00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՌՀ–ն դեմ է հեռուստաընկերությունների պարբերական եթերազրկումներին. Տիգրան Հակոբյան

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Հակոբյան
Տիգրան Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2023
Բաժանորդագրվել
Հանձնաժողովի նախագահն այն համոզման է, որ հեռուստաընկերությունների նկատմամբ այս կոշտ պատժամիջոցը կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը` որպես կարգավորող մարմին, դեմ է կուտակված պարտքերի պատճառով հեռուստաընկերությունները պարբերաբար եթերազրկելուն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայաստանյան 20 հեռուստաընկերություն հայտարարություն են տարածել` «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ից (ՀՀՌՑ) պահանջելով մինչև այս տարվա վերջ դադարեցնել անջատումները։
«Մենք առաջարկել ու հիմնավորել ենք, որ այդ կոշտ միջոցը պետք չէ կիրառել` հատկապես հաշվի առնելով և՛գալիք ընտրությունները, և՛ քաղաքական իրավիճակը։ Պետք է փորձել հասկանալ` ինչն է բերում այդ պարտքերի կուտակմանը, համակարգային լուծումներ գտնել ու նոր միայն որոշել»,– նշեց Հակոբյանը։
Ըստ նրա` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որի կառավարման ներքո է հանրային մուլտիպլեքսը, պետք է մշակի հեռուստաընկերությունների հետ հարաբերվելու ճիշտ քաղաքականություն, որը չկա։
Եթերի պարբերական անջատումները, նրա կարծիքով, հեռուստաընկերություններին կարող են ավելի վատ վիճակի մեջ գցել, և չի բացառվում, որ դրանց արդյունքում նրանք հանձնեն իրենց լիցենզիաները։
«Այդ իմաստով, հանրային մուլտիպլեքսն ինչ–որ առումով կդատարկվի։ Արդյունքում կսահմանափակվի քաղաքացիների` տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը, կմեծանան ՀՀՌՑ–ի ծախսերը։ Եթե հեռուստաընկերությունների քանակը պակասի ու քիչ մուծումներ լինեն, ապա հանրային մուլտիպլեքսի ամբողջ սպասարկումն ամբողջովին կմնա պետութան վրա։ Այսինքն, երկուստեք վտանգավոր դրություն է ստեղծվել»,– ընդգծեց Հակոբյանը։
«Արմնյուզ» ՀԸ-ն զրկվել է հեռարձակման լիցենզիայից, «Արմնյուզ FM»–ը եթեր է վերադառնում. ՀՌՀ
ՀՌՀ–ն առաջարկում է խնդիրը լուծելու համար կարճ ժամանակում մոդել ստեղծել։
Նա բերեց «21 ԹիՎի» ՀԸ–ի օրինակը, որը մարտի 1–ին ունեցած 14 մլն դրամ պարտքից շուրջ 10 միլիոնը մինչև հուլիսի մեկն արդեն մարել է։ Ստացվում է` հեռուստաընկերությունը կուտակված պարտքերը պարտաճանաչ փակում է, սակայն ժամանակավորապես եթերազրկվեց։ Դա մտահոգիչ չէր լինի, եթե ԲՏԱ նախարարությունը չպատրաստվեր հետագայում ևս ամեն շաբաթ կիրառել այս պատժամիջոցը։
Տիգրան Հակոբյանը դրական համարեց, որ պետության մենաշնորհ համարվող հանրային մուտիպլեքսի (մենաշնորհ է, քանի որ այլ մուլտիպլեքսներ մեր երկրում չկան,–խմբ) բովանդակության նկատմամբ օրենսդրական պահանջները խստացվել են (քաղաքացիների ֆիզիկական կամ հոգեկան առողջության վրա ազդող գովազդի արգելք, հանրօգուտ հաղորդումների ծավալի մեծացում և այլն), սակայն արդյունքում հեռուստաընկերությունների եկամուտները նվազել են, ծրագրերի վրա ծախսվող գումարները` շատացել։
ՀՌՀ նախագահը նաև նկատեց, որ այս ամենին զուգահեռ` պետությունը, ինչ–որ բան արգելելով կամ սահմանափակելով, հեռուստաընկերություններին ոչ մի օժանդակություն չի ցուցաբերում։
Հիշեցնենք`ապրիլի 11–ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ Գարիկ Հայրապետյանն ասել էր, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության և հեռուստաընկերությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն` հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները չեն կատարում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները:
Նա զգուշացրել էր, որ մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը ժամանակավորապես (առաջին անգամ` 2 ժամով) կդադարեցվի։ Խոսքը գնում է «Շանթ», ATV, Freenews, «Դար 21» և «Ֆորտունա» հեռուստաընկերությունների մասին:
Լրահոս
0