00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Հայաստանում դադարել աճել ՌԴ–ից ավտոբեռնափոխադրումների պահանջարկը

© Sputnik / Владимир Корнев / Անցնել մեդիապահոցԲեռնատարներ
Բեռնատարներ - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Բեռնատարներ
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հանրապետությունում բեռնափոխադրումները շարունակում են աճել. հունվար-մայիս ամիսներին նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 16 տոկոս:
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik, Վադիմ Պավլով. 2023 թվականի առաջին կիսամյակում դեպի Հայաստան ավտոմոբիլային բեռնափոխադրումների պահանջարկը նույն մակարդակում է մնացել, իսկ Հայաստանից բեռնափոխադրումների պահանջարկը նկատելիորեն նվազել է։ Այս մասին հայտնում է միջազգային «ATI.SU բեռնափոխադրումների բորսան»` հիմնվելով սեփական վերլուծական հաշվարկների վրա։ Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների ավտոմոբիլային բեռնափոխադրումների շուկայում տեղի ունեցող իրադարձությունների մասին առավել մանրամասն՝ Sputnik-ի հոդվածում։
Պահանջարկի նվազման պատճառը
Առաջին կիսամյակի արդյունքներով դեպի Հայաստան ավտոմոբիլային բեռնափոխադրումների պահանջարկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չի փոխվել։
Ընդ որում` Ռուսաստանի ուղղությամբ պահանջարկի որոշակի նվազումը (-6%) փոխհատուցվել է Բելառուսից ներմուծմամբ (+162%)։ Վերջինիս զգալի մասը հավանաբար եվրոպական բեռներն են, որոնք նոր բեռնատարներ տեղափոխվելուց հետո վերածվել են բելառուսականի։
Այսպիսով` ATI.SU-ն միտումների փոփոխություն է նկատում․ եթե 2022 թվականին և 2023 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ներմուծման փոխադրումներում պահանջարկի նկատելի աճ էր նկատվում, ապա ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում (առաջինի համեմատ) հայտերի քանակը նվազել է 14%-ով։
Փաշինյանի խնդրանքը հաշվի է առնվել. Վերին Լարսում հաջողվել է թողունակության ռեկորդ սահմանել
Հայաստանից արտահանման բեռնափոխադրումների հայտերի թիվն առաջին կիսամյակում նվազել է 36%-ով։ Նվազումը տեղի է ունեցել հիմնականում ռուսական ուղղության հաշվին (-35%)։
Միաժամանակ, ինչպես նշում են բորսայի վերլուծաբանները, պահանջարկի կրճատումը իրական փոխադրումների համանման դինամիկա չի նշանակում (բորսայում փոխադրման հայտերի քանակը համապատասխանում է պահանջարկին, մինչդեռ իրական գործարքների քանակը համապատասխանում է բեռնափոխադրումների դինամիկային. խմբ.):
Այսպես` Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով` հանրապետությունում բեռնափոխադրումները շարունակում են աճել. հունվար-մայիս ամիսներին նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 16 տոկոս:
Հայաստանում ATI.SU-ի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը պահանջարկի նվազումը (կամ աճի բացակայությունը) բացատրում է պատժամիջոցների և լոգիստիկ շղթաների վերակազմավորման հետևանքով առաջացած արագ աճից հետո տրամաբանական փոփոխությամբ:
«Մենք դժվարությունների էինք բախվել Ռազմավիրական ճանապարհի սահմանափակ թողունակության պատճառով, այս ճանապարհը Հայաստանը ՌԴ-ի հետ կապող միակ տրանսպորտային զարկերակն է։ Հնարավոր է, որ բեռների փոխադրման անխուսափելի ձգձգումները հանգեցրել են պահանջարկի որոշակի կրճատման։ Նույնատիպ միտում մենք տեսնում ենք նաև Ռուսաստանի և Վրաստանի, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև բեռնափոխադրումներում։ Վերին Լարսի անցակետի վերակառուցումից հետո, որտեղ արդեն հունիսին երթևեկության համար նոր գոտիներ են հայտնվել, իրավիճակը բարելավվել է»,-ասել է նա:
Ներռուսաստանյան աճ
Առաջին կիսամյակի արդյունքներով Ռուսաստանում բոլոր ուղղություններով ավտոմոբիլային բեռնափոխադրումների պահանջարկի աճ է գրանցվել։
Ներռուսաստանյան փոխադրումների հայտերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 61%-ով։ Ընդ որում՝ 2023 թվականի երկրորդ եռամսյակում աճն արագացել է (առաջին եռամսյակի համեմատ՝ +30 տոկոս)։
ATI.SU վերլուծաբանները նշում են, որ հայտերի թվի աճ նկատվում է Ռուսաստանիբացարձակապես բոլոր մարզերում։
«Ներքին փոխադրումների պահանջարկի աճը մենք բացատրում ենք նրանով, որ ներմուծման փոխարինման և արտադրական շղթաների վերակառուցման գործընթացները երկրում իսկապես արագանում են, ինչն էլ ավելի շատ բեռներ տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացնում»,-հայտարարել է բորսայի հիմնադիր և տնօրեն Սվյատոսլավ Վիլդեն:
Միջազգային ուղղություններով աճն ավելի համեստ է եղել. ներկրվող փոխադրումների պահանջարկն աճել է 30%-ով, իսկ արտահանվող փոխադրումների պահանջարկը` 3%-ով:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այստեղ եվրոպական բոլոր երկրներից հայտերի քանակը կտրուկ նվազել է (60-80%-ով), սակայն տպավորիչ առաջընթաց են գրանցել Բելառուսը (106% աճ), Մոնղոլիան (+139%) և Չինաստանը (+85%): Ավելի համեստ աճ են ցույց տվել Ղազախստանը, Ղրղզստանն ու Կենտրոնական Ասիայի այլ երկրներ։ Որոշակի անկում են գրանցել Թուրքիան, Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։
Նույն պատկերն է նաև արտահանման փոխադրումների հարցում. պահանջարկի կտրուկ նվազում է տեղի ունեցել եվրոպական բոլոր ուղղություններով, մինչդեռ ամենամեծ աճը գրանցել են Չինաստանը (+218%), Թուրքիան (+120%), Ուզբեկստանը (+75%) և Ղազախստանը (+73%):
Հայաստանում երկաթուղային փոխադրումները նվազել են Սոթքի հանքի չշահագործման պատճառով
«Միջազգային փոխադրումներում մենք տրամաբանական գործընթացներ ենք տեսնում,-ասել է Սվյատոսլավ Վիլդեն,- եվրոպական ուղղությամբ բեռների քանակի կտրուկ նվազումը պայմանավորված է պատժամիջոցներով և սահմաններին հաստատված սահմանափակումներով։
Միևնույն ժամանակ եվրոպական բեռներից շատերը վերակցելուց հետո այժմվերածվել են բելառուսական բեռների, ինչը հանգեցրել է այս ուղղությամբ զգալի աճի։ Անդրկովկասի երկրներում և Թուրքիայում 2022 թվականի գարնանը տեղի ունեցած բուռն աճիցհետո մի փոքր շտկում է նկատվում։
Դա բացատրվում է լոգիստիկ խնդրով. հիշյալ երկրները Ռուսաստանի հետ կապվում են, ըստ էության, միակ տրանսպորտային մայրուղիով՝ Ռազմավիրական ճանապարհով։ Ակնկալիքներ կան, որ Վերին Լարսի անցակետի վերակառուցումից հետո նոր աճ կգրանցվի նաև այդ ուղղությամբ։
Լրահոս
0