https://armeniasputnik.am/20230803/eraskhum-karucvvogh-metaghadzulakan-gvortsarann-arajikajum-nakhatesvum-e-teghapvokhel-63860616.html
Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել
Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել
Գործարանի տնօրինությունը ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել է այս տեղեկությունը։ 03.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-03T15:30+0400
2023-08-03T15:30+0400
2023-08-03T21:01+0400
երասխ
գործարան
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ամն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0e/61113379_0:84:1600:984_1920x0_80_0_0_9c7d27c5922497edf4bd3515ed470548.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր։Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։Մետալուրգիական գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։ Դրանց իրականացման ցանկացած փորձի դեպքում շինհրապարակում գտնվող աշխատողներն անմիջապես հայտնվում են Ադրբեջանի զինուժի ուղիղ թիրախում։Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատերերը ամերիկյան «Վիրտուալ ֆոնդինգ» և «ՍԻԷՍԻ գլոբալ ինվեսթմենթս» ընկերություններն են։ Հուլիսի 14-ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին` զգուշացնելով, որ եթե Ադրբեջանը կրկին կրակի անզեն բանվորերի ուղղությամբ, իրենք դա կդիտարկեն ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ։ Մինչ այդ` հունիսի 20–ին, Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում բարձրացվել էին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։ Այս նախաձեռնության հեղինակները հույս ունեին, որ ամերիկյան դրոշի ներկայությունը զսպող ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի նկատմամբ։ Կրակոցները չդադարեցին ոչ դրոշները բարձրանալուց հետո, ոչ էլ անգամ օտարերկրյա դեսպանների այցելությունից հետո։Բայց դատելով Ադրբեջանի` Երասխի նկատմամբ չդադարող ագրեսիայից` ո՛չ ամերիկյան ներդրողների հայտարարությունը և ո՛չ էլ ամերիկյան դրոշի առկայությունը Ադրբեջանի իշխանությունների վրա ոչ մի ազդեցություն չեն թողել։Երասխում ադրբեջանական ագրեսիայի հետևանքները կներկայացվեն միջազգային կառույցներին. ՄԻՊ
երասխ
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0e/61113379_89:0:1512:1067_1920x0_80_0_0_0c10751c89a69d63a9c07edd980efe34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երասխ, գործարան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ամն
երասխ, գործարան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ամն
Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել
15:30 03.08.2023 (Թարմացված է: 21:01 03.08.2023) Գործարանի տնօրինությունը ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել է այս տեղեկությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։
Գործարանի ղեկավարությունը մեզ հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունը՝ չհերքելով և չհաստատելով այն։ Ավելի վաղ նման տարբերակը հերքել էր ձեռնարկության սեփականատեր GTB հոլդինգի տնօրենը։
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար
կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է
վիրավորվել։
Մետալուրգիական գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը
Sputnik Արմենիային հայտնել էր, որ գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։ Դրանց իրականացման ցանկացած փորձի դեպքում շինհրապարակում գտնվող աշխատողներն անմիջապես հայտնվում են Ադրբեջանի զինուժի ուղիղ թիրախում։
Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատերերը ամերիկյան «Վիրտուալ ֆոնդինգ» և «ՍԻԷՍԻ գլոբալ ինվեսթմենթս» ընկերություններն են։ Հուլիսի 14-ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին` զգուշացնելով, որ եթե Ադրբեջանը կրկին կրակի անզեն բանվորերի ուղղությամբ, իրենք դա կդիտարկեն ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ։
Մինչ այդ` հունիսի 20–ին, Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում բարձրացվել էին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։ Այս նախաձեռնության հեղինակները հույս ունեին, որ ամերիկյան դրոշի ներկայությունը զսպող ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի նկատմամբ։ Կրակոցները չդադարեցին ոչ դրոշները բարձրանալուց հետո, ոչ էլ անգամ օտարերկրյա դեսպանների այցելությունից հետո։
Բայց դատելով Ադրբեջանի` Երասխի նկատմամբ չդադարող ագրեսիայից` ո՛չ ամերիկյան ներդրողների հայտարարությունը և ո՛չ էլ ամերիկյան դրոշի առկայությունը Ադրբեջանի իշխանությունների վրա ոչ մի ազդեցություն չեն թողել։