00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արարատ Միրզոյան
«Զգուշավոր լավատեսություն կա». Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանն ընդառաջ
17:07
4 ր
Տավուշը հանուն հայրենիքի
Շարժման երթին միացել են նաև Արցախյան պատերազմում զոհված տղաների ծնողները
17:38
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Աբովյան time
On air
18:15
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը կարող է իր կղզիները պաշտպանել ոտնձգությունից. ԶՈւ

© AP Photo / Iranian Army via APԶորավարժություններ Իրանում. արխիվային լուսանկար
Զորավարժություններ Իրանում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2023
Զորավարժություններ Իրանում. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուղերձը հասցեագրված է Իրանի «գլխավոր թշնամիներին»՝ ԱՄՆ-ին, Իսրայելին, Ֆրանսիային և Անգլիային:
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Իրանը կարող է ապահովել Պարսից ծոցում գտնվող իր տարածքների՝ Աբու Մուսա կղզիների, Մեծ և Փոքր Տոմբերի անվտանգությունն ու պաշտպանությունը, եթե որևէ երկրի կողմից ոտնձգություն լինի։ Այս հայտարարությունն արել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչ Աբուլֆազլ Շեքարչին, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Tasnim» գործակալությունը։
Օգոստոսի սկզբին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) ռազմածովային ուժերը վարժանքներ են անցկացրել Պարսից ծոցում գտնվող Աբու Մուսա կղզու շրջանում, որի տարածքային պատկանելությունը վիճարկում են արաբական մի շարք երկրներ:

«ԻՀՊԿ-ի վերջին զորավարժությունների ընթացքում մենք բոլոր թշնամիներին ցուցադրեցինք, որ ոչ մեկից պահանջներ չունենք երեք կղզիների՝ Աբու Մուսայի, Մեծ Տոմբի և Փոքր Տոմբի վերաբերյալ, և որ այդ կղզիները 100 տոկոսով պատկանում են Իսլամական Հանրապետությանը», - ասել է Շեքարչին:

Նա ընդգծել է` ուղերձը հասցեագրված էր Իրանի «գլխավոր թշնամիներին»՝ Միացյալ Նահանգներին, Իսրայելին, Ֆրանսիային և Անգլիային, որոնք տարբեր պատրվակներով ձգտում են ընդլայնել իրենց ռազմական դիրքերը Պարսից ծոցում:
Նշենք, որ Պարսից ծոցի կղզիների պատկանելությունն առաջին հերթին վիճարկում են արաբական երկրները։ Ջրային տարածքում սահմանների որոշման խնդիրը, որը բազմիցս բարձրացրել է Սաուդյան Արաբիան, ծագել է կես դար առաջ։ Իրանը, սակայն, չի ընդառաջում արաբական երկրներին և չի համաձայնում պետությունների սահմաններ հաստատել ծովային չեզոք տարածքներում:
Բացի այդ, ծոցում հաճախակի են դարձել իրանական զինված ուժերի կողմից տարբեր երկրների դրոշների ներքո նավարկող նավթային և այլ լցանավերի գրավման դեպքերը:
Իսրայելն ուզում է սադրել Իրանին և տարածաշրջանային պատերազմ հրահրել. Պետրոսյան
Լրահոս
0