ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Արցախցի ուսանողները շարունակում են իրենց բողոքի ակցիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ` ի պաշտպանություն օրեր առաջ առևանգված Վագիֆ Խաչատրյանի։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ նրանք կանգնած են մուտքի մոտ ու ԿԽՄԿ–ին ժամանակ են տվել իրենց պահանջները բավարարելու համար։Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 29-ին ադրբեջանական սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, պահանջում է տեսազանգ ապահովել հոր հետ, որպեսզի անձամբ համոզվի, որ լավ է կամ առհասարակ ողջ է։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Վագիֆ Խաչատրյանի դուստրը պահանջում է, որ ԿԽՄԿ–ն տեսազանգ ապահովի Ադրբեջանի սահմանապահների կողմից առևանգված հոր հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Արցախցի ուսանողները շարունակում են իրենց բողոքի ակցիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ` ի պաշտպանություն օրեր առաջ առևանգված Վագիֆ Խաչատրյանի։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ նրանք կանգնած են մուտքի մոտ ու ԿԽՄԿ–ին ժամանակ են տվել իրենց պահանջները բավարարելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 29-ին ադրբեջանական սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, պահանջում է տեսազանգ ապահովել հոր հետ, որպեսզի անձամբ համոզվի, որ լավ է կամ առհասարակ ողջ է։
«Մենք տեղ չենք գնալու, սպասում ենք։ Ժամանակ ենք տվել նորից, մինչև վաղը սպասում ենք, որ գոնե աղջկան թույլ տան տեսազանգով խոսել հոր հետ»,– Sputnik Արմենիային ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։