https://armeniasputnik.am/20230720/voch-mekin-hvogh-chenq-talu-erevani-kentrvonum-pashinjany-buhakan-hamakargi-tshgnazhami-masin-63215948.html
Ոչ մեկին հող չենք տալու Երևանի կենտրոնում. Փաշինյանը` բուհական համակարգի ճգնաժամի մասին
Ոչ մեկին հող չենք տալու Երևանի կենտրոնում. Փաշինյանը` բուհական համակարգի ճգնաժամի մասին
Վարչապետը հայտարարեց, որ այսօր ՀՀ–ում չկա գեթ մեկ բուհ` ո՛չ հայկական, ո՛չ արտերկրյա, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրության հավաստագրման, արտոնագրման... 20.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-20T13:09+0400
2023-07-20T13:09+0400
2023-07-20T13:14+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
բուհ
նիկոլ փաշինյան
կրթություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/0f/56763486_0:132:1601:1032_1920x0_80_0_0_24f402579cf1bd084188a851dc16158c.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ բուհական համակարգը խորը համակարգային ճգնաժամի մեջ է, և կառավարության պարտքն է այդ ճգնաժամը հաղթահարել։ Այսօր գործադրի նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ճգնաժամը հաղթահարելու համար կառավարության առաջարկած լուծումը, ըստ Փաշինյանի, ակադեմիական քաղաքի ստեղծումն է։Որոշ բուհեր մտածելու շատ բան ունեն. ԿԳՄՍ նախարարը` ընդունելության քննությունների մասին«Մենք ասում ենք` հանրապետությունում լինելու է մինչև 8 պետական բուհ։ Հիմա մենք գործող բուհական ու գիտաուսումնական մեր հանրությանը խնդրում ենք, կոչ եք անում, որ իրենք իրենց քննարկումների միջոցով փորձեն ձևավորել պատկերացումներ, թե ինչպես կարող են համագործակցել, միավորվել, որպեսզի մենք այս ծրագիրն արդեն կոնկրետության մեջ կարողանանք իրագործել»,– ասաց Փաշինյանը։Նա նաև նշեց, որ բուհերը պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին ու 100 տկոսով ֆինանսավորվեն պետության կողմից, ինչը, սակայն, չի նշանակում, թե չեն կարող ունենալ ֆինանսավորման այլ աղբյուրներ։«Հիմա շատ բուհեր կան օտարերկրյա, ասում են` մեզ հող տվեք, ցանկալի է` Երևանի կենտրոնում, մենք մասնաշենքեր կառուցենք։ Մենք ոչ մեկին հող չենք տալու Երևանի կենտրոնում, բոլորին հող տալու ենք ակադեմիական քաղաքում»,– ասաց Փաշինյանը։Հուլիսի 17-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին կոչ էր արել ներկայացնել հայեցակարգային առաջարկություններ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ:Ակադեմիական քաղաքում առաջնահերթ կներառվի 4 խոշորացված բուհԸստ կրթական գերատեսչության` բուհերը կարող են խոշորացվել և միավորվել գիտահետազոտական կազմակերպությունների հետ 6 ուղղությամբ` դասական, որում ներառվելու են հիմնականում հիմնարար գիտությունները, կրթական, որում ներառվելու են կրթական և հարակից գիտությունների բնագավառներում կրթական և գիտահետազոտական ծրագրերը, բժշկական, տեխնոլոգիական, արվեստների և սպայական:Նախարարությունը հայեցակարգային առաջարկներն ընդունելու է մինչև 2024 թ. փետրվարի 15-ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/0f/56763486_56:0:1479:1067_1920x0_80_0_0_4a84139176cc95e7eefd5add6a02ad2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), բուհ, նիկոլ փաշինյան, կրթություն
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), բուհ, նիկոլ փաշինյան, կրթություն
Ոչ մեկին հող չենք տալու Երևանի կենտրոնում. Փաշինյանը` բուհական համակարգի ճգնաժամի մասին
13:09 20.07.2023 (Թարմացված է: 13:14 20.07.2023) Վարչապետը հայտարարեց, որ այսօր ՀՀ–ում չկա գեթ մեկ բուհ` ո՛չ հայկական, ո՛չ արտերկրյա, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրության հավաստագրման, արտոնագրման պայմաններին։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ բուհական համակարգը խորը համակարգային ճգնաժամի մեջ է, և կառավարության պարտքն է այդ ճգնաժամը հաղթահարել։ Այսօր գործադրի նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ճգնաժամը հաղթահարելու համար կառավարության առաջարկած լուծումը, ըստ Փաշինյանի, ակադեմիական քաղաքի ստեղծումն է։
«Մենք ասում ենք` հանրապետությունում լինելու է մինչև 8 պետական բուհ։ Հիմա մենք գործող բուհական ու գիտաուսումնական մեր հանրությանը խնդրում ենք, կոչ եք անում, որ իրենք իրենց քննարկումների միջոցով փորձեն ձևավորել պատկերացումներ, թե ինչպես կարող են համագործակցել, միավորվել, որպեսզի մենք այս ծրագիրն արդեն կոնկրետության մեջ կարողանանք իրագործել»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ բուհերը պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին ու 100 տկոսով ֆինանսավորվեն պետության կողմից, ինչը, սակայն, չի նշանակում, թե չեն կարող ունենալ ֆինանսավորման այլ աղբյուրներ։
«2027թ–ից հետո մենք թույլ չենք տալու հավաստագրման, արտոնագրման պայմաններին չբավարարող բուհերի գոյություն ՀՀ–ում` ո՛չ մասնավոր, ո՛չ պետական։ Այսօր ՀՀ–ում չկա գեթ մեկ բուհ` ո՛չ հայկական, ո՛չ արտերկրյա, որը մեր օրենսդրության հավաստագրման, արտոնագրման պայմաններին համապատասխանի։ Չկա ուղղակի այդպիսի բուհ»,– ասաց Փաշինյանը` միավորման կոչ անելով ոչ միայն հայաստանյան պետական ու մասնավոր, այլև արտասահմանյան բուհերին ։
«Հիմա շատ բուհեր կան օտարերկրյա, ասում են` մեզ հող տվեք, ցանկալի է` Երևանի կենտրոնում, մենք մասնաշենքեր կառուցենք։ Մենք ոչ մեկին հող չենք տալու Երևանի կենտրոնում, բոլորին հող տալու ենք ակադեմիական քաղաքում»,– ասաց Փաշինյանը։
Հուլիսի 17-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին
կոչ էր արել ներկայացնել հայեցակարգային առաջարկություններ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ:
Ըստ կրթական գերատեսչության` բուհերը կարող են խոշորացվել և միավորվել գիտահետազոտական կազմակերպությունների հետ 6 ուղղությամբ` դասական, որում ներառվելու են հիմնականում հիմնարար գիտությունները, կրթական, որում ներառվելու են կրթական և հարակից գիտությունների բնագավառներում կրթական և գիտահետազոտական ծրագրերը, բժշկական, տեխնոլոգիական, արվեստների և սպայական:
Նախարարությունը հայեցակարգային առաջարկներն ընդունելու է մինչև 2024 թ. փետրվարի 15-ը: