00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառուցապատողների հայկական ասոցիացիան փոշու դեմ պայքարի մի քանի տարբերակ ունի

© Sputnik / Aram NersesyanՇինարարություն Երևանում
Շինարարություն Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2023
Բաժանորդագրվել
«Կառուցապատողների հայկական ասոցիացիան» մտահոգ է խնդրով, բայց քննարկված բոլոր տարբերակները միայն տեղային, ժամանակավոր լուծումներ են։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Փոշու` նորմայից բարձր մակարդակը (հատկապես Երևանում) իսկական գլխացավանք է դարձել թե՛ քաղաքացիների, թե՛ կառուցապատողների, թե՛ պետական գերատեսչությունների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ խնդրի լուծման կառուցողական, ամբողջական տարբերակ դեռևս չկա. բոլոր առաջարկները տեղային, ժամանակավոր բնույթ են կրում։
«Ես ինքս` որպես բնակիչ, անընդհատ բախվում եմ փոշոտ, աղտոտված օդի բարձր մակարդակի խնդրի հետ։ Խնդրի լուծման համար մի շարք հանդիպումներ ենք ունեցել ՀՀ բնապահպանական, ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի, էկոնոմիկայի նախարարությունների հետ։ Օդի աղտոտվածության օրենսդրական կարգավորումներում փոփոխություն է կատարվել շինհրապարակներն անթափանց, պաշտպանիչ շերտով կահավորելու մասով։ Բայց կա մի խնդիր. քանի դեռ չկա կարգավորում, թե ինչ չափանիշներին համապատասխանող նյութով պետք է լինեն պաշտպանիչ այդ թաղանթները, գործնականում այն դեռ չի կիրառվում»,– նշեց Գրիգորյանը։
Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից Sputnik Արմենիային հայտնել էին, որ 2022 թվականին իրականացված տվյալներով` օդի մեջ փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի նորման 0.15 մգ/խմ-ն է։ Երևանում դա հասել է 0.5 մգ/խմ–ի, այսինքն` մոտ 3-4 անգամ գերազանցել է նորման։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիան» այն համոզման է, որ փոշու դեմ պայքարի միջոցառումները պետք է իրականացվեն ողջախոհության սահմաններում, ու չստացվի այնպես, որ «ակվարիումային պայմաններ» ստեղծվեն շինհրապարակում աշխատողների համար։
«Չստացվի այնպես, որ անթափանց ցելոֆանապատում լինի, որի պայմաններում անհնար կլինի բանվորների աշխատանքըշինհրապարակում։ Արդյունքում հնարավոր է` կյանքի կամ առողջության հետ անհամատեղելի խնդիրներ առաջանան»,– նկատեց Գրիգորյանը։
Փոշու դեմ պայքարի այլընտրանքային տարբերակներ ևս կան, սակայն դրանք նույնպես մասնակի լուծումներ են։ Օրինակ` հատուկ ջրցանների միջոցով հնարավոր է նվազեցնել փոշու սահմանաչափը։ Այս տարբերակը լավագույնս աշխատում է ցերեկային ժամերին, սակայն երեկոյան և գիշերը, երբ շինաշխատանքներն ավարտված են, եթե քամի է բարձրանում, ավազի, ցեմենտի նյութերը սկսում են օդի մեջ տարածվել։
Երևանի օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիայի սահմանը
Միակ կառուցողական լուծումը, ըստ Գրիգորյանի, կանաչապատ տարածքների ավելացումն է մերձերևանային հատվածում, ինչը, ցավոք, դեռ չկա։
«Դեռևս միակ փոքր լուծումն այն է, որ կառուցապատողները շինհրապարակից դուրս եկող մեքենան լվանում են, որպեսզի քաղաքը չաղտոտվի։ Այս և նմանատիպ այլ լուծումները մեր կողմից խրախուսվում են. մենք կառուցապատողներին միշտ կոչ ենք անում փոշու մակարդակը հնարավորինս իջեցնելու համար ջուր օգտագործել կամ տեխնիկական միջոցներ»,– վստահեցրեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային ասել էին, որ օդում փոշու և այլ աղտոտիչների մեծ քանակության պատճառով մարդկանց մոտ բազմաթիվ առողջական խնդիրներ են ի հայտ գալիս, մասնավորապես սրվում են ալերգիաները, սրտանոթային (սրտի իշեմիկ հիվանդություն, ինսուլտներ), սուր և քրոնիկ շնչառական հիվանդությունները, թոքի քաղցկեղը և այլն։
Լրահոս
0