00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որ դեպքում Արցախի պողոտայի 4–րդ կարգի վթարային շենքերը չեն ճանաչվի գերակա շահ. պարզաբանում

© Sputnik / Aram NersesyanԱրցախի պողոտայի 4–րդ կարգի վթարային շենքը
Արցախի պողոտայի 4–րդ կարգի վթարային շենքը - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2023
Բաժանորդագրվել
Երևանի փոխքաղաքապետի խոսքով` իրենց գերխնդիրը ոչ թե տարածքը գերակա շահ ճանաչելն է, այլ այն, որ 4–րդ կարգի վթարային շենքերում գեթ մեկ քաղաքացի չմնա, որովհետև այնտեղ ամեն օր կարող է փլուզում լինել։
Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի N10 և N10/1 հասցեներում գտնվող վթարային շենքերի բնակիչների խնդիրը շարունակում է մնալ չլուծված, քանի որ բնակիչները ընդհանուր հայտարարի չեն գալիս։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։
Հունիսի 5-ին քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին խնդրեց նախապատրաստել գերակա շահի մասին որոշման նախագիծ՝ ընդգծելով, որ ամբողջ շենքի բնակիչները չպետք է պատանդ մնան մեկ-երկու բնակչի ձեռքում։ Sputnik Արմենիան դրանից հետո այցելել էր վթարային շենքեր ու զրուցել բնակիչների հետ` պարզելով, որ երկու շենքերում միասին ավելի քան 2 տասնյակ ընտանիքներ դեմ են բնակարանի գնման վկայականներ ստանալուն։
«Տարածքը գերակա շահ ճանաչելուց կարելի է խուսափել, եթե բնակիչները խնդրի լուծման վերաբերյալ կոնսենսուս ունենան»,–ասաց Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։
Նա տեղեկացրեց, որ Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 հանրակացարանային շենքում, որը քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենք է, փաստացի բնակվում է 13 ընտանիք (նախկինում վերաբնակեցված 82 ընտանիքից), Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 սպորտային մասնաշենքում` 3 ընտանիք (ըստ փաստաթղթերի` 5), իսկ Արցախի 4-րդ նրբանցքի հ.10/1 հանրակիցարանային շենքում` 45 ընտանիք, որոնց վերաբնակեցման համար կպահանջվի 35 հատ 1 սենյականոց, 22 հատ 2 սենյականոց և 6 հատ 3 սենյականոց բնակարաններ, ընդհանուր առմամբ` 63 բնակարան:
Բնակարանի 1 քմ–ն փոխհատուցվում է 402 000 ՀՀ դրամի չափով: Հանրակացարանային շենքում մինչև 20 քմ սենյակ զբաղեցնող բնակիչներին նախատեսվում է տրամադրել 35 քմ բնակարանի գնման վկայագիր, 20-30 քմ տարածք զբաղեցնողներին` 45քմ բնակարանի գնման վկայագիր: Երկու և երեք սենյականոց բնակարանների դեպքում վերաբնակեցումը նախատեսվում է իրականացնել առկա բնակարանային ֆոնդի միջոցով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան համայնքի տրամադրության տակ չկան 1 սենյականոց բնակարաններ, դրանց պահանջարկի հարցը նախատեսվել է լուծել բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) տրամադրելու միջոցով, որոնցով բնակիչները հնարավորություն կունենան ՀՀ-ի ցանկացած հատվածում ձեռք բերել բնակարան:
«Մենք 20 քմ տարածքում ապրող բնակչին առաջարկում ենք 14 մլն դրամ փոխհատուցում։ Շուկայում նման գին չկա։ Մենք ԲԳՎ–ները պայմանական տալիս ենք 3 ամիս ժամկետով, որպեսզի խնդիրը շուտ լուծվի։ Եթե քաղաքացին օբյեկտիվ պատճառներով չի կարողանա այդ ժամանակահատվածում բնակարան ձեռք բերել թեկուզ երկրորդային շուկայից, անհատական կքննարկենք այդ հարցերը։ Եթե իրենք չեն կարողանա այդ արժեքով բնակարան ձեռք բերել, մենք կփորձենք խոշոր կառուցապատողների հետ բանակցել, որոնք այդ գնով բնակարան կտրամադրեն, որը պատրաստ կլինի 2-3 տարի հետո։ Այդ ընթացքում բնակիչները կապրեն այնտեղ, որտեղ ապրում են»,–ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` կառուցապատողների առաջ պայման կդրվի, որ բնակիչների տները նրանց հանձնեն վերանորոգված։
«Դրանից ավելի էլ չգիտեմ` համայնքն ինչ կարող է անել։ Ոչինչ չի մնում, քան տարածքը գերակա շահ ճանաչել , որովհետև եթե այդ շենքը փլուզվի, մեզ են մեղադրելու, որ բավարար միջոցներ չենք ձեռնարկել խնդիրը լուծելու համար»,–ասաց Սիմոնյանը։
Չեն կարող մեզ տեղահան անել, որ իրենք շահույթ ստանան. ֆիրդուսցիները կառավարության մոտ են
Անդրադառնալով բնակիչների այն մտավախությանը, որ հնարավոր է` բնակիչներին նորակառույցում բնակարաններ խոստանան և չտան, ինչպես նախորդ անգամ, Սիմոնյանը վստահեցրեց, որ նման բան այլևս չի կարող կրկնվել։
«Իհարկե, նման մտավախություն կարող է լինել, քանի որ եղել է նման դեպք։ Ոչ բարեխիղճ կառուցապատողը համայնքի առջև պարտավորությունները չի իրականացրել, որի հետևանքով և՛ համայնքի շահն է տուժել, և՛ բնակիչներինը։ Բայց այսօր մենք բնակիչներին չենք ասում`տեղափոխվեք այլ բնակարաններ, վարձավճար տվեք։ Մենք առաջարկում ենք պայմանագիր կնքել կառուցապատողի հետ, որպեսզի ամեն ինչ լինի օրենքիշրջանակներում»,–ասաց նա։
Երևանի փոխքաղաքապետը վստահեցրեց, որ այդ դեպքում բնակիչը բնակարանի գնման վկայագիրը կառուցապատողին չի տալու այնքան ժամանակ, քանի դեռ բնակարանն իրեն չի հանձնվել։
Ինչ վերաբերվում է այն հայտարարություններին, որ ներկայիս իշխանություններին մարդիկ չեն վստահում, Սիմոնյանն ընդգծեց, որ նախորդ քաղաքապետների օրոք կայացված իրավական որոշումները մինչ օրս կատարվում են, քանի որ Երևան համայնքն ունի պարտավորություններ։
«Սա ոչ թե հանրային շահ է, այլ բիզնես». Ֆիրդուսիի բնակիչները ՀՀ կառավարության շենքի մոտ են
Նա նաև հիշեցրեց, որ Երևան համայնքը վթարային շենքերի բնակիչներին բնակարանների տրամադրման պարտավորություն չունի։ Դա լրացուցիչ նախաձեռնողականություն է համայնքի կողմից, որ այդ խնդիրը լուծվի։
«Ամեն անգամ բնակիչների կողմից նոր պահանջներ են դրվում: Ես իրենց հետ զրույցում մի անգամ ասել եմ, որ տեսնում են համայնքը մի լավ բան է ուզում անել, փորձում են ավելին ստանալ։ Բնակիչներով ընդհանուր հայտարարի չեն գալիս։ Այստեղ մի բան են որոշում, գնում են բակ, քննարկում, այլ բան են որոշում։ Նրանց կոնսենսուսի բերելը դժվար է»,–ասաց փոխքաղաքապետը։
Սիմոնյանի խոսքով` բանը հասել է նրան, որ ինքը հայտարարել է` Երևանում այլ վթարային շենքեր էլ ունեն, այս առաջարկով կգնան այլ բնակիչների մոտ,և եթե շենք լինի, որտեղ 100 տոկոս կոնսենսուս կլինի, նախապատվությունը կտրվի նրանց։
Մենք պետք է ապահովենք փորձագետի մուտքը պահեստ. լարված իրավիճակ Ֆիրդուսի թաղամասում
Հավելենք, որ առաջիկայում ավագանու նիստում բնակարանների գնման վկայականների տրամադրման մասին որոշում կկայացվի, հետո կսկսվի վկայագրերի տրամադրման գործընթացը, որը կտևի մոտ մեկ ամիս։ Այն քաղաքացիները, որոնք չեն համաձայնի առաջարկներին, նրանց մասով տարածքը գերակա շահ ճանաչելու հարցը կքննարկվի։ Եթե բնակիչները համաձայնեն քաղաքապետարանի պայմաններին, հանրային գերակա շահ ճանաչելու հարցը կփակվի։
Լրահոս
0