https://armeniasputnik.am/20230818/haj-ymbishy-haghtel-e-adrbejancun-meknarkel-e-m20-hunahrvomeakan-votshi-ymbshamarti-aan-64591195.html
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն. մեկնարկել է Մ20 հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ–ն
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն. մեկնարկել է Մ20 հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ–ն
Յուրիկ Հովեյանը երկու գոտեմարտում հաղթելուց հետո դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Հաղթանակներ է տոնել նաև Վիգեն Նազարյանը։ 18.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-18T15:21+0400
2023-08-18T15:21+0400
2023-08-18T15:25+0400
հայաստան
ըմբիշ
ադրբեջանցի
հաղթանակ
ըմբշամարտ
սպորտ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/1a/61741519_19:0:899:495_1920x0_80_0_0_b46c03fc6fb37d6c29f8b0c204e320e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հորդանանի մայրաքաղաք Օմանում այսօր մեկնարկել է Մ20 հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները գոտեմարտելու են 5 քաշային կարգում։1/8 եզրափակիչում Հովեյանը գոտեմարտել է խորվաթ Մաթեյ Ռեբիչի հետ, հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ։87 կգ քաշային կարգում արդեն 2 հաղթանակ է տոնել Վիգեն Նազարյանը։ Մեր ըմբիշը նախ առավելության է հասել ճապոնացի Դաիսե Իշոնի նկատմամբ, ապա երկրորդ գոտեմարտում 3։1 հաշվով առավելության է հասել ղազախստանցի Նուրասիլ Ամանալիի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Նազարյանը գոտեմարտելու է Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Անդրեասյանի հետ։Հիշեցնենք` մինչև 20 տարեկան ազատ ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 15-ին։ Հայաստանի առաջին մեդալն ապահովել է 57 կգ քաշային կարգում հանդես եկող Էդիկ Հարությունյանը` հաղթելով ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին։Ըմբիշ Արսեն Հարությունյանը աղջիկ է ունեցել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/1a/61741519_160:0:820:495_1920x0_80_0_0_9b3ba47f5539ea70f2f07bcb7e21528a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ըմբիշ, ադրբեջանցի, հաղթանակ, ըմբշամարտ, սպորտ
հայաստան, ըմբիշ, ադրբեջանցի, հաղթանակ, ըմբշամարտ, սպորտ
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն. մեկնարկել է Մ20 հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ–ն
15:21 18.08.2023 (Թարմացված է: 15:25 18.08.2023) Յուրիկ Հովեյանը երկու գոտեմարտում հաղթելուց հետո դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Հաղթանակներ է տոնել նաև Վիգեն Նազարյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հորդանանի մայրաքաղաք Օմանում այսօր մեկնարկել է Մ20 հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները գոտեմարտելու են 5 քաշային կարգում։
Իր առաջին գոտեմարտում 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը ծանրագույն հաղթանակ է տոնել և հավասար միավորների պայմաններում հաղթել ադրբեջանցի Ֆարաիմ Մուստաֆաևին։ Առաջին մրցափուլում Հովեյանը հաղթել է 7։0 հաշվով, ադրբեջանցին երկրորդ մրցափուլում հավասարեցրել է հաշիվը, բայց տեխնիկական հնարքների ավելի բարձր միավորների շնորհիվ հաղթել է հայ ըմբիշը։
1/8 եզրափակիչում Հովեյանը գոտեմարտել է խորվաթ Մաթեյ Ռեբիչի հետ, հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
87 կգ քաշային կարգում արդեն 2 հաղթանակ է տոնել Վիգեն Նազարյանը։ Մեր ըմբիշը նախ առավելության է հասել ճապոնացի Դաիսե Իշոնի նկատմամբ, ապա երկրորդ գոտեմարտում 3։1 հաշվով առավելության է հասել ղազախստանցի Նուրասիլ Ամանալիի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Նազարյանը գոտեմարտելու է Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Անդրեասյանի հետ։
Հիշեցնենք` մինչև 20 տարեկան ազատ ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 15-ին։
Հայաստանի առաջին մեդալն ապահովել է 57 կգ քաշային կարգում հանդես եկող Էդիկ Հարությունյանը` հաղթելով ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին։