00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԲՏԱ նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում եթերազրկումներ չեն լինելու՝ անկախ պարտքերից

© Sputnik / Andranik GhazaryanЕреванская телебашня
Ереванская телебашня - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2023
Բաժանորդագրվել
Հեռուստաընկերությունների նման գործելաոճը նախարարությունն անընդունելի է համարում ու պնդում, որ կուտակված պարտքերը պետք է մարվեն։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ն ամբողջական ծավալով կատարում է պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, մինչդեռ հեռուստաընկերությունները պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարել են ոչ պատշաճ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով կուտակված պարտքերի պատճառով հեռուստաընկերությունների հեռարձակման ժամանակավոր դադարեցումներին։
ԲՏԱ նախարարությունից նշում են, որ հեռարձակման որակի հետ կապված հազվադեպ տեխնիկական խնդիրների հայտնաբերման դեպքում ՀՀՌՑ-ն հրատապ կերպով ուսումնասիրում է խնդիրները և տալիս է համապատասխան լուծում։ Մինչդեռ նախորդող տարիներին սահմանված վճարումները հեռուստաընկերությունների կողմից առավելապես թերակատարվել են, ինչի հետևանքով գոյացել են պարտքեր:
Ընդգծվում է, որ ՀՀՌՑ-ն հեռուստաընկերություններին լրացուցիչ ժամանակ է տվել մատուցված ծառայությունների դիմաց պարտավորությունները կատարելու համար, սակայն վճարումները հիմնականում չեն իրականացվել:
«Վստահ ենք, որ տվյալ սուբյեկտներն իրենց կառույցների պահպանման ծախսերն ու այլ վճարումները կատարում են ժամանակին, որպեսզի ապահովեն կառույցի բնականոն գործունեությունը: Սակայն անհասկանալի է այն մոտեցումը, որ ՀՀՌՑ-ի կողմից մատուցված ծառայության դիմաց տարիներով կուտակվել են պարտքեր՝ բացասաբար անդրադառնալով պետական բյուջեի անուղղակի եկամուտների վրա»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԲՏԱ նախարարությունը շեշտում է` որևէ հիմնավորմամբ հեռուստաընկերությունների նման գործելոճը չի կարող արդարացվել: Պայմանագրով ամրագրված բոլոր պարտավորությունները պետք է պատշաճ կերպով կատարվեն:
Ինչ վերաբերում է ծառայությունների գնագոյացմանը, նախարարությունից հիշեցնում են, որ դեռ 2021 թվականի մարտին մի շարք հեռուստաընկերություններ այդ հարցով դիմել էին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Հանձնաժողովը հարցն ուսումնասիրելուց հետո կարճել էր հարուցված վարչական վարույթը՝ դրանով իսկ հիմնավորված համարելով ՀՀՌՑ-ի կողմից մատուցվող ծառայությունների արժեքները։
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի իրացման և Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների պատշաճ լուսաբանմանը, նախարարությունն ընդգծում է` լրատվական հիմնական թողարկումների և նախընտրական գովազդի ժամանակահատվածում եթերազրկումներ չեն իրականացվելու։
Հայաստանյան 20 հեռուստաընկերություն ՀՀՌՑ–ից պահանջում են դադարեցնել անջատումները
Հուլիսի 18-ին հայաստանյան 20 հեռուստաընկերություն հայտարարություն էին տարածել` «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ից (ՀՀՌՑ) պահանջելով մինչև այս տարվա վերջ դադարեցնել անջատումները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ հանձնաժողովը դեմ է կուտակված պարտքերի պատճառով հեռուստաընկերությունները պարբերաբար եթերազրկելուն։
Հիշեցնենք` ապրիլի 11–ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ Գարիկ Հայրապետյանն ասել էր, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության և հեռուստաընկերությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն` հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները չեն կատարում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները:
Նա զգուշացրել էր, որ մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը ժամանակավորապես (առաջին անգամ` 2 ժամով) կդադարեցվի։ Խոսքը «Շանթ», ATV, Freenews, «Դար 21» և «Ֆորտունա» հեռուստաընկերությունների մասին է:
Լրահոս
0