https://armeniasputnik.am/20230712/patrast-em-ajakcel-blinkeny-hajadrbejanakan-haraberutjunneri-masin-62456946.html
«Պատրաստ եմ աջակցել». Բլինկենը` հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին
«Պատրաստ եմ աջակցել». Բլինկենը` հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին
ԱՄՆ պետքարտուղարը վստահ է, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսությունն ու դիվանագիտությունն են։ 12.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-12T16:42+0400
2023-07-12T16:42+0400
2023-07-12T16:47+0400
ամն
հայաստան
ադրբեջան
էնթոնի բլինկեն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/07/27457762_0:0:1601:901_1920x0_80_0_0_c3d7a2c6c7e51e203d11418290fd8436.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կրկին հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու շարունակական ջանքերին։ Նա այդ մասին գրել է Twitter–ում` նշելով, որ երեկ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։Նշենք, որ Բլինկեն–Փաշինյան հեռախոսազրույցի մասին հայտնել էր նաև ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ Փաշինյանը քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացումը, անդրադարձել է այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։Հունիսի 27-29-ը բանակցությունների մեկ այլ փուլ է անցկացվել ԱՄՆ–ում:Հունիսի 29-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն իրենց թիմերի հետ համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/07/27457762_32:0:1455:1067_1920x0_80_0_0_6e4f9ca507c141cf216e3a50245a35e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ամն, հայաստան, ադրբեջան, էնթոնի բլինկեն
ամն, հայաստան, ադրբեջան, էնթոնի բլինկեն
«Պատրաստ եմ աջակցել». Բլինկենը` հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին
16:42 12.07.2023 (Թարմացված է: 16:47 12.07.2023) ԱՄՆ պետքարտուղարը վստահ է, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսությունն ու դիվանագիտությունն են։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կրկին հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու շարունակական ջանքերին։ Նա այդ մասին գրել է
Twitter–ում` նշելով, որ երեկ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհն են, և ես նախկինի պես պատրաստ եմ աջակցել դրան»,– գրել է նա։
Նշենք, որ Բլինկեն–Փաշինյան հեռախոսազրույցի մասին
հայտնել էր նաև ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ Փաշինյանը քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացումը, անդրադարձել է այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել
Վաշինգտոնում,
Բրյուսելում,
Մոսկվայում,
Քիշնևում։
Հունիսի 27-29-ը բանակցությունների մեկ այլ փուլ է անցկացվել ԱՄՆ–ում:
Հունիսի 29-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն իրենց թիմերի հետ համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։