00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանի ՀՆԱ-ի 5,5% աճի կանխատեսումը

Բաժանորդագրվել
Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանի բյուջեի եկամուտները պետք է պահուստավորել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 5,5% աճի կանխատեսումը։ Այս մասին ասվում է Հայաստանին տրված Stand–By Arrangement վարկային համաձայնագրի միջանկյալ զեկույցում։ Հիմնադրամը ՀՀ կենտրոնական բանկի հետ համամիտ է, որ տարվա ընթացքում գնաճը կկայունանա 4% +/-1,5% նպատակային միջանցքի շուրջ։
Ավելի վաղ՝ ապրիլին, ԱՄՀ-ն Հայաստանի տնտեսության կանխատեսումը 4,5%-ից հասցրել էր 5,5%-ի, երբ Հայաստանի տնտեսությունը 2023-ի առաջին ամիսներին շարունակեց աճել երկնիշ թվերով (ժամանող ռուսաստանցիների հաշվին առևտրի և ծառայությունների ոլորտում շարունակվող ակտիվության, ինչպես նաև պետական արտոնությունների հաշվին շինարարության ոլորտի ակտիվության պատճառով)։
Տնտեսության համար ռիսկերի շարքում հիմնադրամը նշում է արտաքին բարդությունները, այդ թվում՝ տարածաշրջանում առկա ռիսկերը, միջազգային ֆինանսական շուկաներում առավել խիստ պայմանները, ինչպես նաև առանցքային գործընկեր երկրների տնտեսական դժվարությունները:
«Թվերը գոհացուցիչ են, բայց...». ինչից են բողոքում ՀՀ–ում ներգնա տուրիզմով զբաղվողները
Ուստի հիմնադրամի վերլուծաբանները կարծում են` եթե տնտեսական աճը և բյուջեի եկամուտները սպասվածից ավելի արագ աճեն, ցանկալի է դրանք միանգամից չծախսել, այլ պահուստավորել (այսինքն՝ «ֆիսկալ բուֆերներ» կազմել)։ Դրա հետ մեկտեղ պետք է շարունակել հարկերը հավաքելու ջանքերը, այդ թվում՝ չհարկվող ոլորտների, ինչպես նաև ստվերային տնտեսության դեմ պայքարի հաշվին։
ԱՄՀ-ն նշում է, որ Հայաստանի ԿԲ-ն ճիշտ ժամանակին է միջոցներ ձեռնարկել գնաճի ռիսկերը զսպելու համար (քանի որ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը), սակայն դրամավարկային քաղաքականությունը պետք է շարունակի զգուշավոր մնալ: Պետք է ուժեղացնել անշարժ գույքի ոլորտում շրջանառության վերահսկողությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը նախորդ տարվա վերջին բյուջեի համալրման համար ԱՄՀ-ից ստացել է մոտ 165,6 մլն դոլարի վարկ (128,8 մլն SDR, այսինքն՝ փոխառության հատուկ իրավունքներ, որոնք հիմնադրամի պայմանական հաշվարկային միավորն են): Միջոցները տրամադրվել են Stand-By Arrangement ձևաչափով, 3 տարի ժամկետով։
Վերապահովագրական ընկերությունները հրաժարվել են ապահովագրել ՀՀ-ից ՌԴ արտահանումը. Քերոբյան
Լրահոս
0