00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն ոչ թե օգնություն ստացող երկիր է, այլ օգնող. ֆիննախը` երկրի արտաքին պարտքի մասին

© Sputnik / Aram NersesyanՎահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Բաժանորդագրվել
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի` ՀՀ տնտեսությունն աճել է շատ ավելի արագ, քան պարտքը, դրամն արժևորվել է և արժութային պարտքը, դրամով արտահայտված, նվազել է։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Եթե ՀՀ պարտքը 2021 թ–ի դեկտեմբերին ՀՆԱ–ի նկատմամբ կազմում էր 60.2 տոկոս, ապա 2022 թ–ի դեկտեմբերին այն կազմել է 46.7 տոկոս։ ԱԺ–ում2022 թ–ի պետական բյուջեի կատարողականի քննարկմաննայս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Սա հիանալի արդյունք է։ Օրինակ` Չինաստանի պարտքը կազմում է 77 տոկոս, Վրաստանինը` 41 տոկոս, Աֆղանստանինը` 7.4 տոկոս։ Ինչո՞ւ։ Որովհետև Աֆղանստանը աղքատ երկիր է` անկայուն քաղաքական համակարգով, և չի կարող երաշխավորել պարտքի վերադարձ։ Այսպիսի երկներին օգնություն են տալիս։ Ես ուրախ եմ արձանագրելու, որ ՀՀ–ն օգնություն ստացող երկիր չէ։ Ընդհակառակը` մենք դարձել դոնոր երկրների անդամ, և մեր փոքրիկ ներդրումն ունենք աղքատ երկրներին աջակցելու հարցում»,–ասաց նախարարը։
Նա անդրադարձավ այն քննարկումներին, թե կառավարության պարտքը հատել է 10 մլրդ դոլարի սահմանը։
«Այո՛, հիմա սա լա՞վ է, թե՞ վատ։ Օրինակ` Վրաստանի պետական պարտքը կազմում է 23.5 մլրդ դոլար, Լիտվայինն էլ է նույնքան, Սինգապուրի պարտքը 813 մլրդ դոլար է։ Որևէ խելամիտ մարդ պարտքի մասին դատողություն չի անում` ելնելով դրա բացարձակ ծավալից։ Դրամային արտահայտությամբ, մեր պարտքը 4 տրիլիոն210 մլրդ–ից իջել է 3 տրիլիոն970 մլրդ դրամի»,– վստահեցրեց Վահե Հովհաննիսյանը։
Ըստ ֆինանսների նախարարի` 13.5 տոկոսային կետով արտաքին պարտքի նվազումը պայմանավորված է երկու հիմնական գործոնով` ՀՀ տնտեսությունն աճել է շատ ավելի արագ, քան պարտքը, դրամն արժևորվել է, և դրամով արտահայտված արժութային պարտքը նվազել է։
Միջազգային ֆինանսական կառույցները հայկական պետական պարտատոմսերում ներդրումներ են անում. ԿԲ
«Նույնիսկ այսպիսի փայլուն ցուցանիշների ֆոնին մենք պետք մտածենք հնարավոր ռիսկերի մասին»,– հավաստիացրեց նախարարը։
Ըստ նրա` թե՛ եկամտային, թե՛ ծախսային մասով 2022 թ–ի պետական բյուջեն իրականացվել է լիակատար` իր նախանշած թիրախային շրջակայքում։
Հիշեցնենք` ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն` 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել էր 10 մլրդ 638 մլն դոլար: Մեկ տարում այն աճել է 15.3%-ով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով: Պետական պարտքը աճել է ներքին պարտքի հաշվին: Տարեվերջին ներքին պետական պարտքը կազմել է մոտ 4 մլրդ 189 մլն դոլար՝ տարվա ընթացքում ավելանալով մոտ 1 մլրդ 610 մլն դոլարով կամ 62.5%-ով:
ԵՄ–ն կարող է 2.8 մլրդ եվրո տրամադրել Հայաստանին, ուղղակի ծրագրեր չկան. ֆինանսների նախարար
Լրահոս
0