեքենաների մոտ
Կաղնուտի բնակչուհին Կարմիր խաչի մեքենաների մոտ - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2023
Բաժանորդագրվել
Հայաստանի երեք գյուղերում ԿԽՄԿ-ն գյուղատնտեսական աջակցության ծրագիր է իրականացրել։ Դրա պտուղները գյուղացիները կստանան արդեն այս աշնանը։
44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզում ավելացան սահմանամերձ բնակավայրերը։ Մի շարք գյուղեր հակառակորդի ուղիղ նշանառության տակ են, ճանապարհների մեծ մասն անմխիթար վիճակում է, իսկ բնակիչները, ի լրումն, զրկվել են վարելահողերի մի մասից։ Այս ամենը, բնական է, բացասաբար է անդրադարձել սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա և մարդկանց ստիպել է լրացուցիչ եկամուտներ փնտրել։ Որոշ գյուղերում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ սկսել են մշակել «մեռած» հողերը, իսկ մյուսներում սկսել են փոքր բիզնեսով զբաղվել։

Ուժանիստ՝ «մեռած» հողի վերակենդանացումը

Կապան խոշորացված համայնքի Ուժանիստ համայնքի ամենակարևոր բարձունքը ադրբեջանցիները գրավել են, իսկ բուն գյուղը նշանառության տակ է։ Այստեղ ապրում է մոտ 60 մարդ, բայց երեխաների կարելի է հանդիպել միայն հանգստյան օրերին, քանի որ դպրոցն ու մանկապարտեզը չեն գործում ավելի քան 20 տարի։ Գյուղացիները հիմնականում հողագործությամբ են զբաղված, դա նրանց հիմնական եկամտի աղբյուրն է, բայց մեկ տասնյակից ավելի ընտանիքներ դրանից էլ են զրկվել։
© Sputnik / Aram NersesyanՈւժանիստի գյուղապետարանի շենքը
Здание сельской администрации Ужаниста - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Ուժանիստի գյուղապետարանի շենքը
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո 30 հեկտար վարելահող (100 հեկտարից) անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, սակայն ԿԽՄԿ հողերի բարելավման ծրագրով 28 հեկտարը, որոնք 15-20 տարի շարունակ չէին մշակվել, կրկին պիտանի են հացահատիկի և բանջարեղենի մշակության համար։
«Գյուղացիները ցորեն ու գարի են ցանել, քանի որ ԿԽՄԿ-ն էլիտար սորտերի սերմեր է տրամադրել։ Ոմանք արդեն մտածում են նաև ճակնդեղ, գազար և կաղամբ տնկելու մասին, գյուղում ֆերմա են հիմնել, այծեր են պահում։ Հույս է արթնացել, որ կամաց-կամաց բնակչությունը կավելանա, և մենք կկարողանանք տեսանելի ապագայում դպրոց հիմնել»,-ասաց գյուղապետ Սասուն Սարգսյանը։
© Sputnik / Aram NersesyanՈւժանիստի գյուղապետ Սասուն Սարգսյան
Глава администрации села Ужанист Сасун Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Ուժանիստի գյուղապետ Սասուն Սարգսյան
Գյուղի բնակիչ Արարատ Մուսայելյանը պատմեց, որ գյուղացիներն արդեն պլանավորել են, թե ինչպես են տնօրինելու ստացված բերքը: Ինքը որոշել է հացահատիկի մի մասը վաճառել, մյուս մասը որպես սերմացու պահել հաջորդ տարվա համար. ուզում է ավելի մեծ տարածքում ցանքս անել։ Տղամարդը պատմեց, որ գյուղում տեխնիկայի հետ կապված խնդիրներ չկան, քանի որ ԿԽՄԿ-ն անհրաժեշտ ամեն ինչը տրամադրել է Կապանին, և գյուղացիները անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել դրանցից:
«Գյուղում դժվար է աշխատանք գտնել, դրա համար էլ մեր հողին ենք կառչում։ Այն ընտանիքներում, որտեղ ցանքս ունեն, երիտասարդները կա՛մ չեն հեռանում, կա՛մ հանգստյան օրերին գալիս են: Որքան շատ աշխատանք լինի գյուղում, այնքան բնակչության արտահոսքը կկրճատվի, և երեխաներն արդեն մշտական հիմունքներով այստեղ կլինեն»,-ասաց նա։
© Sputnik / Aram NersesyanԱրարատ Մուսայելյան
Житель села Ужанист Арарат Мусаелян в пшеничном поле - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Արարատ Մուսայելյան
Մուսայելյանը պատմեց, որ գյուղում խմելու և ոռոգման ջրի խնդիր կա, ճանապարհները քանդված են: Բացի այդ, գյուղացիներին մտահոգում է անվտանգության հարցը, քանի որ հակառակորդը մոտ է, իսկ տեղանքը բարդ է, և կարող են ներխուժումներ լինել: Մտավախությունները հատկապես սրվել են երկու ադրբեջանցիների «ներթափանցման» և ԶՊՄԿ-ի պահակի սպանության ֆոնին, որը ծնունդով Ուժանիստից էր։
«Խնդիրները պետք է լուժել։ Մենք գնալու տեղ չունենք, սա մեր տունն է, և մենք այն կպահենք»,-ասաց նա։
© Sputnik / Aram NersesyanԿարմիր խաչի մեքենան Ուժանիստի ճանապարհին
Автомобили МККК в полях села Ужанист - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Կարմիր խաչի մեքենան Ուժանիստի ճանապարհին

Կաղնուտ․ փոքր դրամաշնորհներ բիզնեսի համար

Կաղնուտ գյուղի բնակիչների տներից երևում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Սանասարը (Կուբաթլու), իսկ լեռներում, ուշադիր նայելու դեպքում, կարելի է նկատել հակառակորդի դիրքերը։ Բայց գյուղացիները կատակում են, որ ադրբեջանցիներն իրենց մոտ չեն կարողանա հասնել, քանի որ ճանապարհն ահավոր վիճակում է և պետք է շատ ուզես, որ կարողանաս գյուղ հասնել։ Եվ չնայած գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը հավատացնում է, որ 2024թ-ին ճանապարհը կվերանորոգեն, բայց գյուղացիները կասկածներ ունեն։
© Sputnik / Aram Nersesyan Կաղնուտի գյուղապետ Արթուր Հովհաննիսյան
Глава администрации села Кагнут Артур Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Կաղնուտի գյուղապետ Արթուր Հովհաննիսյան
«Գրազ կգամ, որ իշխանությունները կամ վարչապետը նույնիսկ մեր գյուղի տեղը չգիտեն։ Թեև պարտավոր են իմանալ ոչ միայն Կաղնուտի, Դավիթ Բեկի, Արծվանիկի տեղերը, այլև այն, թե սահմանամերձ համայնքներն ինչ վիճակում են, և թե ինչպես են գյուղացիների գործերը»,-նշում է գյուղի բնակիչ Գրիշա Թամրազյանը։
© Sputnik / Aram NersesyanԿաղնուտի բնակիչ Գրիշա Թամրազյան
Житель села Кагнут Гриша Тамразян - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Կաղնուտի բնակիչ Գրիշա Թամրազյան
Այս գյուղում 120 մարդ կա գրանցված, բայց մշտական հիմունքներով մոտ 40–ն է ապրում։ Գյուղացիները կատակում են` մացածն ամառանոցային բնակիչներն են ու ակտիվ ընտրազանգվածը։
Այս համայնքում նույնպես դպրոց և մանկապարտեզ չկա։ Գյուղացիները հիմնականում հող են մշակում և զբաղվում թռչնաբուծությամբ, բայց վերջերս նրանցից ոմանք իրենց մեջ գործարարի ջիղ են բացահայտել և ծրագրեր ներկայացրել ԿԽՄԿ-ի փոքր դրամաշնորհների համար։ Հիմա գյուղն ունի իր եռակցողը, մեղվաբույծն ու ճագարաբույծը։
Կյանքը` կրակի տակ. ինչպես են Սոթքի և Կութի բնակիչները հարմարվում նոր իրողություններին
Վաթսունյոթամյա Սեյրան Կարապետյանը նախկինում Կապանում է ապրել, ձեռնարկությունում զոդող է եղել։ Թոշակի անցնելուց հետո կնոջ հետ միասին տեղափոխվել է հայրենի գյուղ։ Հիմա նրանք ցորեն են աճեցնում և զբաղվում թռչնաբուծությամբ։ Հավերի ու հնդկահավերի միսը վաճառքի համար չէ` ուղարկում են Կապան՝ որդիների ընտանիքներին։ Քանի որ գյուղատնտեսական տեխնիկան արդեն մաշվել է և հաճախ է զոդողի կարիք լինում, Սեյրան Կարապռտյանը դրամաշնորհային ծրագիր է ներկայացրել անհրաժեշտ սարքավորումներ գնելու համար և շահել այն։
© Sputnik / Aram NersesyanՍեյրան Կարապետյան
Житель села Кагнут Сейран Айрапетян - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Սեյրան Կարապետյան
«Ես մեր տրակտորիստների տեխնիկան եմ նորոգում, նրանք իմ հողն են մշակում։ Եթե գյուղումինչ-որ բան է փչանում, այլևս քաղաքից զոդող չենք կանչում, ես եմ օգնում։ Մեր գյուղում ընդունված է աջակցել միմյանց, դժվար պահերին ձեռք մեկնել»,-ասում է նա։
Նույն տրամաբանությամբ է գործում նաև 60-ամյա Սպարտակ Ասատրյանը: Նա արդեն 20 տարի զբաղվում է մեղվաբուծությամբ։ Հավաստիացնում է՝ իր ստացած մեղրը որակյալ է, մաքուր և համեղ։ Այն հիմնականում բաժանում է համագյուղացիներին, եթե բերքը շատ է լինում, վաճառում է ամառվա ամիսներին գյուղում ապրողների վրա։ Այս տարվա ձմռանը մեղուների մի մասը սատկել են, քանի որ փեթակներն արդեն մաշվել էին, և դրա պատճառով մեղուները սկսել էին հիվանդանալ։
© Sputnik / Aram NersesyanՍպարտակ Ասատրյան
Житель села Кагнут Спартак Асатрян  - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Սպարտակ Ասատրյան
«Փոքր դրամաշնորհով կարողացա 20 փեթակ գնել, և արդեն այս տարի մեղուները նոր «տուն» կտեղափոխվեն։ Կարող է թվալ, թե դա աննշան օգնություն է, բայց մենք հո գիտենք, թե որքան դժվար է ամեն կոպեկն աշխատելը»,-ասաց նա` ավելացներով, որ հիմա գյուղում բոլորի թեյը քաղցր կլինի։

Բարձրավան․ կալիֆոռնիական որդերն ու ազնվամորու բումը

Իսկ ահա Բարձրավան գյուղում, որտեղ ընդամենը 22 տնտեսություն կա, վաղուց են հասկացել, որ օգուտ ստանալու համար պետք է միավորվել։ Նախկինում գյուղացիներն աճեցնում էին կարտոֆիլ, կաղամբ և գազար, սակայն մեծածախ վաճառքի համար ծավալները բավարար չէին։ Իսկ հիմա 14 ընտանիք լրջորեն ձեռնամուխ է եղել համատեղ արտադրությանը՝ ազնվամորու թփեր են տնկել, կալիֆոռնիական որդեր են ձեռք բերել պարարտանյութ ստանալու համար և սպասում են կաթիլային ոռոգման համակարգի անցկացմանը։
Հող ու անասուն չի մնացել. ինչո՞վ են ապրում սահմանամերձ Ներքին Հանդի բնակիչները
Գյուղի դպրոցի ուսուցչուհի Խանում Մաթևոսյանը պատմեց, որ նախկինում գյուղացիները ազնվամորի գնում էին հարևան Շուռնուխից, բայց հիմա իրենք էլ կարող են վաճառել: Կինը մեծ հույսեր է կապում աշնանը սպասվող բերքի հետ։ Բայց եթե նույնիսկ չհաջողվի վաճառել այն, գոնե հինգ թոռները կուշտ կուտեն։
© Sputnik / Aram NersesyanԽանում Մաթևոսյանի թոռնիկը` Մարատը
Внук Ханум Матевосян Марат у кустов малины  - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Խանում Մաթևոսյանի թոռնիկը` Մարատը
«Առաջին տարում բերքը քիչ կլինի, բայց հաջորդ տարի մենք «մալինայի» (ազնվամորու) բում ենք սպասում։ Այդ դեպքում ոչ թե մենք կգնանք հաճախորդների մոտ, այլ նրանք մեզ մոտ կգան։ Իսկ եթե չէ՝ մուրաբա կեփենք և կվաճառենք պատրաստի արտադրանքը»,-նշեց կինը։
Մաթևոսյանն ասաց, որ գյուղում մարդիկ հիմնականում աղքատ են ապրում, գումար վաստակելու տարբերակ գրեթե չկա։ Գյուղի դպրոցում ընդամենը ութ աշակերտ է սովորում, ուսուցիչները գալիս են Կապանից և մյուս գյուղերից: Եթե եղանակն անբարենպաստ է լինում, նրանց բերում են բեռնատարներով, քանի որ որոշ գյուղերից այլ տրանսպորտով հնարավոր չէ գյուղ հասնել։
© Sputnik / Aram NersesyanԽանում Մաթևոսյան
Жительница села Барцраван Ханум Матевосян - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Խանում Մաթևոսյան
«Մենք շատ խնդիրներ ունենք, բայց սովոր ենք պայքարել և չենք նահանջելու»,-նշեց մանկավարժը:
Նշենք, որ գյուղատնտեսական բոլոր ծրագրերը երեք գյուղերում իրականացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Ամենայն հավանականությամբ` կազմակերպությունը կդադարեցնի դրանց իրականացումը, քանի որ լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել։ 2023 թվականի մարտի 30-ին ԿԽՄԿ ղեկավարությունը հաստատել է 430 միլիոն շվեյցարական ֆրանկով ծախսերի ընդհանուր կրճատման ծրագիրը, որի արդյունքում կփակվի 1800 աշխատատեղ, ամբողջ աշխարհում 350 ներկայացուցչություններից 26-ը կփակվեն։
Գորիսից շտապօգնությունը մոտ 1 ժամում է հասնում. ինչ իրավիճակ է Որոտան սահմանամերձ գյուղում
ԿԽՄԿ-ն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ արցախյան հակամարտության հետ կապված։ Կազմակերպությունն օգնում է ականների պայթյուններից տուժածներին, աջակցում անհետ կորածների որոնմանը, օժանդակում նրանց ընտանիքներին, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում ապրող համայնքներին: Բացի այդ, ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելում են հակամարտության հետ կապված կալանքի տակ գտնվող անձանց։ ԿԽՄԿ-ն նաև միակ միջազգային կազմակերպությունն է, որը ներկայացված է Լեռնային Ղարաբաղում (1992 թվականից)։
© Sputnik / Aram NersesyanՑորենի արտ
Пшеничное поле села Ужанист - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Ցորենի արտ
Լրահոս
0