00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձելու է օգտագործել վերջին փամփուշտը. քաղաքագետը՝ Փաշինյանի հղած մեսիջների մասին

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը հուլիսի 25–ի ասուլիսի ժամանակ
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25–ի ասուլիսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2023
Բաժանորդագրվել
Սուրենյանցը չբացառեց, որ Բաքվի հետ համաձայնագրի ստորագրումից հետո Փաշինյանը կա՛մ կփախչի երկրից, կա՛մ կփորձի ներքին բախումներ առաջացնել:
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսով ցանկանում էր հանրության ուշադրությունը շեղել Մոսկվայում ԱԳ նախարարների բանակցություններից և ԼՂ բնակիչներին ասել, որ իր վրա հույս չդնեն: Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով վարչապետի հինգ ժամ տևած մամուլի ասուլիսին:

«Փաշինյանն առաջին հերթին ուզում էր հանրային աղմուկով ծածկել մոսկովյան բանակցությունների բացասական համատեքստը։ Բանակցային այնպիսի վիճակում ենք հայտնվել, որ նա ընդունակ է նման բաների։ Եթե այդ բանակցություններն այլ տեղ լինեին, նա նույնը կաներ», -նշեց Սուրենյանցը։

Ասուլիսի մյուս մեսիջն, ըստ փորձագետի, ուղղված էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ նրանք հույս չունենան ո՛չ իր, ո՛չ էլ միջազգային հանրության վրա: Ավելին` «հաթաթա» էր տալիս և քննադատում էր արցախցիներին սմբուկ չաճեցնելու համար, և սպառնում հետ վերցնել ՀՀ կառավարության հատկացրած գումարները։
«Այսինքն` նա ասում էր` գնացեք ձեր գլխի ճարը տեսեք` ոնց ուզում եք, ես 29.8 կմ տարածքի վարչապետն եմ։ Ավելի նվաստացուցիչ ասուլիս ես չեմ հիշում»,–ասաց նա։
Այդ ասուլիսում, քաղաքագետի կարծիքով, Հայաստանի վարչապետն ատելության գեներացիա էր անում հայ էթնոսի կոնկրետ խմբի նկատմամբ, քանի որ այլ կերպ արցախցիների հասցեին հնչեցված արտահայտությունները հնարավոր չէ գնահատել։
Ադրբեջանի հետ փաստաթղթի ստորագրմանը, ըստ քաղաքագետի, կհետևի կա՛մ Փաշինյանի փախուստը երկրից, կա՛մ լայնածավալ բախումներ Հայաստանի տարածքում:
«Վարչապետը փորձելու է օգտագործել վերջին փամփուշտը`ղարաբաղցիների դեմ դուրս բերել հայաստանցիներին, որոնք դեռ հավատում են իր ստերին։ Եվ նման բախումների վտանգը Հայաստանում չափազանց մեծ է»,–նշեց Սուրենյանցը` հավելելով, որ երեկվա ասուլիսը կարծես անոնսավորում էր այս մասին։
Քաղաքագետն ասաց, որ Փաշինյանի այլ կեղծ ուղերձների թվում է հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի նախորդ բոլոր ղեկավարները ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի մաս։ Հասկանալու համար, որ սա բացարձակ սուտ է, բավական է հիշել Ժոզեպ Բորելի վերջին խոսքերն այն մասին, որ Փաշինյանն առաջին ղեկավարն է, որն ընդունել է դա։ Նույն հայտարարությունն էր արել նաև Իլհամ Ալիևը մայիսին Շուշիում։
Ընդհանուր առմամբ, փորձագետի մոտ ՀՀ վարչապետի ասուլիսից տպավորություն է ստեղծվել, որ նա 5 ժամով վերադարձել է խմբագրի գործին ու սկսել է վիճել լրագրողների հետ.սա աննախադեպ է։
Այս ասուլիսը, Սուրենյանցի խոսքով, հիշվելու է միայն «աջաբսանդալ» ճաշատեսակով։
«Երկրի ղեկավարը բանակցային շատ կարևոր, նուրբ երանգներ չի հիշում, թղթերից է օգտվում, բայց «աջաբսանդալ» ճաշի բոլոր բաղադրիչները անգիր հիշում է։ Զարմանալի բան է։ Այդ ասուլիսից «աջաբսանդալն» է մնալու»,–ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ սոցցանցերում իր կնոջ` Աննա Հակոբյանի տեղադրած բանջարեղենի լուսանկարների վերաբերյալ սոցցանցերում բարձրացած բողոքի ալիքին։ Մարդիկ վրդովվել էին, որ երկրի ղեկավարի կինը ցույց է տալիս սննդամթերք այն դեպքում, երբ Արցախն այսօր սննդի խնդիր ունի։ Ի պատասխան վարչապետն ասաց, որ ՀՀ կառավարությունը բավարար միջոցներ է հատկացրել, և արցախցիներն իրենք էլ կարող էին գյուղատնտեսական աշխատանքներ կատարել ու բանջարեղեն աճեցնել։ Արցախում։
Լրահոս
0