00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա. Միրզոյան

© Sputnik / Aram Nersesyan Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Բաժանորդագրվել
Ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում որոշակի առաջընթաց կա հատկապես Մհեր Գրիգորյանի` վերջին հանդիպուների շրջանակում, բայց վերջնական արդյունք դեռևս չկա։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ենթակառուցվածքները պետք է ապաշրջափկվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայատարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը, որ մեր երկիրը մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային միջոցների ապաշրջափակմամբ։
«Ակնհայտ է, որ այդ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա։ Այդ ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկների իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է բացվեն հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,– հայտարարեց նա։
Միրզոյանը տեղեկացրեց, որ պարբերաբար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նաև` ՀՀ վարչապետի մասնակցությամբ վերջին շրջանում ինտենսիվ հանդիպումներ են տեղի ունենում ադրբեջանական կողմի հետ։
«Իմ սուբյեկտիվ տպավորությունն այն է, որ որոշակի առաջընթաց կա հատկապես Մհեր Գրիգորյանի` վերջին հանդիպումների շրջանակում, բայց վերջնական արդյունք դեռևս չունենք, դրա համար առայժմ չենք կարող հանրայնացնել»,– ընդգծեց նախարարը։
Ըստ նրա` հայկական խաչմերուկի կոնցեպտի շրջանակում միջազգային խաչմերուկները միանգամայն կարող են տեղավորվել, անգամ` Թուրքիայի նախագահի ասած` Պեկին–Լոնդոն–Պեկին երթուղին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքվից Թուրքիա վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում խոսել է Նախիջևանը Ադրբեջանին կապող «Զանգեզուրյան միջանցքին» վերաբերող հարցին՝ ասելով, թե դրան դեմ է ոչ թե Հայաստանը, այլ՝ Իրանը։
Նա նշել է, որ այս հարցում Իրանի մոտեցումը հիասթափեցնում է և իրենց, և Ադրբեջանին։ Եթե Իրանը դրական մոտեցում ցուցաբերի, ապա Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը կկապվեն միմյանց հետ, և կկարողանան ցամաքային և երկաթուղային ճանապարհներով Պեկին-Լոնդոն ուղի ունենալ։
Լրահոս
0