https://armeniasputnik.am/20230822/ete-anhrazhesht-qajler-chdzernarkven-hhum-svovn-ankhusapeli-klini-tntesaget-64709938.html
Եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն, ՀՀ–ում սովն անխուսափելի կլինի. տնտեսագետ
Եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն, ՀՀ–ում սովն անխուսափելի կլինի. տնտեսագետ
ՀՀ տնտեսության մեջ հատկապես էներգետիկ և արդյունաբերական ոլորտներում 2023 թ. առաջին կիսամյակում աճի տեմպերի դանդաղում ունենք, և, ըստ տնտեսագետի, եթե չլինեին... 22.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-22T14:06+0400
2023-08-22T14:06+0400
2023-08-22T14:36+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
թաթուլ մանասերյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1509/66/15096662_0:151:3107:1898_1920x0_80_0_0_b4d7f0c1af3b79729d6709379bf2232e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հայաստանում 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքներով տնտեսական ակտիվության դանդաղում ունենք հատկապես արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։Ըստ նրա` դա հիմնականում պայմանավորված է Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածությամբ և ագրեսիայով. Արցախի և ՀՀ սահմանամերձ հատվածներում հնարավոր չէ հացահատիկը հավաքել։Տնտեսագետը նաև անդրադարձավ էլեկտրաէներգիայի արտադրանքի ցուցանիշներին` նշելով, որ կա գրեթե 3 տոկոսով նվազում։ Այս առումով,Թաթուլ Մանասերյանը կանխատեսմամբ,այն արտոնությունները, որոնք ՀՀ կառավարությունըտալիս էր արեգակնային էներգիայի ոլորտին (խոսքը վերաբերում է և՛ բիզնեսին, և՛ ֆիզիկական անձանց), կհանի, քանի որ ոլորտն արդեն բավականին զարգացել է և աջակցության կարիք այլևս չունի։Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբՆա տեղեկացրեց, որ ՀՀ բնակչության ընդհանուր թիվն այսօր, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2.7 մլն է` ռելոկանտները ներառյալ։Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, քաղաքագետ Արամ Սաֆարյանն իր հերթին ավելացրեց, որ ամբողջ 2023 թ. կտրվածքով ՀՀ տնտեսությունը կարող է աճել 7 տոկոսից ավելի։«Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին տնտեսական հաջողությունները ծառայեցնել ոչ միայն տնտեսության հեռանկարային ճյուղերի հետագա զարգացմանը, այլև երկրի առաջ ծառացած սոցիալական հիմնախնդիրների լուծմանը։ Կարծում ենք, որ եկել է ժամանակը, որ լուրջ ծրագրերով նվազեցվի գործազրկության մակարդակը»,– նշեց նա։Ըստ Սաֆարյանի` եթե չլինեն ֆորսմաժորներ, այս տարին ևս փակվելու է տնտեսական տպավորիչ աճով և ՀՆԱ–ի բարձր ցուցանիշով։Նշենք, որ ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական թողարկումը 2023 թվականի հունվար–հունիսին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,8%–ով։ Ընդհանուր առմամբ, արդյունաբերական արտադրության ավելացում է նկատվել ԵԱՏՄ բոլոր պետություններում. Բելառուսում` 6,0%–ով, Ղազախստանում` 3,8%–ով, Ռուսաստանում` 2,6%–ով, Հայաստանում` 1,0%–ով և Ղրղզստանում` 0,4%–ով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1509/66/15096662_187:0:2918:2048_1920x0_80_0_0_857d5ebd6177b402acead10a42596c2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, թաթուլ մանասերյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, թաթուլ մանասերյան
Եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն, ՀՀ–ում սովն անխուսափելի կլինի. տնտեսագետ
14:06 22.08.2023 (Թարմացված է: 14:36 22.08.2023) ՀՀ տնտեսության մեջ հատկապես էներգետիկ և արդյունաբերական ոլորտներում 2023 թ. առաջին կիսամյակում աճի տեմպերի դանդաղում ունենք, և, ըստ տնտեսագետի, եթե չլինեին ռելոկանտները, ապա սպառումը ևս բավականին ցածր կլիներ։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հայաստանում 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքներով տնտեսական ակտիվության դանդաղում ունենք հատկապես արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Ըստ նրա` դա հիմնականում պայմանավորված է Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածությամբ և ագրեսիայով. Արցախի և ՀՀ սահմանամերձ հատվածներում հնարավոր չէ հացահատիկը հավաքել։
«Եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարվեն, ապա սովն անխուսափելի կլինի։ Հայ–ադրբեջանական լարվածության արդյունքում ունենք արդյունաբերության 7.4 տոկոս անկում, և առաջին հերթին դա վերաբերում է Սոթքի աշխատանքների կտրուկ կրճատմանը»,– ընդգծեց նա։
Տնտեսագետը նաև անդրադարձավ էլեկտրաէներգիայի արտադրանքի ցուցանիշներին` նշելով, որ կա գրեթե 3 տոկոսով նվազում։ Այս առումով,Թաթուլ Մանասերյանը կանխատեսմամբ,այն արտոնությունները, որոնք ՀՀ կառավարությունըտալիս էր արեգակնային էներգիայի ոլորտին (խոսքը վերաբերում է և՛ բիզնեսին, և՛ ֆիզիկական անձանց), կհանի, քանի որ ոլորտն արդեն բավականին զարգացել է և աջակցության կարիք այլևս չունի։
Նա տեղեկացրեց, որ ՀՀ բնակչության ընդհանուր թիվն այսօր, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2.7 մլն է` ռելոկանտները ներառյալ։
«Սա նշանակում է, որ սպառողների թիվը նվազել է, իսկ դա վատ է։ Եթե ռելոկանտները չլինեին, ապա մենք կարող է` ունենայինք սպառման ավելի ցածր ցուցանիշ, քանի որ պահանջարկը շատ ցածր կլիներ»,– նկատեց տնտեսագետը։
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, քաղաքագետ Արամ Սաֆարյանն իր հերթին ավելացրեց, որ ամբողջ 2023 թ. կտրվածքով ՀՀ տնտեսությունը կարող է աճել 7 տոկոսից ավելի։
«Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին տնտեսական հաջողությունները ծառայեցնել ոչ միայն տնտեսության հեռանկարային ճյուղերի հետագա զարգացմանը, այլև երկրի առաջ ծառացած սոցիալական հիմնախնդիրների լուծմանը։ Կարծում ենք, որ եկել է ժամանակը, որ լուրջ ծրագրերով նվազեցվի գործազրկության մակարդակը»,– նշեց նա։
Ըստ Սաֆարյանի` եթե չլինեն ֆորսմաժորներ, այս տարին ևս փակվելու է տնտեսական տպավորիչ աճով և ՀՆԱ–ի բարձր ցուցանիշով։
Նշենք, որ
ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական թողարկումը 2023 թվականի հունվար–հունիսին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,8%–ով։ Ընդհանուր առմամբ, արդյունաբերական արտադրության ավելացում է նկատվել ԵԱՏՄ բոլոր պետություններում. Բելառուսում` 6,0%–ով, Ղազախստանում` 3,8%–ով, Ռուսաստանում` 2,6%–ով, Հայաստանում` 1,0%–ով և Ղրղզստանում` 0,4%–ով։