Հայաստանի հիմնական տնտեսական ցուցանիշները 2023-ի հունիսին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը տնտեսական ակտիվության բավականին լավ ցուցանիշ է գրանցել։
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է առաջին կիսամյակի տնտեսական հիմնական ցուցանիշները։
Այս ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,4 տոկոս։
Գնաճը 2023 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 4.2 տոկոսով։
Էլեկտրաէներգիայի արտադրությունը այս տարվա հունիսին 2022–ի հունիսի համեմատ նվազել է 2.7 տոկոսով` կազմելով 4 270.1 մլն կՎտ/ժ։
Ինչ վերաբերում է տնտեսության ճյուղերին, ապա արդյունաբերությունը 2023 թ առաջին կիսամյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1 տոկոսով, գյուղատնտեսությունը` 2 տոկոսով, շինարարությունը` 17 տոկոսով, առևտուրը` 23 տոկոսով, ծառայությունների ոլորտը` 16.8 տոկոսով։
Ինչպես են Քաջարանում պատրաստվում մաքուր պղինձ ձուլել. պարզաբանում են ԶՊՄԿ–ի ղեկավարները
Ինչպես միշտ, այնպես էլ 2023 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում ներմուծումը, թեև քիչ, բայց գերազանցել է արտահանման ծավալները։ Ներմուծումը կազմել է 73 տոկոս, արտահանումը` 72.8 տոկոս։
Ասիական զարգացման բանկը պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2023-ի համար
Լրահոս
0