00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհապաղ միջոցներ են պետք Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար. ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Լուկաշևիչ
Ալեքսանդր Լուկաշևիչ - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Լուկաշևիչն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները խորացող ճգնաժամի պայմաններում սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս են զգում:
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Անհապաղ միջոցներ են անհրաժեշտ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար։ ԵԱՀԿ մշտական խորհրդի արտահերթ նիստում այս մասին հայտարարել է ԵԱՀԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթին։
Հայտնել ենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում մանրամասն ներկայացրել էր Արցախում տիրող օրհասական վիճակը։ Նա նշել էր, որ առաջին անհրաժեշտության սննդամթերքի և վիտամինների պակասով պայմանավորված՝ մոտ 2000 հղի կին, 30000 երեխա, 20000 տարեց և հաշմանդամություն ունեցող 9000 անձ թերսնման պայմաններում գոյատևման պայքար է մղում: Խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, նրանցից 4678-ը շաքարային դիաբետով և 8450-ն արյան շրջանառության հիվանդություններով, գրեթե զրկված են անհրաժեշտ դեղորայք ստանալուց։
«Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը ապաշրջափակելու, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման ապահովման համար»,- ասել է Լուկաշևիչը։
Նա նշել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով։ Տարածքում հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է, հաստատել, որ ԼՂ բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից։
Ռուսաստանը նաև կարծում է, որ այս պայմաններում մեծանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուտափույթ ավարտման կարևորությունը՝ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան։
Արցախում գրեթե 3 անգամ ավելացել է վաղ ժամկետում պտղի կորուստների ցուցանիշը
Մոսկվան այն կարծիքին է, որ այս համաձայնագրի անբաժանելի մասը պետք է լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ կատարումը` ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ռուսական կողմը հաստատում է իր մտադրությունը՝ ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանմանը։
«Մենք պատրաստ ենք մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը, որին կհաջորդի Մոսկվայում կայանալիք ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովը՝ նշված փաստաթուղթը ստորագրելու համար»,- ասել է Լուկաշևիչը։
Ավելի վաղ Միրզոյանն ասել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում, որոնք վատթարացնում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Լրահոս
0