00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն ԱՄՆ-ին հետաքրքիր է ոչ թե զենքի իրացման, այլ ՌԴ-ի հետ մրցակցության առումով. քաղաքագետ

© Photo : official site of MoD of RAՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հանդիպումներն ԱՄՆ-ում
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հանդիպումներն ԱՄՆ-ում - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2023
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հանդիպումներն ԱՄՆ-ում
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի ռազմական ղեկավարության հետ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հանդիպումների ընթացքում քննարկված հարցերից մեկը ռազմաօդային ոլորտում համագործակցությունն էր:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Հայաստանի հետ ռազմական համագործակցությունն ԱՄՆ-ին ավելի շատ հետաքրքրում է տարածաշրջանում Ռուսաստանի հետ մրցակցության տեսանկյունից, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Դավիթ Հարությունովը՝ մեկնաբանելով ԱՄՆ ռազմական ղեկավարության հետ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի հանդիպման արդյունքները։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահի տեղակալ Քրիստոֆեր Գրեյդիի և ԱՄՆ Ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ԱՄՆ–ում հանդիպումներ է ունեցել արևմտյան բարձրաստիճան զինվորականների հետ
Ավելի ուշ նա հանդիպել է ԱՄՆ ԶՈւ միավորված շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլիի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ներկա վիճակին, ինչպես նաև ծրագրերի իրականացմանն ու համատեղ միջոցառումների անցկացմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, խոսվել է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրման և ռազմաօդային ուժերի ոլորտում ավելի լայն փոխգործակցության մասին։
Հարությունովի խոսքով՝ այս հարցերից որոշների շուրջ համագործակցություն նախկինում ևս եղել է։ Եվ, ամենայն հավանականությամբ, խոսքը փոխգործակցության ընդլայնման մասին է։
«Օրինակ՝ բանակի բարեփոխումները, մարտական պատրաստության որոշ հատվածներ և այլն: Այստեղ նորություն է ռազմաօդային ոլորտում համագործակցության մասին կետը, թեև դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը»,-ասաց Հարությունովը:
Քաղաքագետի խոսքով՝ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցություն սկսելու հնարավորությունը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ հայկական կողմի ֆինանսական հնարավորություններից:
Հաշվի առնելով հայկական կողմի հետաքրքրությունը ԱԹՍ-ների նկատմամբ և ինքնաթիռների համեմատ դրանց էժանությունը՝ չի բացառվում, որ հնարավոր համագործակցությունը հենց այդ հատվածին է վերաբերում։ Շատ բան կախված է նրանից, թե որ սպառազինությունը կարող է հետաքրքրել Երևանին։
Օրինակ, ժամանակին Ռուսաստանի կողմից Թուրքիային ՀՕՊ համակարգեր (Ս-400) վաճառելը հանգեցրեց նրան, որ Անկարան դուրս մնաց ԱՄՆ-ի հետ ռազմաօդային համագործակցության կարևորագույն ծրագրից։
Էդվարդ Ասրյանն ԱՄՆ–ում քննարկել է համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները
«Այսինքն, եթե խոսքը համակարգային գնման մասին է, որն ազդում է տարբեր ոլորտների վրա, կապված է տեխնոլոգիաների ոլորտում լուրջ տեղեկատվության հետ, ապա դա, իհարկե, լուրջ խնդիր է (քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է)։ Բայց չեմ կարծում, որ Հայաստանը ինչ-որ բարդ համակարգեր կգնի ԱՄՆ-ից, դա քիչ է հավանական նաև ֆինանսական առումով։ Բայց եթե խոսքը սահմանափակ արդյունավետությամբ ինչ-որ տեղային ձեռքբերման մասին է, ապա այդ դեպքում ինչ-որ փոխզիջումային տարբերակ հնարավոր է»,-նշեց Հարությունովը։
Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ապա իրացման տեսանկյունից հայկական շուկան չափազանց փոքր է, նրանց համար այդ համագործակցությունը հետաքրքիր կլինի առաջին հերթին քաղաքական առումով։
«Նրանց հետաքրքիր է Ռուսաստանի հետ մրցակցությունը տարածաշրջանում, հատկապես այն ոլորտում, որտեղ Մոսկվան եթե ոչ միակ, ապա գերիշխող խաղացողն էր։ Վաշինգտոնի և Երևանի միջև նման քիչ թե շատ լուրջ ռազմատեխնիկական համագործակցությունը նշանակալի իրադարձություն կլինի՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի ներկայիս կապերը»,-ասել է Հարությունովը։
Մյուս կողմից՝ ռազմական ոլորտն այնպիսին է, որ պաշտոնական ձևակերպումների տակ կարող են լինել ինչպես հստակ և կարևոր, այնպես էլ զուտ ձևական պայմանավորվածություններ։
Օրինակ, սերժանտների վերապատրաստումը կարող է բավականին լուրջ ծրագիր լինել, եթե խոսքը լայնածավալ համագործակցության մասին լինի։ Չէ՞ որ մարտական պատրաստությունը ոչ պակաս կարևոր ոլորտ է, եթե համագործակցությունը շոշափելի է և հստակ ուղղություններ ունի։
Այսպիսով, առայժմ վաղ է պաշտոնական հաղորդագրության հիման վրա միանշանակ ասել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Ընդ որում, ըստ Հարությունովի, ներկայումս ռազմական ոլորտում իրավիճակն այնպիսին է, որ քիչ թե շատ լուրջ իրադարձությունների կամ գործընթացների մասին վաղ թե ուշ հայտնի է դառնում:
Լրահոս
0