00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արժևորված դրամը հարվածում է արտահանողների գրպանին. նախարարությունը ելքեր է փնտրում

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2023
Բաժանորդագրվել
Նախարարությունն աշխատում է տնտեսվարող սուբյեկտների համար շուկայում առկա խնդիրների լուծման և իրավիճակի հետևանքների մեղմման ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ազգային արժույթի փոխարժեքի ամրապնդման պատճառով հայաստանցի արտահանողները շարունակում են կորուստներ կրել։ Էկոնոմիկայի նախարարությունում արդեն կանխատեսում են սեզոնային պտուղ-բանջարեղենի բնական ծավալով արտահանման կրճատում ՝ միաժամանակ մատնանշելով գների աճը։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը։
Երևանի կոնյակի գործարանը դադարեցնելու է արտահանումները դեպի Ռուսաստան. Քերոբյան
Խնդիրը նոր չէ, այն պահպանվում է դեռևս 2022 թվականից ՝ դոլարի և ռուսական ռուբլու արժեզրկման և շուկայում տեղի ունեցող տրանսֆորմացիաների արդյունքում դրամի ամրապնդման ֆոնին։ Հայկական դրամը շարունակել է արժևորվել դոլարի նկատմամբ. մինչև ռուս-ուկրաինական ճգնաժամը 1 դոլարը գնահատվում էր 470-480 դրամ, ՌԴ–ի կողմից հատուկ ռազմական գործողության մեկնարկից անմիջապես հետո փոխարժեքը բարձրացել և հասել էր 520-ի, ապա այժմ 1 դոլարը գնահատվում է 380-390 դրամի սահմաններում:
«Արտարժույթն ազգայինով փոխանակման ժամանակ արտահանողը զգալի տուժում է։ Եվ այդ ժամանակ նա արտահանման արտադրանքի գինը բարձրացնում է»,–պարզաբանեց Ղազարյանը։
Փաստն այն է, որ պայմանագրերի մեծ մասը կնքվել են արտարժույթով՝ դոլար, ռուբլի, եվրո: Ընդ որում, պայմանագրերը կնքվել են դրամի այլ կուրսի ժամանակ, հիմա պատկերն ուրիշ է։ Այսինքն` արտահանողները դժվարություններ են սկսում կրել դրամով ներգրավված վարկերը սպասարկելու հարցում։ Ստացվում է` չնայած արտահանման ծավալների ավելացմանը, շահույթը նվազում է։
Ղազարյանը նաև պարզաբանեց, որ արտահանողները մասնակիորեն բարձրացրել են ապրանքի արժեքն իրացման շուկայում։ Սակայն իրենց կրած վնասի չափին համարժեք գին բարձրացնել չեն կարող, քանի որ ապրանքը կդառնա շուկայում ոչ մրցունակ, ինչը կհանգեցնի արտահանման ծավալների անկման։
Մետաղի ջարդոնը ՀՀ–ից չի արտահանվի. 2 տարի առաջ հիմնադրված գործարանը մայիսին կգործարկվի
Վարչության պետը նշեց, որ ընդհանուր առմամբ 2022 թվականին ագրոպարենային արտահանումը 2021 թվականի համեմատ 33 տոկոսով աճ է գրանցել։ Սակայն արդեն այն ժամանակ նկատվում էր մի շարք ապրանքների արտահանման բնական ծավալների կրճատում։
«Հիմա արտահանման ծավալների աճ է նկատվում գնային առումով, բայց եթե դիտարկում ենք դրանց բնական ծավալը, ապա այստեղ ունենք անկում», - ասաց Ղազարյանը:
Խնդրի լուծման համար, նրա խոսքով, էկոնոմիկայի նախարարությունը քննարկումներ է անցկացնում Ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի հետ։ ԿԲ-ից նշում են, որ չեն կարող ազդել դրամի փոխարժեքի վրա, քանի որ այն հիմա լողացող արժեք ունի, և դրա կարգավորումը կախված է շուկայում տեղի ունեցող գործընթացներից։
Ներկայում Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել իրավիճակը մեղմելու առաջարկներ, ինչպես նաև մշակել է աջակցության ծրագրեր:
Ինչ վերաբերում է ծիրանի բերքին, ապա Ղազարյանը նշեց, որ այն այս տարի ավելի ցածր է լինելու, քան նախորդ տարիներին։ Դա պայմանավորված է ծաղկման ժամանակ ցրտահարությամբ, ինչպես նաև տեղումներով։
Wildberries-ը ՀՀ-ից արտահանման հետ կապված խնդիրները բացատրել է Լարսի «անանցանելիությամբ»
Ընդ որում, նա առայժմ չի ցանկանում կանխատեսել, թե որքան կկրճատվի բերքի ծավալը։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Կենտրոնական բանկը չի նվազեցնում դրամի փոխարժեքը՝ վախենալով, որ դոլարի գնումն ու դրամի «ներարկումը» շուկա, կհանգեցնեն գնաճի: Այնուամենայնիվ, նրա կարծիքով, պետք է գտնել այնպիսի լուծում, որը հարմարավետ կլինի նաև արտահանողների համար։
Մինչդեռ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, մեկնաբանելով բիզնեսով զբաղվողների մոտ առաջացած մտահոգությունները, ասել է, որ ամրապնդված դրամի արհեստական թուլացումը հազիվ թե օգնի Հայաստանի տնտեսությանը և կհանգեցնի գնաճի աճի:
Լրահոս
0