00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:17
40 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շինարարության վայրը սեփականատերն է ընտրել. նախարարությունը՝ Երասխի գործարանի մասին

© Sputnik / Aram NersesyanԵրասխում կառուցվող գործարանը
Երասխում կառուցվող գործարանը - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2023
Երասխում կառուցվող գործարանը
Բաժանորդագրվել
Ապագա մետալուրգիական գործարանն առաջնագծից ընդամենը 500-600 մետր հեռավորության վրա է, և շինհրապարակն արդեն մի քանի անգամ գնդակոծվել է։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Գործարանի գտնվելու վայրն ընտրում են սեփականատերերը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ մեկնաբանելով Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի մոտիկությունն ադրբեջանական դիրքերին։
«Կապված Երասխում, մետալուրգիական գործարանի կառուցման վայրի ընտրության հետ, ասենք, որ այն Էկոնոմիկայի նախարարության իրավասության շրջանակում չէ։ Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ օրենսդրության շրջանակում սեփականատերերն իրենք են որոշում գործարանի կառուցման վայրը՝ ելնելով գործունեության նպատակահարմարությունից», - պատասխանել են նախարարությունից:
Դեպքի վայր այցելության ժամանակ գործարանը կառուցող GTB Steel հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց, որ գուցե ավելի նպատակահարմար կլիներ օբյեկտը շփման գծից մի փոքր ավելի հեռու կառուցել, բայց ամեն դեպքում նման որոշում է կայացվել։
Արարատ խոշորացված համայնքի (ներառում է նաև Երասխը) ղեկավար Ասլան Ավետիսյանն իր հերթին մեր գործակալությանն ասաց, որ կառուցապատման տարածքն ընտրվել է՝ հաշվի առնելով երկաթուղու մոտիկությունը։
Հետագայում երկաթուղով ապրանքների տեղափոխումը զգալիորեն կհեշտացներ աշխատանքը։ Իրենց դերն են խաղացել նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են Իրանին մոտ լինելը (արտադրանքը նախատեսվում է նաև Իրան մատակարարել – խմբ.), ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը։
Նշենք, որ հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։
«Փորձելու ենք ապահովել ներդրողների անվտանգությունը». Քերոբյանը` Երասխի գործարանի մասին
Լրահոս
0