00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շրջափակված Արցախ. «կարմիր գծեր», որոնք կարելի է անպատիժ խախտել ու արհամարհել

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իշխանություններն ու ընդդիմությունը շատ լավ գիտեն, թե ինչ պետք է անել, ուղղակի չգիտեն, թե ինչի համար դա պետք է անել։
«Լավ, իսկ դուք ի՞նչ եք առաջարկում»։ Այս հարցը, որը հիմա ամենուր է հնչում, համաձայնեք, բավական տարօրինակ է՝ ուրեմն դուք համոզված եք, որ իմ մտավոր կարողությունները չեն բավականացրել, որ ընտրեմ խելոք իշխանություն կամ խելոք ընդդիմություն, որոնք հստակ պատասխան կտան, թե ինչ է պետք անել, բայց չգիտես ինչու ենթադրում եք, որ այդ նույն կարողություններիս մակարդակը թույլ է տալիս ինձ անձամբ անել այնպիսի հրաշք-առաջարկ, որը հայերիս դուրս կբերի այս ճգնաժամից։ Իրականում, ինչպես նկատում են ֆրանսիացիները, իշխանություններն ու ընդդիմությունը շատ լավ գիտեն, թե ինչ պետք է անել, ուղղակի չգիտեն, թե ինչի համար դա պետք է անել։
Շրջափակված Արցախ. եթե չենք կարողանում պատասխանել «ինչ անել» հարցին, գոնե հասկանանք, թե ինչ չանենք
Կարո՞ղ եք, օրինակ, ասել՝ ինչի համար մեր կառավարությունը 19 մեքենա ուղարկեց Արցախ, հրաշալի իմանալով, որ ադրբեջանցիները թույլ չեն տա հասցնել այդ բեռը Ստեփանակերտ։ Միգուցե հույս ունեինք միջազգային աղմուկ բարձրացնել։ Իրոք, մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարեց. «Այս պահին մեր խնդիրը Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է դիվանագիտական եղանակներով և Լեռնային Ղարաբաղում հաստատված իրավիճակը միջազգային մամուլում ու սոցիալական ցանցերում հնարավորինս լայնորեն ու օբյեկտիվ ներկայացնելու միջոցով»։
Այս խոսքերից կարելի է ենթադրել, որ բեռնատարների շարասյունը Ղարաբաղ ուղարկելու գլխավոր նպատակներից մեկն էր՝ ցույց տալ միջազգային հանրությանը. տեսեք, թե ինչպես է Բաքուն խոչընդոտում մարդասիրական օգնության տեղափոխմանը և սովի մատնում արցախցիներին։
Կներեք, իսկ ինչպես պետք է, ասենք, իտալացին կամ գերմանացին տեղեկանա այս ակցիայի մասին՝ քանի՞ օտարերկրյա լրագրող հասավ Կոռնիձոր։
Ամենամարտունակ բանակի մասին առասպելից մինչև խաղաղության մասին առասպել. իսկ իրականությո՞ւնը
Բայց չէ որ բոլորիս աչքի առջև է ադրբեջանցիների փորձը, որոնք հենց այս օրերին բավական ներկայացուցչական միջազգային մեդիաֆորում կազմակերպեցին Շուշիում, բնականաբար, հրամցնելով ադրբեջանական քարոզչամեքենայի հայտնի թեզերը։ Մասնակիցներին Ստեփանակերտ գնալ, բնականաբար, թույլ չտվեցին։ Բայց Հայաստանի իշխանությունները հո կարող էին դրանից հետո մի լրագրողական համաժողով կազմակերպել Երևանում, հենց դրա անցկացման օրերին էլ շարասյուն ուղարկել Արցախ՝ օտարերկրյա առաջատար լրատվամիջոցների տասնյակ ներկայացուցիչների ուղեկցությամբ, ինչն էլ մեծապես կնպաստեր վարչապետի ասած «Լեռնային Ղարաբաղում հաստատված իրավիճակը միջազգային մամուլում ու սոցիալական ցանցերում հնարավորինս լայնորեն ու օբյեկտիվ ներկայացնելու» նպատակին։ Չարեցինք։ Որովհետև չենք սիրում անել, սիրում ենք գեղեցիկ խոսել։
Կամ վերցրեք Արցախի նախագահի նստացույցը։ Կարող եք ասել՝ ինչի՞ն այն նպաստեց։ Այնինչ միշտ հիշում եմ այն պատմական դրվագը, որը շատերը կապում են Դանիայի թագավոր Քրիստիան Վեցերորդի հետ։
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հիտլերականները շատ արագ գրավեցին Դանիան, բայց նաև պայմանավորվածություն կան, որ գերմանական դրոշը չի ծածանվելու այն շինությունների վրա, որոնք դանիացիներն ընկալում են որպես ազգային խորհրդանիշ։ Սակայն մի օր, ձիով շրջելով Կոպենհագենում, թագավորը տեսնում է, որ դղյակներից մեկի վրա, որը գերմանացիները իրենց կենտրոնակայանն էին դարձրել, նացիստական դրոշ է բարձրացվել։ Մոտենալով պահակախմբին, Քրիստիան Վեցերորդն ասում է՝ ես դանիացի զինվոր կուղարկեմ, որ հանի ձեր դրոշը։ Ի պատասխան հնչում է հեգնական պատասխանը. «Փորձեք, մենք անմիջապես կկրակենք ու վայր կգցենք ձեր այդ զինվորին»։ Թագավորն անսպասելիորեն հակադարձում է. «Այդ դանիացի զինվորը ես եմ», բարձրանում ու հանում է գերմանական դրոշը։ Թագավորին կրակել ոչ ոք չի համարձակվում։ Ահա այսպես, սեփական կյանքը վտանգի ենթարկելով, Քրիստիան Վեցերորդը դառնում է դանիացիների դիմադրության խորհրդանիշը։
Իսկ մենք շարունակում ենք միայն խոսել։ Անընդհատ ինչ-որ «կարմիր գծեր» ենք գծում։ «Ֆրանս պրեսը» վկայակոչում է Հայաստանի վարչապետին, որն ասում է. «Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը Երևանի կարմիր գծերն են Բաքվի հետ բանակցություններում»։
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2023
Ասուլիսային հեգնանք. ՀՀ-ում կես մլն ստացող ուսուցիչ կա՞, ԱՄՆ-ում էլ մարդ կա` 200 մլրդ ունի
Կներեք, եթե հենց մեր արտգործնախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն, մեջբերեմ. « 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանում օկուպացրել է 150 քառակուսի կիլոմետր տարածք», դրանից հետո ինչպես կարելի է խոսել այն մասին, թե մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը մեզ համար «կարմիր գիծ» են։ Արցախցիների իրավունքների և անվտանգության մասին ընդհանրապես չեմ խոսում։ Գոնե բացատրեք, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ «կարմիր գծերը», որոնք առանց մեծ դժվարության կարելի է անպատիժ խախտել ու արհամարհել։ Միգուցե ավելի լավ է այլևս չխոսենք «կարմիր գծերի» մասին։
Ընդհանրապես համաձայնեք՝ այո, շատ դժվար է պատասխանել «ինչ անել» հարցին, բայց «ինչ չանել» թեման հո դեռ կարելի է քննարկել։
Լրահոս
0