00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճզմող իրավիճակ է․ տեր Պսակը` բևեռացված հասարակության և գնդերեցների ծառայության մասին

© Sputnik / Andranik GhazaryanՏեր Պսակ քահանա Մկրտչյան
Տեր Պսակ քահանա Մկրտչյան - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2023
Բաժանորդագրվել
Քահանայի խոսքով` Արցախում գնդերեցների ծառայությունը հերոսական է։ Նրանք փորձում են այս օրհասական իրավիճակում ժողովրդին հույս, հավատ ներշնչել ու առաջնորդել նրանց։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Այսօր Հայաստանն ապրում է բևեռացված իրականության մեջ. մի կողմում սովամահ լինող հայրենակիցներն ու շրջափակման մեջ գտնվող Արցախն է, մյուս կողմում` խրախճանքն ու փառատոները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեց տեր Պսակ քահանա Մկրտչյանը։
Երկու իրականությունների տպավորությունը քահանայի մոտ ստեղծվել է դեռ 44–օրյա պատերազմի օրերի ընթացքում։
«Սարսափելի իրականություն էր` Եռաբլուրում հուղարկավորությունները, իսկ Եռաբլուրից դուրս` քաղաքում, բոլորովին այլ իրականություն էր. մարդիկ անհոգ նստած էին սրճարաններում։ Այդ իրականություններն այնքան տարբեր էին իրարից, որ ուղղակի դրա արանքում ճզմվում էիր։ Թեև օդում պատերազմի օդը կար, բայց դա այդքան շոշափելի չէր, դրա արդյունքը երևում էր Եռաբլուրում։ Այսօր հասել ենք իրականությունների բևեռացման։ Եվ մարդը, որը փորձում է ազգին ու քրիստոնյային վայել դատել, այդ իրականության մեջ խելագարվում է»,–ասաց քահանան։
Նրա խոսքով` եկեղեցին բոլոր ժամանակներում է փորձել տարբեր ձևերով պետականության օրհասական վիճակին իր օգնությունն ու ռեսուրսը ներդնել, բայց եկեղեցու ձեռքին լծակներ չկան, որ կարող են լուրջ ու կտրուկ շրջադարձեր ապահովել։ Այնուամենայնիվ, հոգևոր դասն այսօր էր փորձում է մարդասիրական, ազգային–դաստիարակչական գործունեությամբ օգնության հասնել ժողովրդին։
Ասվածի վառ օրինակն Արցախում ապրող հոգևորականների գործունեությունն է։
«Արցախում գնդերեցների ծառայությունը հերոսական է։ Եկեղեցական դասը` սկսած Արցախի թեմի առաջնորդից, քահանաներով ու սարկավագներով, ժողովրդի կողքին են ու փորձում են այս օրհասական իրավիճակում ժողովրդին հույս, հավատ ներշնչել ու առաջնորդել։ Դա դժվար է, երբեմն` անհնարին, բայց մարդիկ փորձում են անել»,–ասաց նա։
Դադիվանքի նախկին քահանան Մարտակերտում վերականգնում է Հակոբավանքը. լուսանկարներ
Տեր Պսակն ընդգծում է, որ հետպատերազմյան այս շրջանում հոգևոր տեսանկյունից ամենամեծ ու ամենածավալուն աշխատանքը տարվում է հենց զինված ուժերի հոգևոր առաջնորդության կողմից։ Ի պաշտոնե գնդերեցները առնչվում են զոհվածների ընտանիքիների հետ և փորձում Աստծո խոսքն իրենց փոխանցել։
«Աստծո շնորհով շատ ընտանիքներ գտել են իրենց ապրելը շարունակելու բանաձևը։ Եթե հոգևորականը կամ նրա ամոքիչ խոսքը և իր կենդանի ներկայությունը չլիներ, ես վստահաբար ասում եմ, որ շատ ընտանիքներ չէին կարող դուրս գալ այդ դժոխային իրավիճակից։ Եկեղեցին` գնդերեցի դեմքով, իր ներկայությունն ունի այդ ընտանիքներում»,–նշեց գնդերեցը։
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակից ելքերին, Տեր Պսակը կարծում է, որ կարևոր է տարատեսակ հնարավորություններով վերականգնել հոգևոր և ավանդական արժեհամակարգը, որը դարեր շարունակ մեզ` որպես հայ մարդ և հայ էթնոս, պահել է, և որի մեջ մեծ դեր ունեն եկեղեցին և քրիստոնեությունը։
Նրա խոսքով`այս տարածաշրջանային առանձնահատկությունները հաշվի առնելով` ՀՀ–ի համար վտանգավոր են այն արժեքները, որոնք դրսից են բերվում որպես տրենդային որակներ։ Եվ ամենավտանգավորներից է կրոնական կազմակերպությունների ակտիվությունը, որոնք փորձում են իրենց հետևորդների թիվն ավելացնել։
Երբեմն 20 մայր տարբեր գերեզմաններից լալիս են ու ողբում. Եռաբլուրի քահանան տեսել է դժոխքը
«Սա ոչ միայն կրոնական կամ հոգևոր վտանգ ունի, այլ նաև ազգային անվտանգության խնդիր կա։ Խնդիրնինֆորմացիայի մեծաքանակ հավաքագրումն է, իսկ թե ում համար, ինչի համար, ուր է գնում այդ ինֆորմացիան` ոչ ոք չգիտի»,–նկատեց տեր Պսակը։
Քահանայի դիտարկմամբ` այդ կրոնական կազմակերպությունները քարոզչության համար ակտիվ օգտագործում են սոցիալական հարթակները` «ֆեյսբուք», «TikTok» և այլն, ու գռեհիկ բառապաշարով քարոզ է ներկայացվում, որը ոչ մի կերպ չի բավարարում մարդու հոգևոր պահանջմունքները։
Լրահոս
0