00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն չի թաքցնում իր ոգևորությունը. Սուրենյանցը` ԱԳ նախարարների բանակցությունների մասին

© Photo : press office of MFA of RA Եռակողմ հանդիպում Վաշինգտոնում
Եռակողմ հանդիպում Վաշինգտոնում - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Եռակողմ հանդիպում Վաշինգտոնում
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նշում է, որ պետք է հասկանալ, թե ինչ է թաքնված ամերիկացիների ոգևորության տակ։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների վերաբերյալ ամերիկացիների ուրախ և լավատեսական գնահատականները չեն համապատասխանում իրական իրավիճակին` հաշվի առնելով այն, որ առանցքային կետերի շուրջ կողմերի դիրքորոշումները նախկինի պես տարբերվում են։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանց։
Նա կարծում է, որ բանակցություններում ինչ որ էական առաջընթացի մասին խոսք անգամ չկա։
Հիշեցնենք, որ հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Ջանքեր են պետք վերջնական համաձայնագրի համար. Բլինկենը` Երևան–Բաքու բանակցությունների մասին
Ինչպես հայտարարել են ՀՀ ԱԳՆ–ում՝ նախարարները համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։ Ավելի ուշ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Երևանի և Բաքվի մոտեցումները տարբերվում են, և հարցերի շուրջ դեռ աշխատանք ունեն անելու, որոնք վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը, զորքերի հետքաշմանը և Բաքու–Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը։
Չնայած վերընշված տարաձայնություններին, ամերիկյան կողմը հայտարարում է, որ «էական առաջընթաց» կա` չբացելով փակագծերը։
Սուրենյանցը հիշեցրեց, որ նման հայտարարություն տարածվել էր մայիսի սկզբին ԱՄՆ–ում տեղի ունեցած նմանատիպ բանակցություններից հետո։ Փորձագետն ուշադրություն հրավիրեց մի հարցի շուրջ, ըստ որի այն ժամանակ էլ ԱՄՆ պետքարտուղարը խոսում էր զգալի առաջընթացի մասին, սակայն այդ ժամանակից ի վեր իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ միայն վատթարացել է։
«Մենք տեսնում ենք արգելափակման ուժեղացում, բնակչության հիմնարար իրավունքների համատարած խախտում, միջադեպերի, այդ թվում` ողբերգական դեպքերի թվի աճ, որոնք ուղեկցվում են զինծառայողների մահով»,– ասաց Սուրենյանցը։
Այնուամենայնիվ, նա կարծում է, որ ամերիկյան էնտուզիազմը սեփական բացատրությունն ունի։ Քաղաքագետը շեշտում է` երբ միջնորդը, այս պարագայում Վաշինգտոնը, խոսում է առաջընթացի մասին, պետք է հասկանալ, թե ինչ է նա հասկանում այդ բառն ասելով։ ԱՄՆ–ի խնդիրը ոչ թե հայ–ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, այլ այն, որ ստեղծվի այնպիսի կոնֆիգուրացիա, ինչի դեպքում Ռուաստանը տարածաշրջանից դուրս կմղվի։ Սուրենյանցն ընդգծեց` Հայաստանում կարող են ասել, որ առաջընթաց չկա, եթե նրա համար զգայուն կետերի շուրջ հնարավոր չլինի կոմպրոմիսի գալ։ Ըստ քաղաքագետի, դա դեռ չի նշանակում, որ ԱՄՆ–ի տեսանկյունից էլ առաջընթաց չկա։
Բանակցե՞լ, թե՞ չբանակցել. փորձագետը` Միրզոյան–Բայրամով հանդիպումների մասին
Ինչ վերաբերում է բուն բանակցային գործընթացին և դրա բովանդակությանը, ապա փորձը ցույց է տալիս` երբ նրանք ռուսական հարթակում են ընթանում, ապա կողմերին հաջողվում է քիչ թե շատ կոնկրետ պայմանավորվածություններ մշակել և ինչ–որ լուծումներ ձեռք բերել։ Դա միանգամայն օրինաչափ է՝ հաշվի առնելով, որ ավանդաբար Ռուսաստանն ավելի շատ լծակներ ու գործիքներ ունի` ի տարբերություն արևմտյան երկրների, կարծում է փորձագետը։
Սուրենյանցի խոսքով` հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի, դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովների ձևաչափերը փաստացի գործարկվել են և շարունակում են իրենց աշխատանքը ՌԴ ակտիվ մոդերացիայի ներքո:
«Իհարկե, ուկրաինական իրադարձությունների, ինչպես նաև Ռուսաստանի ու Արևմուտքի կոշտ առճակատման համատեքստում Ռուսաստանի հնարավորությունները որոշ չափով սահմանափակ են այժմ։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն մտնում Մոսկվայի առաջնահերթությունների շրջանակի մեջ։ Բայց ռուսական հարթակում բանակցությունները միշտ եղել և մնում են ավելի արդյունավետ։ Ռուսաստանը կոնկրետ ներկայություն ունի տարածաշրջանում, ի տարբերություն ԱՄՆ-ի կամ Եվրամիության։ Չմոռանանք, որ բոլոր խեղաթյուրումներով, «խմբագրումներով» և փոփոխություններով հանդերձ, տարածաշրջանում ներկայիս ստատուս-քվոն դեռևս հիմնվում է ռուսական միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»,– հավելեց Սուրենյանցը։
Ամերիկյան մասնակցությունը բանակցություններին հազիվ թե պետք է լիարժեք միջնորդություն համարել։ Միանգամայն բնական է, որ այս հարթակում դժվար թե առարկայական խոսակցությունների սպասեն։ Եթե ԱՄՆ–ն ցանկանում է փոխել ստատուս քվոն, ապա դրա համար կա երկու տարբերակ` կամ նոր էսկալացիա, կամ Երևանի և Բաքվի միջև այնպիսի պայմանավորվածությունների ձեռքբերում, որոնց դեպքում ռուսական ներկայությունը կդառնա ոչ ակտուալ։ Առայժմ նկատվում են էսկալացիայի միտումներ, քանի որ կողմերը հեռու են մոտեցումների վերջնական համաձայնեցումից։
Փորձագետի կանխատեսմամբ` ինչ–որ պահի հնարավոր չի լինի շարունակել բանակցությունները տարբեր մայրաքաղաքներում, և կմնա մեկ հարթակ։ Սուրենյանցը նշեց, որ քանի դեռ ՌԴ–ի և Արևմուտքի առճակատումը շարունակվում է, դժվար է ասել, թե որ միջնորդական հարթակն ի վերջո «կհաղթի»։ Սուրենյանցը հակված է մտածելու, որ գերիշխող կդառնա ռուսական ձևաչափը, սակայն դա միայն նախնական գնահատական է։
Լրահոս
0