00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
ՀՀ իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից․Բագրատ Սրբազան
17:21
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավո՞ր էր արդյոք Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել. պարզաբանում է Փաշինյանը

© Photo : Screenshot / Parliament of ArmeniaՆիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում
Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը առաջարկել է հարցը փոխկապակցել ԼՂ կարգավիճակի հարցի հետ, բայց ադրբեջանական կողմը մերժել է։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանեց իր հասցեին հնչեցրած մեղադրանքին, թե պատերազմը հնարավոր է եղել կանգնեցնել`Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում, բայց ինքը դա բաց է թողել։
«Հոկտեմբերի 19–ին ՌԴ նախագահն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմը ունի ևս մեկ պայման` նա ակնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք ըստ ադրբեջանական կողմի, կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը, կվերադառնան Շուշի։ Ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր, որովհետև նրանք ասում էին, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման պլանի մեջ, որը սեղանին է եղել դեռ տարիներ առաջ, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի հարցը եղել է»,– ասաց վարչապետը։

«Փորձեցի պարզել, թե ըստ առաջարկվող տարբերակի՝ ինչ տեսք պետք է ունենան Ադրբեջանի առաջարկած երաշխիքները։ Պարզվեց, որ ես պետք է հայտարարեմ, թե համաձայն եմ, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի»,– ասաց Փաշինյանը։

ՌԴ նախագահը առաջարկել է, որ այս հարցը փոխկապակցվի ԼՂ կարգավիճակի հարցի հետ, այսինքն` մեկը լուծվում է մյուսի համատեքստում։ ՀՀ վարչապետը համաձայնել է, բայց ադրբեջանական կողմը մերժել է` հայտնելով, որ կարգավիճակի հետ կապված որևէ հարց չի քննարկի։
Հարց է եղել, թե ինչպես պետք է ապահովել ադրբեջանցիների անարգել շարժը դեպի Շուշի։ ՀՀ վարչապետը ստացել է պատասխան, որ պետք է կառուցվի նոր ճանապարհ, որը պետք է դուրս լիներ Լաչինի միջանցքի վերահսկողությունից։ Ավելին` ադրբեջանական առաջարկով Շուշին պետք է 90 տոկոսով բնակեցվեր ադրբեջանցիներով` առանց հետագա ավելացման սահմանափակման։ «Սա նշանակում է, որ այնտեղ կարող էին լինել ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, սա էլ իր հերթին նշանակում է, որ խոսքը առանց չափազանցության, Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր»,– ասաց նա։
Փաշինյանը հայտնեց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը
Այն ժամանակ այս առաջարկը Փաշինյանը չի ընդունել, քանի որ մտավախություն է ունեցել, որ Լաչինի միջանցքն այլևս չի գործի ու ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է փակել այն։ ՀՀ վարչապետը հիմա փաստում է` իր կանխատեսումները ապացուցվեցին վերջին իրադարձություններով։
Այդ նույն օրը, այս ամենից հետո, պատերազմը դադարեցնելու համար հնչել է ևս մեկ առաջարկ` խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն ԼՂՀ– ում ու Լաչինի միջանցքի երկայնքով, այլ նաև Մեղրիում` ապահովելու համար Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ։ «Ես չհամաձայնվեցի դրան, չհամաձայնվեցի, որ ՀՀ տարածքում միջանցք ստեղծվի, ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, բայց միջանցքին` ոչ։ Հիմա էլ ես նույն դիրքորոշումը ունեմ, այո՛ ճանապարհ պետք է բացվի, բայց դա չի կարող լինել միջանցք»։
Նիկոլ Փաշինյանը հիշում է` հասկանալով, որ Ադրբեջանի գլխավոր նպատակը Շուշին է, բոլոր հրահանգները եղել են Շուշին ամրացնելու և Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ։
Փաշինյանը պատմեց 2020թ–ի պատերազմի օրերին Պուտինի հետ զրույցների մանրամասները
«Կարծես թե ամեն ինչ ստացվում էր, բայց ինձ լուր եկավ, որ ադրբեջանական կողմը ճեղքել է մեր պաշտպանությունը ու հայտնվել Լաչին– Ստեփանակերտ ճանապարհին։ Այս լուրը ինձ հայտնեց ԼՂՀ նախագահը, սակայն ԶՈւ ԳՇ–ն չէր հաստատում։ Ըստ էության, այս կետից էլ սկսվեց Շուշիի սողացող անկումը։ Սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո 2-րդ, ու այդպես շարունակ։ Ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին։ Սա ծանր լուր էր ինձ համար։ Ասել էի՝ Շուշին պետք է պահվի ու ստացել էի հավաստիացում, որ կպահվի։ Ասացի՝ պահեք Շուշին, ետ վերցրեք։ Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո՝ որ մենք Շուշիի ներսում ենք։ Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է, հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո՝ հարձակումը կառավարության շենքի վրա ու երբ վերադարձա լիարժեք աշխատանքի՝ ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»,– պատմեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հավելեց, որ Շուշիի անկման դրվագի հետ կապված քրեական գործեր են հարուցված, ու հանգամանքները պետք է արժանանան մանրամասն պարզաբանման։
Հիշեցնենք` հունիսի 19–ին ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն էին տարածել` նշելով, որ չեն մասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին, «չեն մասնակցի այդ շոուին»։
Հավելենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, 2023–ի մայիսի 3–ին դրա աշխատանքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Մինչ օրս հանձնաժողովում շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։
Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներ և զոհվածների հարազատներ։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Մինչ օրս հանձնաժողովի նիստերին ներկայանալ հրաժարվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը (նա կալանքի տակ է,– խմբ.), ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը և պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Լրահոս
0