00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունը Երևանի ընտրություններում հաղթելու շանսեր ունի. Վիգեն Հակոբյան

© Sputnik / Aram NersesyanՎիգեն Հակոբյան
Վիգեն Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
Վիգեն Հակոբյան
Բաժանորդագրվել
Այս փուլում ընդդիմադիրների հիմնական խնդիրը պետք է լինի հնարավորինս բարձր մասնակցություն ապահովելը։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու որոշակի շանսեր ունի, դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է բոլոր ռեսուրսների կոնսոլիդացիա և ընտրողների առավելագույն բարձր մասնակցության ապահովում: Այսօր ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով` ընտրողների ցածր մասնակցությունը ձեռնտու կլինի բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
«Քիչ մասնակցությունը մեծացնում է իշխանությանը «կողմ» տված քվեների տոկոսը, ինչպես եղավ 2021 թվականին` բավականին ցածր մասնակցության պայմաններում ձայների մեծամասնությունը գնաց իշխող ուժին։ Ընտրողները պետք է հասկանան, որ եթե իրենք չեն մասնակցում, կամա թե ակամա իրենք ձայն են տալիս կամ աջակցում են գործող իշխանություններին, իրենք մեղսակից են իշխանության վերարտադրությանը, դա տարրական թվաբանություն է»,–նշեց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով` իշխանության վարկանիշը շատ ցածր է Երևանում, նույնիսկ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխանությունը, չնայած հաղթանակին, թույլ արդյունք ուներ Երևանում։ Հիմա այդ տրամադրությունները է՛լ ավելի անկումային են։ Հետևաբար ամեն ինչ հիմա կախված է նրանից, թե ինչ աշխատանք կկատարվի ընդդիմության կողմից։
«Մասնակիցների առաջնային խնդիրը պետք է լինի քաղաքացիներին համոզել, որ գան ընտրատեղամասեր», - նշեց Հակոբյանը։
Եթե իշխանության ընդդիմախոսներին հաջողվի բարձր մասնակցության դեպքում ամփոփել ստացած ձայները և կոալիցիա կազմել ավագանիում, ապա «Քաղաքացիական պայմանագիրը» կդառնա ընդդիմություն։ Եվ եթե իշխանությունը պարտվի Երևանում, ապա դա կդառնա քաղաքական տրամադրությունների լուրջ տրանսֆորմացիա և նույնիսկ կհանգեցնի Հայաստանում համեմատաբար արագ իշխանափոխության։
Թեև նման սցենարի հավանականությունն ու շանսերը մեծ են, այնուամենայնիվ ընդդիմությունն անելիք ունի։ Նախ` պետք է ստանա այսպես կոչված փողոցի աջակցությունը։ Եթե այս ընտրությունները դիտարկվում են որպես իշխանության անվստահության քվե և բողոք, ապա պետք է կարողանալ համոզել և տեղամասեր բերել ըմբոստ հատվածին։
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին և տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Սեպտեմբերի 16-ին լռության օր է, այդ օրը քարոզչությունն արգելվում է։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն և 1 դաշինք.
1.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն,
2.
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
3.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
4.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,
5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն,
6.
«Հանրային ձայն» կուսակցություն,
7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն,
8.
«Հաղթանակ» կուսակցություն,
9.
«Ապրելու երկիր» կուսակցություն,
10.
«Հանրապետություն» կուսակցություն,
11.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն,
12.
«Արդար Հայաստան» կուսակցություն,
13.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
14.
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ)։
Լրահոս
0