00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:17
40 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի խնդրանքը հաշվի է առնվել. Վերին Լարսում հաջողվել է թողունակության ռեկորդ սահմանել

© Sputnik / Алексей МайшевՆիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը. արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2023
Բաժանորդագրվել
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարը ՌԴ կառավարության ղեկավարին զեկուցել է այն մասին, թե ինչպես են բարելավում աշխատանքը Վերին Լարսի անցակետում։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի մաքսատունը կապի մեջ է վրացական կողմի հետ Վերին Լարսում օպերատիվ սահմանային վերահսկողություն իրականացնելու համար. անցակետի թողունակությունն ավելացել է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Ռուսլան Դավիդովը։
Վերին Լարսի թողունակությունը կավելանա 15-20 տոկոսով. ԵԱԶԲ վարչության փոխնախագահ
Նա նշել է, որ դրանում նրանց օգնում են հայ գործընկերները։ Այն վայրերում, որտեղ դժվարացել է երթևեկությունը (ինչպես Վերին Լարսում), լրացուցիչ հարթակներ են ստեղծում։
«Վրացական կողմի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել կապված մեքենաների ստուգման հետ... Առաջին հերթին պետք է մտածել այն մարդկանց մասին, որոնք տուժում են նման դեպքերում, երբ մեխանիզմները չեն գործում, երկար կանգնում են հերթերում», – ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ընթացքում ասել է Դավիդովը։
Նա նշել է, որ Վերին Լարսում հաջողվել է ռեկորդային արդյունքներ գրանցել մեքենաների և բեռնատարների թողունակության առումով` հունիսին 31622 բեռնատար է հատել անցակետը։ Այս տեմպը պահպանվում է նաև հուլիսին։
«Դա օրական հազարից ավելի բեռնատար է, ընդ որում, սեզոնից կախված` 3-3.5 հազար թեթև մարդատար մեքենա է անցնում այդ տեղով և մինչև 15 հազար ֆիզիկական անձ։ Այնտեղ շատ մեծ է ծանրաբեռնվածությունը։ Դա բոլոր գերատեսչությունների և մեր գործընկերների մեծ վաստակն է», – ընդգծել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարը։
Վերին Լարսում թողունակության առումով դրական տեղաշարժ է նկատվում. ինչով է դա պայմանավորված
Վարչապետ Միշուստինը նման փոխգործակցությունն առողջ համագործակցություն է անվանել։ Նա շնորհակալություն է հայտնել տրանսպորտի նախարարության, Դաշնային մաքսային ծառայության և մյուս գերատեսչությունների աշխատակիցներին Վերին Լարսի թողունակությունը Վրաստանի հետ սահմանին ավելացնելու համար։ Միշուստինը հիշեցրել է, որ դա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքն էր։
«Մենք Սոչիում նրան համապատասխան խոստումներ էինք տվել, որոնք անշեղորեն կատարվել են... Նախևառաջ պետք է մտածել այն մարդկանց մասին, որոնք տուժում են, երբ նման մեխանիզմները չեն աշխատում, և նրանք հերթերում կանգնած են մնում։ Եվ գործարարները կորցնում են իրենց գումարները», – հավելել է ՌԴ վարչապետը։
Ներկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումներն իրականացվում են ցամաքային ճանապարհով Վերին Լարսի անցակետով։ Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել էր, որ Վերին Լարսում երթևեկելի գոտիները 11-ից հասցվել են 39-ի, իսկ բեռնատարների առավելագույն հոսքն օրական 300-ից դարձել է 1400։
Լրահոս
0