00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ասուլիսային հեգնանք. ՀՀ-ում կես մլն ստացող ուսուցիչ կա՞, ԱՄՆ-ում էլ մարդ կա` 200 մլրդ ունի

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանի ասուլիսը
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2023
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գաղտնիք չէ, որ Հայաստանի վարչապետի յուրաքանչյուր ասուլիսից հետո սոցիալական ցանցերում թեժ բանավեճ է ծավալվում՝ շատ հաճախ նաև հեգնական մեկնաբանություններով։
Բացառություն չէր նաև երեկվա հանդիպումը լրագրողների հետ, երբ կառավարության ղեկավարը գրեթե սենսացիոն հայտարարություն արեց, թե Հայաստանում ուսուցիչներ կան, որոնք ամսական 507 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Օգտատերերից մեկը հաստատում է. «Այո, կա։ Ընդամենը մեկ ուսուցիչ տասնյակ հազարներից, որը ստանում է այդ գումարը։ Եվ կան հազարավոր ուսուցիչներ, որոնք ամսական ստանում են մինչև 50 հազար դրամ աշխատավարձ... Հիմա մանիպուլյացիայի միջոցով այդ մեկ ուսուցչի աշխատավարձը կարելի է գումարել 50 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցչին ու հայտարարել, որ ուսուցիչների միջին աշխատավարձը Հայաստանում 250 հազար դրամ է»։
Հետասուլիսային հեգնանք. մեր երկրում կես միլիոն ստացող ուսուցիչ կա՞, դե Ամերկայում էլ մարդ կա, որ 200 միլիարդ ունի
Մեկ այլ օգտատեր լրացնում է այս միտքը` համեմատելով հայաստանցի այդ երջանիկ ուսուցչին աշխարհի թիվ մեկ մեծահարուստ Իլոն Մասկի հետ. «Ամերիկայում էլ կա մի մարդ, որը 200 միլիարդ դոլար ունի, ինչու պիտի Հայաստանում չլինի առնվազն մեկ ուսուցիչ, որը կես միլիոն դրամից ավելի է ստանում»։
Բայց, ինչպես երևում է գրառումներից, հայաստանցիներին ամենից շատ զայրացրել են վարչապետի հնչեցրած մեղադրանքները բարդագույն վիճակում հայտնված արցախցիների հասցեին։ Ահա «Ֆեյսբուքում» զետեղված մեկնաբանություններից մեկը. «Մեծագույն խնդիր է այս աստիճանի անհավասարակշիռ ղեկավար ունենալը։ Սեփական էգոն ու խմբակային շահը պաշտպանելու համար նա պատրաստ է անցնել բոլոր կարմիր գծերը։ Երեքշաբթի օրը Հայաստանի ղեկավարը փաստորեն մի քանի րոպե շարունակ ատելության խոսք էր հնչեցնում ծանրագույն վիճակում գտնվող մարդկանց նկատմամբ ու նաև գիտակցաբար խաղում էր շատ նուրբ եւ վտանգավոր լարերի վրա։ Որպես օրինակ բավական է բերել Ղարաբաղի ակցենտի վերաբերյալ հայտարարությունը։ Մարդկանց մոտ դա արթնացնում է ամենաանճոռնի սենտիմենտներն ու կլիշեները»։
Մեկ այլ հայաստանցի, որը հետևել է վարչապետի ասուլիսին, այսպես է մեկնաբանում նրա խոսքերը. «Փաստորեն, ով Ղարաբաղում քննադատում ա Փաշինյանին, պետք ա հրաժարվի Հայաստանից Ղարաբաղ ուղարկվող ցանկացած օգնությունից։ Վաղն էլ սա կարելի կլինի տարածել Հայաստանի բյուջեից աշխատավարձ ստացողների վրա, մյուս օրն էլ Փաշինյանին քննադատող յուրաքանչյուր անձի վրա, չէ՞ որ ամեն դեպքում բոլորի գործունեությունն էլ կառավարությունն ա ապահովում։ Հաջորդ օրն էլ կասեն՝ ով դժգոհ ա Փաշինյանից, թող լքի Հայաստանը, հակառակ դեպքում՝ ինչպե՞ս եք ապրում մի երկրում ու այդ երկրի ղեկավարին համարում, ենթադրենք, դավաճան, չարիք կամ պատուհաս»։
Օգտատերերից մեկն էլ իր գրառումն այսպես է վերնագրել. «Գնա, էլի, գնա»։ Մեջբերեմ. «Հայոց պետականությունը դեռ էն գլխից անցել է հրի եւ սրի միջով, և որքան դժնի են եղել օրերն, այնքան արագ են փոխվել իշխանությունները... Սկզբունքը մեկն է եղել՝ եթե առկա կառավարությանը չի հաջողել, միգուցե կհաջողվի մյուսին։ Այդպես Հովհաննես Քաջազնունուն փոխարինել է Ալեքսանդր Խատիսյանը, Խատիսյանին` Համո Օհանջանյանը, Օհանջանյանին` Սիմոն Վրացյանը։ Երկու տարում չորս վարչապետ է փոխվել, չո՛րս.... Եվ նրանցից ոչ մեկի համար էականը բարձր պաշտոնը չի եղել, այլ Հայրենիքը, Հայոց շահը... Իսկ էս մեկը, էս մի հոգավորը, էս նստուկը նստել ու լռվել է աթոռին, քանզի նա հայրենիք չունի, նրա հայրենիքն ընդամենն իր աթոռն է, իր միակ պատվարը, իր բաղձանքը, իր երազի կիզակետը։ Աթոռից զատ նա ուրիշ սրբություն չունի։ Հայոց երկրում ոչ մի հարց չի լուծվում։ Արցախը սովամահ է լինում, երկիրը կանգնած է անդունդի եզրին։ Ինքը, կարծես թե, գտել է լուծման ճանապարհը, այն է՝ Արցախի հանձնումը թշնամուն։ Սակայն պարզում է՝ դա էլ հեշտ չէ, քանզի ուզում է տալ, բայց չի կարողանում ։ Արցախցին անկոտրում է։ Հարցի լուծման միակ ճանապարհը, թերևս, իշխանափոխությունն է, բայց ինքն ամենևին էլ ի վիճակի չէ նման զոհողության, քանզի աթոռն իր համար ամեն ինչ է, Հայրենիքը` ոչինչ... գնա, էլի, գնա,... դու չես կարողանում, բայց կարող է, չէ՞, մեկ ուրիշը կարողանա...»։
Եվքանզի վարչապետն ասուլիսի մի հատվածը նվիրեց իր ընտանիքին հատկացրած կեցավայրում աճեցրած բադրջանին, լոլիկին ևբանջարաբոստանային այլ մշակաբույսերին, հայաստանցիներից մեկը հիշեցնում է հռոմեական կայսրերից մեկը ասածը։ Մեջբերեմ գրառումը. «Մեղք է, իհարկե, Փաշինյանին համեմատել հռոմեացի կայսր Դիոկլետիանոսի հետ, բայց տեղին է հիշել կայսրի հանրահայտ արտահայտությունը. «Ախ եթե դուք տեսնեիք՝ ինչպիսի կաղամբ եմ աճեցնում, կդադարեիք համոզել ինձ վերադառնալ քաղաքականություն»»։
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25–ի ասուլիսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2023
Փորձելու է օգտագործել վերջին փամփուշտը. քաղաքագետը՝ Փաշինյանի հղած մեսիջների մասին
Լրահոս
0