https://arm.sputniknews.ru/20230620/nakhkinnery-banakcelvov-adrbejanin-zhamanak-tvecin-patrastvel-lavagujn-paterazmi-varchapet-61429088.html
Նախկինները բանակցելով Ադրբեջանին ժամանակ տվեցին պատրաստվել «լավագույն պատերազմի». վարչապետ
Նախկինները բանակցելով Ադրբեջանին ժամանակ տվեցին պատրաստվել «լավագույն պատերազմի». վարչապետ
Sputnik Արմենիա
Ըստ ՀՀ վարչապետի՝ երբ հերթական անգամ հայական կողմը մերժել է Ադրբեջանին առնվազն 5 շրջանները, առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկման, վերադարձնելու առաջարկը... 20.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-20T12:56+0400
2023-06-20T12:56+0400
2023-06-20T13:27+0400
նիկոլ փաշինյան
արցախյան պատերազմ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/1057/45/10574598_0:0:3176:1787_1920x0_80_0_0_0b099404373693ab6b21ba7351f9fd0f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու իր թիմը ԼՂՀ հարցի լուծման համատեքստում առաջ բերեցին մի կասկածելի կարգախոս` վատագույն բանակցություններն ավելի լավ են, քան լավագույն պատերազմը։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ելույթի ժամանակ։Ըստ ՀՀ վարչապետի` նախկին իշխանությունները այդպես էլ չհասկացան, որ վատագույն բանակցություններով Ադրբեջանին ժամանակ են տալիս պատրաստվելու իր համար լավագույն պատերազմին։Նա հիշեցրեց, որ բազմաթիվ ռիսկեր դեռ նախկինում Սերժ Սարգսյանի նախագահության օրոք հայկական կողմը տեսել է ու փորձել կառավարել տարբեր փաստաթղթերով` տալով Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ, բայց դա նրանց չի հաջողվել։Երբ հերթական անգամ հայական կողմը մերժել է Ադրբեջանին առնվազն 5 շրջանները, առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկման, վերադարձնելու առաջարկը, սկսվել է 2016թ–ի ապրիլյան պատերազմը։ Այն ավարտվել է Հայաստանի համար 800 հա տարածքի կորուստով և բանավոր ձեռք բերված հրադադարով։ Փաշինյանը հայտնեց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը«Ուշադրություն դարձրեք` 2016 թվականի ապրիլյան պատերազմը դադարեցնելու մասին փաստաթուղթ գոյություն չունի։ Դա նշանակում է, որ քառօրյայից հետո պատերազմը չի ավարտվել, միայն ինչ-որ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել», - ասաց նա։Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը մեղադրել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ղարաբաղյան գործընթացը խճճելու, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՝ Լեռնային Ղարաբաղին բանակցություններից դուրս մղելու մեջ:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1057/45/10574598_445:0:3176:2048_1920x0_80_0_0_e4195fd7528225c15e0186088a73234b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արցախյան պատերազմ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան, արցախյան պատերազմ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Նախկինները բանակցելով Ադրբեջանին ժամանակ տվեցին պատրաստվել «լավագույն պատերազմի». վարչապետ
12:56 20.06.2023 (Թարմացված է: 13:27 20.06.2023) Ըստ ՀՀ վարչապետի՝ երբ հերթական անգամ հայական կողմը մերժել է Ադրբեջանին առնվազն 5 շրջանները, առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկման, վերադարձնելու առաջարկը, սկսվել է 2016թ–ի ապրիլյան պատերազմը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու իր թիմը ԼՂՀ հարցի լուծման համատեքստում առաջ բերեցին մի կասկածելի կարգախոս` վատագույն բանակցություններն ավելի լավ են, քան լավագույն պատերազմը։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ելույթի ժամանակ։
Ըստ ՀՀ վարչապետի` նախկին իշխանությունները այդպես էլ չհասկացան, որ վատագույն բանակցություններով Ադրբեջանին ժամանակ են տալիս պատրաստվելու իր համար լավագույն պատերազմին։
«Այս կարգախոսով նրանք կապում էին Հայաստանի ձեռքերն ու ոտքերը, որ մի իքս պահի Հայաստանն ու Ղարաբաղը հայտնվեն անելանելի վիճակում»,– հայտարարեց նա։
Նա հիշեցրեց, որ բազմաթիվ ռիսկեր դեռ նախկինում Սերժ Սարգսյանի նախագահության օրոք հայկական կողմը տեսել է ու փորձել կառավարել տարբեր փաստաթղթերով` տալով Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ, բայց դա նրանց չի հաջողվել։
Երբ հերթական անգամ հայական կողմը մերժել է Ադրբեջանին առնվազն 5 շրջանները, առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկման, վերադարձնելու առաջարկը, սկսվել է 2016թ–ի ապրիլյան պատերազմը։ Այն ավարտվել է Հայաստանի համար 800 հա տարածքի կորուստով և բանավոր ձեռք բերված հրադադարով։
«Ուշադրություն դարձրեք` 2016 թվականի ապրիլյան պատերազմը դադարեցնելու մասին փաստաթուղթ գոյություն չունի։ Դա նշանակում է, որ քառօրյայից հետո պատերազմը չի ավարտվել, միայն ինչ-որ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել», - ասաց նա։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը մեղադրել էր առաջին նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյանին ղարաբաղյան գործընթացը խճճելու, իսկ երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանին ՝ Լեռնային Ղարաբաղին բանակցություններից դուրս մղելու մեջ: