00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավիացիան և ցամաքային զորքերը` մեկ տանիքի տակ. ի՞նչ կտա Հայաստանին երկու բուհի միացումը

© Sputnik / Asatur YesayantsԴիպլոմների հանձնման արարողություն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում. արխիվային լուսանկար
Դիպլոմների հանձնման արարողություն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան փորձել է պարզել` երկու ռազմական բուհերի օպտիմալացումը որքանով թույլ կտա բարելավել բանակի համար կադրերի պատրաստումը։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում ռազմական երկու բուհերի միացումը ոչ միանշանակ է ընկալվում։ Sputnik Արմենիայի զրուցակիցներն ընդհանուր առմամբ որոշումը մարտավարական և իրավիճակային են համարում` նշելով, որ այն լիովին համահունչ է ռազմական բարեփոխումների հստակ հայեցակարգի բացակայությանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ կառավարությունը որոշել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի հենքի վրա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ստեղծել։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նախարարների կաբինետն իր որոշումը բացատրեց նրանով, որ վերջին տարիներին, դիմորդների քանակի և առանձին մասնագիտությունների պահանջարկի նվազման հետ կապված, արդիական է դարձել այդ բուհերի կառավարման և ֆինանսովորման համակարգերի օպտիմալացումը։ Բացի այդ, գիտական կադրերի սահմանափակ թվի պատճառով նշված բուհերում դժվարացել է հետազոտական աշխատանքների անցկացումը։ Բուհերի միավորումը թույլ կտա ավելի քիչ ծախսերով արդիականացնել մարզական համալիրն ու ուսումնական բազան։
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանի կարծիքով` նախաձեռնության հեղնիակներն ավելի շատ հարմարվում են ընթացիկ իրավիճակին, քան փորձում շտկել այն։
«Ռազմական ղեկավարությունը չպետք է ելնի նրանից, որ դիմորդների և կուրսանտների թիվը վերջին տարիներին նվազել է, այլ պետք է ջանք և ռեսուրսներ ներդնի ռազմական մասնագիտության պահանջարկը բարձրացնելու, կուրսանտների հոսքն ավելացնելուհամար»,– ասաց Աբրահամյանը։
Միևնույն ժամանակ պատգամավորը նշում է, որ հայտարարված օպտիմալացման շատ մանրամասներ հայտնի չեն։
«Դումանյանը ինձ է փոխանցել 3 բուհերը միավորելու որոշման նախագիծը». ռեկտոր
Ամբողջական տեղեկություն չկա մանրուքների և բովանդակության վերաբերյալ, այդ իսկ պատճառով դժվար է լիարժեք գնահատական տալ կառուցվածքային բարեփոխումներին, դժվար է ասել` այն նոր ռիսկերի՞ կհանգեցնի, թե՞ դրական կազդի բանակի մարտունակության վրա։
«Եթե միացման տեսքով մենք Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի շուրջ պարզունակ միավորում ստանանք, ապա չի բացառվում կադրերի օպտիմալացում, ինչը, իհարկե, ընդհանուր առմամբ բացասաբար կանդրադառնա բարեփոխման վրա։ Եթե ավիացիոն համալսարանը պահպանվի որպես ինստիտուտ մեծ համակարգի ներսում, ապա ուսումնաարտադրական բազան, մարդկային ռեսուրսները կհաջողվի պահպանել», – ընդգծեց Աբրահամյանը։
Ռազմական փորձագետ, կադրային սպա Նարեկ Ներսիսյանը նույնպես նմանատիպ կարծիք ունի` միավորումը նրան արհեստական է թվում։ Միակ քիչ թե շատ ռացիոնալ բացատրությունը կարող է լինել այն, որ ժամանակակից համազորային մարտը տարբեր զորատեսակների փոխգործակցության և սերտաճման բարդ համալիրի է վերածվել։ Գուցե այդ տեսանկյունից մեկ բուհի առկայությունը արդարացված կլինի, եթե այն ամենատարբեր գործառույթներ կատարող մասնագետներ նախապատրաստի։
«Այս կամ այն փոփոխությունը հասկանալու և լիարժեք գնահատելու համար պետք է հասկանալ պաշտպանության նախարարության, նման որոշումներ կայացնող մարդկանց աշխատանքի մեթոդաբանությունը։ Սակայն, անկեղծ ասած, այդ մեթոդաբանությունը մի շարք այլ ուղղություններով հուսադրող չէ։ Վախենամ` չունենալով իրավիճակի հստակ վերլուծություն, մեթոդական ուսումնասիրություն, իշխանությունները հերթական անիմաստ որոշումն են կայացրել», – հավելեց փորձագետը։
Նրա խոսքով` ոչ ոք չգիտի` ինչ խնդիրներ են դրվել կամ դրվելու ոչ միայն ավիացիայի, այլ նաև առանձին զորատեսակների վրա։ Դա լուրջ բացթողում է ռազմական ղեկավարության և հրամանատարության աշխատանքում։
Բանակի հեղինակությունը բարձրացնելու համար այլ քայլեր կարելի էր անել. Գեղամ Մանուկյան
Ավիացիոն բուհի ֆորմալ վերացումը բավական սիմպտոմատիկ է երևում երկրում ունեցած չորս Су-30СМ–ների և իրենց դարն ապրած մոտ տասնյակ Су-25–երի անորոշ ճակատագրի ֆոնին։ Արցախյան 44-օրյա պատերազմից, Ուկրաինայի իրադարձություններից և այլ գործընթացներից հետո Հայաստանում լիարժեք ավիացիա ստեղծելու հարցը դեռ օդից կախված է մնում։
Ներսիսյանի խոսքով` գուցե բուհերի միավորումը նշանակում է, որ ավիացիան, որպես առանձին, ինքնուրույն զորքատեսակ Հայաստանում այլևս չեն ուզում զարգացնել, և հետագայում ամբողջ շեշտը կդրվի միայն ԱԹՍ–ների վրա։ Սակայն միանշանակ խոսել այդ մասին դժվար է, քանի որ ձեռքի տակ չկա զինված ուժերի զարգացման հայեցակարգ։
Լրահոս
0