00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

7 որդի, 6 կնքահայր. Մոսինյանների բազմազավակ ընտանիքի պատմական օրը

© Sputnik / Aram NersesyanՄոսինյանների զավակներն իրենց քավորների հետ
Մոսինյանների զավակներն իրենց քավորների հետ - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Բաժանորդագրվել
Մոսինյաններն ի սկզբանե «պոտենցիալ» քավորների մեծ ցանկ են ունեցել, սակայն ոչ բոլորն են պատրաստ եղել բազմազավակ ընտանիքի հետ անցնելու այս պատասխանատու ճանապարհը։
7 որդի, 6 կնքահայր. Սանահինի վանական համալիրի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մասիս քահանա Առաքելյանն իր ծառայության պատմության ամենազանգվածային մկրտությունն իրականացրեց։ Ասում է` մինչ այս առավելագույնը միանգամից 5 հոգու է մկրտել, այն էլ` մի ընտանիքի անդամներ չէին։ Իսկ այս օրն իսկապես պատմական է։ Մկրտվողները վանաձորցի Մոսինյանների բազմազավակ ընտանիքի բոլոր երեխաներն են` մեծից փոքր։
© Sputnik / Aram NersesyanՄոսինյանների բազմազավակ ընտանիքը
Многодетная семья Мосинян перед крещением - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Մոսինյանների բազմազավակ ընտանիքը
«Այս ընտանիքն արդեն Աստծուց մեծ շնորհ է ստացել, շատերն են երազում, բայց ոչ բոլորին է տրված զավակ ունենալու բերկրանքը վայելելը։ 7 որդով սեղան նստելն իսկապես օրհնություն է։ Մկրտությունից հետո Աստծո օրհնությունն է իջնում մկրտվածի և նրա տան վրա»,– ասում է տեր Մասիսը։
© Sputnik / Aram Nersesyan Սանահինի վանական համալիրի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մասիս քահանա Առաքելյանը Sputnik Արմենիայի թղթակից Մարիաննա Փայտյանի հետ
Духовный пастырь монастырского комплекса Санаин священник Масис Аракелян во время интервью с корреспондентом Sputnik Armenia Марианной Пайтян - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Սանահինի վանական համալիրի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մասիս քահանա Առաքելյանը Sputnik Արմենիայի թղթակից Մարիաննա Փայտյանի հետ
Սարիբեկ, Ալեն, Վաչե, Լեո, Մենուա, Դավիթ և Նոյ. Մոսինյանների 7 որդիներն այս օրվանից հետո, ինչպես ընդունված է ասել, վերածնվում են, մաքրվում ադամական մեղքից և Աստծո որդեգիր դառնում։
© Sputnik / Aram Nersesyan Սանահինի վանական համալիրի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մասիս քահանա Առաքելյան
Крещение семи сыновей многодетной семьи Мосинян из Ванадзора в монастырском комплексе Санаин - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Սանահինի վանական համալիրի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մասիս քահանա Առաքելյան
Ընտանիքի հայրը` Արենն ասում է` մկրտություն անցկացնելու նպատակ վաղուց ունեին։ Հուլիսի 8-ին իրենց ավագ որդին` Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր Սարիբեկը մեկնում է Իտալիա` Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում հանդբոլի մրցումների մասնակցելու։ Սպասվելիք պատասխանատու իրադարձությունն արագացրեց մկրտություն կազմակերպելու որոշումը։
© Sputnik / Aram NersesyanԱրեն և Լիլիթ Մոսինյանները
Лилит и Арен Мосиняны в монастырском комплексе Санаин - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Արեն և Լիլիթ Մոսինյանները
«Ես որոշեցի, որ իմ տղան պետք է ինքնաթիռ նստի մկրտված։ Իսկ քանի որ մենք եթե մի բան ենք անում տղաներից մեկի համար, ուրեմն անում ենք բոլորի համար, այդպես էլ որոշեցինք բոլորին մկրտել»,– ասում է հայրը։
© Sputnik / Aram NersesyanՍարիբեկը, Ալենը և Վաչեն
Крещение семи сыновей многодетной семьи Мосинян из Ванадзора в монастырском комплексе Санаин - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Սարիբեկը, Ալենը և Վաչեն
Ինչ վերաբերում է կնքահայրերի ընտրությանը, ապա այն հեշտ չի եղել։ Նախապես մեծ ցանկ են ունեցել, որը կազմվել է մեծ պատասխանատվությամբ։ Խոստովանում է` մեծ ցանկից շատերը մերժել են քավորության առաջարկը։
© Sputnik / Aram NersesyanՄոսինյանների զավակներն իրենց քավորների հետ
Крещение семи сыновей многодетной семьи Мосинян из Ванадзора в монастырском комплексе Санаин - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Մոսինյանների զավակներն իրենց քավորների հետ
«Մեր ընտանիքի հետ ոչ բոլորն էին պատրաստ անցնել այդ պատասխանատու ճամփան»,– նշում է Արենը։
Երեխան շատ չի լինում․ «7 որդով սեղան նստելու» օրհնանքը Մոսինյաններն իրականություն դարձրին
Հավելում է` ոչ մեկից էլ նեղացած չեն, շնորհակալ են բոլորին, որովհետև հավատում են` բարին դա էր։ Իսկ ովքեր ընդունեցին Մոսինյանների առաջարկը, ստացվեց «քավոր–սանիկ` մեծ ընտանիք»։ Քավորներն ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են` փաստաբան, մարզիկ, զինվորական...
© Sputnik / Aram NersesyanԴավիթ Մոսինյանը մկրտության արարողության ժամանակ
Маленький Давид Мосинян на церемонии крещения - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Դավիթ Մոսինյանը մկրտության արարողության ժամանակ
«Ընտրություն կատարելիս առաջնորդվել եմ մի կարևոր սկզբունքով` քավորը պետք է ունենա հայեցի ապրող ընտանիք, լոռեցու ասած` տղավարի լինի։ Մի նախապայման էլ եմ ունեցել, որ նախապես ասել եմ ընտրված քավորներին` ձեր սանիկները կարողանան ձեզ հետ հանգիստ շփվել, անգամ եթե խոսեմ վրաները, ասեն` քավորիս կասեմ։ Վստահ եմ, որ ընտրությանս հարցում չեմ սխալվել»։
Ընդունված է, որ կնքահայրն իր սանիկի հոգևոր ծնողն ու առաջնորդողն է դառնում, ուստի կնքահայրն ինքը պետք է օրինակելի կյանքով ապրի։
© Sputnik / Aram NersesyanՍանահինի վանական համալիրը
Монастырский комплекс Санаин - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Սանահինի վանական համալիրը
Այս գիտակցումով էլ արդեն 11-րդ անգամ փաստաբան Գարիկ Գալիկյանը համաձայնեց կնքահոր պատասխանատվությունը ստանձնել։ Մոսինյանների հետ ծանոթացել է համացանցով, առցանց ընկերությունն իրական ընկերության է վերածվել, մկրտությունից հետո էլ` բարեկամության։
© Sputnik / Aram NersesyanՍարիբեկ Մոսինյանի կնքահայրը` Գարիկ Գալիկյանը
Крестный отец Сарибека адвокат Гарик Галикян - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Սարիբեկ Մոսինյանի կնքահայրը` Գարիկ Գալիկյանը
«Իմ յուրաքանչյուր սանիկ իմ ընտանիքի մի մասնիկն է։ Ձևական չեմ լինում քավոր, եթե ստանձնել եմ պարտավորություն, ուրեմն ստանձնում եմ մինչև վերջ։ Մենք իրար հետ կկիսենք բոլոր հնարավոր ուրախությունները, բոլոր լավ ու վատ օրերը»,– ասում է Գալիկյանը։
Հիշեցնում է` սովետական տարիներին եթե մի ընտանիքում 7 երեխա կար, ուրեմն համարվում էր հերոս ընտանիք։ Մոսինյանների հարկի տակ 7 ապագա զինվոր է ապրում, անգամ եթե մնացած ամեն ինչը մի կողմ դնենք, միայն դրա համար արդեն պետք է ընտանիքի առաջ գլուխ խոնարհել ու շնորհակալություն ասել։
© Sputnik / Aram NersesyanՄենուա և Դավիթ Մոսինյանները
Менуа и Давид Мосиняны до крещения - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Մենուա և Դավիթ Մոսինյանները
Գարիկ Գալիկյանն ընտանիքի չեմպիոնի` ավագ որդու` Սարիբեկի կնքահայրն է։ Արդեն անհամբերությամբ սպասում է Սարիբեկի գալիք հաղթանակներին։ Ասում է` առանց ավելորդ համեստության գլուխ է գովելու ու հպարտանալու է, որ Հայաստանի դրոշը բարձրացրած տղան իր սանիկն է։
© Sputnik / Aram NersesyanՍարիբեկ Մոսինյանն ու եղբայրները մկրտության արարողության ժամանակ
Крещение семи сыновей многодетной семьи Мосинян из Ванадзора в монастырском комплексе Санаин - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Սարիբեկ Մոսինյանն ու եղբայրները մկրտության արարողության ժամանակ
Վաչեի կնքահայրն էլ սամբոյի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանն է։ Սա արդեն Տիգրանի երկրորդ քավորությունն է, ուստի ստանձնած պատասխանատվությունը նոր չէ։
«Մենք գիտենք, թե ինչ դժվար բան է մեր երկրում 7 ապագա զինվոր մեծացնելը։ Ամեն մեկս պետք է մեր սանիկի կողքին ամուր սարի պես կանգնենք, որ իրենք էլ հասկանան` ճիշտ ընտրություն են կատարել մեր հարցում։ Անձամբ ես ամեն ինչ անելու եմ Վաչեի համար, որ ինքը զգա` իր կողքին իսկական քավոր ունի»,– ասում է Տիգրանը։
© Sputnik / Aram NersesyanՏիգրան Կիրակոսյանն իր սանիկի` Վաչե Մոսինյանի հետ
Чемпион мира и Европы по самбо и крестный отец Ваче Тигран Киракосян - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Տիգրան Կիրակոսյանն իր սանիկի` Վաչե Մոսինյանի հետ
Ի դեպ, մկրտության հենց հաջորդ օրը Տիգրանը ճանապարհ ընկավ դեպի Եկատերինբուրգ` սամբոյի հերթական մրցույթին մասնակցելու և իր սանիկին չեմպիոն քավորով հպարտանալու ևս մեկ առիթ տալու։
© Sputnik / Aram NersesyanՄոսինյանների ու նրանց կնքահայրերի ընտանիքները
Крещение семи сыновей многодетной семьи Мосинян из Ванадзора в монастырском комплексе Санаин - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Մոսինյանների ու նրանց կնքահայրերի ընտանիքները
Լրահոս
0