https://armeniasputnik.am/20230616/pvordzelu-enq-apahvovel-nerdrvoghneri-anvtangutjuny-qervobjany-eraskhi-gvortsarani-masin-61278823.html
«Փորձելու ենք ապահովել ներդրողների անվտանգությունը». Քերոբյանը` Երասխի գործարանի մասին
«Փորձելու ենք ապահովել ներդրողների անվտանգությունը». Քերոբյանը` Երասխի գործարանի մասին
Քերոբյանի խոսքով` էկոնոմիկայի նախարարությունն իր ծրագրերի միջոցով փորձում է օգնել ներդրումայի ծրագրի իրականացմանը։ 16.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-16T13:19+0400
2023-06-16T13:19+0400
2023-06-16T13:19+0400
հայաստան
երասխ
վահան քերոբյան
գործարան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/11/56895272_0:103:1600:1003_1920x0_80_0_0_d717d1a375b0476833cc24609e4413b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Սահմանամերձ համայնքներում ներդրումները խթանելու համար երկարաժամկետ կայուն խաղաղություն է պետք, որի ուղղությամբ ՀՀ իշխանություններն աշխատում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով Երասխում կառուցվող գործարանի կառուցմանը։Ադրբեջանի զինուժն այսօր կրկին կրակել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։«Կարծում եմ` երկարաժամկետ կայուն խաղաղությունն անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք բարենպաստ ներդրումային միջավայր ապահովել ոչ միայն մեր սահմաններին, այլև ամբողջ Հայաստանում»,– ավելացրեց Քերոբյանը։Թե ինչ փուլում է գործարանի կառուցումը և երբ է նախատեսվում այն գործարկել, նախարարը խորհուրդ տվեց ճշտել ներդրողներից։GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանն ավելի վաղ ասել էր, որ գործարանի շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտել դեկտեմբերին, իսկ տեխնոլոգիական աշխատանքները` հաջորդ տարի։Թե որքանով հնարավոր կլինի նշված ժամկետներում ներդրումային ծրագրերը կյանքի կոչել, էկոնոմիկայի նախարարը դժվարացավ ասել և կրկին խորհուրդ տվեց շփվել ներդրողների հետ։ «Իրենք ավելի ճիշտ կուղղորդեն»,– ընդգծեց Քերոբյանը։Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
երասխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/11/56895272_0:0:1424:1068_1920x0_80_0_0_7beaefa45d7d27cd93295ac5d5a81d3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, երասխ, վահան քերոբյան, գործարան
հայաստան, երասխ, վահան քերոբյան, գործարան
«Փորձելու ենք ապահովել ներդրողների անվտանգությունը». Քերոբյանը` Երասխի գործարանի մասին
Քերոբյանի խոսքով` էկոնոմիկայի նախարարությունն իր ծրագրերի միջոցով փորձում է օգնել ներդրումայի ծրագրի իրականացմանը։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Սահմանամերձ համայնքներում ներդրումները խթանելու համար երկարաժամկետ կայուն խաղաղություն է պետք, որի ուղղությամբ ՀՀ իշխանություններն աշխատում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով Երասխում կառուցվող գործարանի կառուցմանը։
Ադրբեջանի զինուժն
այսօր կրկին կրակել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։
«Կարծում եմ` երկարաժամկետ կայուն խաղաղությունն անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք բարենպաստ ներդրումային միջավայր ապահովել ոչ միայն մեր սահմաններին, այլև ամբողջ Հայաստանում»,– ավելացրեց Քերոբյանը։
Թե ինչ փուլում է գործարանի կառուցումը և երբ է նախատեսվում այն գործարկել, նախարարը խորհուրդ տվեց ճշտել ներդրողներից։
«Մենք փորձելու ենք ապահովել նրանց անվտանգությունը, սակայն ծրագրերն ու աշխատանքները նրանց իրավասության ներքո են»,– ասաց Քերոբյանը` ավելացնելով, որ էկոնոմիկայի նախարարությունն իր ծրագրերի միջոցով փորձում է օգնել ներդրումայի ծրագրի իրականացմանը։
GTB հոլդինգի տնօրեն
Տիրան Հակոբյանն ավելի վաղ ասել էր, որ գործարանի շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտել դեկտեմբերին, իսկ տեխնոլոգիական աշխատանքները` հաջորդ տարի։
Թե որքանով հնարավոր կլինի նշված ժամկետներում ներդրումային ծրագրերը կյանքի կոչել, էկոնոմիկայի նախարարը դժվարացավ ասել և կրկին խորհուրդ տվեց շփվել ներդրողների հետ։ «Իրենք ավելի ճիշտ կուղղորդեն»,– ընդգծեց Քերոբյանը։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին
ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է
Հնդկաստանի 2 քաղաքացի։