Վահան Քերոբյանը Սյունիքում մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին

© Photo : ՀՀ էկոնոմիկայի նախարարություն«Ոչխարների խուզման» փառատոնը
«Ոչխարների խուզման» փառատոնը - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փառատոնի նպատակը Սյունիքի ավանդույթներն ու մշակույթը ճանաչելի դարձնելն է, ինչպես նաև մարզում զբոսաշրջության զարգացմանը նպաստելը:
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ կոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 10-ին Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջից։
© Photo : ՀՀ էկոնոմիկայի նախարարություն«Ոչխարների խուզման» փառատոնը
Фестиваль стрижки овец в общине Хот (10 июня 2023). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2023
«Ոչխարների խուզման» փառատոնը
Միջոցառման հիմնական նպատակն է ՀՀ Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը առավել ճանաչելի դարձնելն ու մարզում զբոսաշրջության զարգացմանը նպաստելը:
«Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է։ Այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով՝ մեր երկիր է այցելել մոտավորապես 806 հազար զբոսաշրջիկ, սակայն մեզ համար ներքին զբոսաշրջության զարգացումը նույնպես շատ կարևոր է», - իր խոսքում նշել է Վահան Քերոբյանը։
© Photo : ՀՀ էկոնոմիկայի նախարարությունՎահան Քերոբյանը «Ոչխարների խուզման» փառատոնին
Министр экономики Ваан Керобян на фестивале стрижки овец в общине Хот (10 июня 2023). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2023
Վահան Քերոբյանը «Ոչխարների խուզման» փառատոնին
Նշվում է, որ փառատոնն ուղեկցվել է հայկական տարազների ցուցադրությամբ, համերգային ծրագրով ու ինտերակտիվ խաղերով ու մրցույթներով։
Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել համտեսել տաղավարներում ներկայացվող գյուղմթերքն ու խմիչքները, ձեռք բերել ձեռագործ հուշանվերներ։
© Photo : ՀՀ էկոնոմիկայի նախարարություն«Ոչխարների խուզման» փառատոնը
Зрители на фестивале стрижки овец в общине Хот (10 июня 2023). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2023
«Ոչխարների խուզման» փառատոնը
Նշենք, որ «Ոչխարների Խուզման» փառատոնը Հայաստանում անց է կացվում 2014 թվականից։
Ասուլիսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2023
Խուզի մրցույթ, համերգային ծրագիր. հունիսի 10–ին կանցկացվի Ոչխարների խուզման փառատոնը
Լրահոս
0