https://armeniasputnik.am/20230822/hhn-shahagrgrvats-e-chezvoq-mijnvordutjamb-mirzvojany-hajadrbejanakan-khaghaghutjan-masin-64707002.html
ՀՀ–ն շահագրգռված է չեզոք միջնորդությամբ. Միրզոյանը` հայ–ադրբեջանական խաղաղության մասին
ՀՀ–ն շահագրգռված է չեզոք միջնորդությամբ. Միրզոյանը` հայ–ադրբեջանական խաղաղության մասին
ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ պաշտոնական Երևանի համար էական է, որպեսզի հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններն աշխատեն ու կյանքի կոչվեն։ 22.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-22T13:21+0400
2023-08-22T13:21+0400
2023-08-22T13:30+0400
հայաստան
բելգիա
նախարար
արարատ միրզոյան
հաջա լահբիբ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/16/64700905_0:0:1600:901_1920x0_80_0_0_45c64b8700a5a377a57f30002a373737.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հայաստանը շահագրգռված է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած անաչառ, չեզոք միջնորդությամբ։ Այս մասին Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նա շեշտեց, որ Հայաստանի համար էական է, որպեսզի հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններն աշխատեն ու կյանքի կոչվեն, բայց, ցավոք սրտի, իրականության մեջ դրանք չեն կատարվում (խոսքն ադրբեջանական կողմի մասին է,–խմբ.)։Միրզոյանն ասաց, որ հարթակների միջև տարբերություն չեն դնում, այլ մեթոդների, կարևորում են պայմանավորվածությունների կյանքի կոչումը։Նոր խորհրդակցությունները պետք է տեղի ունենան Բրյուսելում, Երևանում և Բաքվում. Հաջա ԼաբիբՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ մինչ օրս ադրբեջանական ղեկավարության կողմից չի հնչել Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ որևէ հրապակային հայտարարություն։ Միրզոյանը պայմանավորվածությունների չկատարումը խիստ մտահոգիչ անվանեց և նշեց, որ նմանատիպ քայլերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետությունից։ Հիշեցնենք, որ մինչ այս նրանք արդեն առանձնազրույց են ունեցել, ինչից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Նշենք նաև, որ սա Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստան։
https://armeniasputnik.am/20230822/lachini-mijancqi-pak-mnaly-svovamahutjan-sparnaliq-e-arajacnum-belgiaji-ag-nakharar-64707280.html
բելգիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/16/64700905_108:0:1531:1067_1920x0_80_0_0_c5cd628198e98289b50770e67727e1f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, բելգիա, նախարար, արարատ միրզոյան, հաջա լահբիբ
հայաստան, բելգիա, նախարար, արարատ միրզոյան, հաջա լահբիբ
ՀՀ–ն շահագրգռված է չեզոք միջնորդությամբ. Միրզոյանը` հայ–ադրբեջանական խաղաղության մասին
13:21 22.08.2023 (Թարմացված է: 13:30 22.08.2023) ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ պաշտոնական Երևանի համար էական է, որպեսզի հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններն աշխատեն ու կյանքի կոչվեն։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հայաստանը շահագրգռված է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած անաչառ, չեզոք միջնորդությամբ։ Այս մասին Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք բարձր ենք գնահատում բոլոր ջանքերը, որոնք այս մղումներից ելնելով արվում են։ Բազմաթիվ կարևոր հանդիպումներ են տեղի ունենում Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ինքս էլ իմ Ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումներ եմ ունեցել Վաշինգտոնում` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ։ Բոլոր այս ուղղություններով հանդիպումներ ենք ունենում նաև Մոսկվայում` և՛ երկրների ղեկավարների, և՛ նախարարների մակարդակով»,– ասաց Միրզոյանը։
Նա շեշտեց, որ Հայաստանի համար էական է, որպեսզի հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններն աշխատեն ու կյանքի կոչվեն, բայց, ցավոք սրտի, իրականության մեջ դրանք չեն կատարվում (խոսքն ադրբեջանական կողմի մասին է,–խմբ.)։
Միրզոյանն ասաց, որ հարթակների միջև տարբերություն չեն դնում, այլ մեթոդների, կարևորում են պայմանավորվածությունների կյանքի կոչումը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ մինչ օրս ադրբեջանական ղեկավարության կողմից չի հնչել Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ որևէ հրապակային հայտարարություն։ Միրզոյանը պայմանավորվածությունների չկատարումը խիստ մտահոգիչ անվանեց և նշեց, որ նմանատիպ քայլերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետությունից։
«Ոչ միայն չեն պահվում պայմանավորվածությունները, այլևս ճիշտ հակառակ գործընթացների ենք ականատես լինում։ Մինչ մենք խոսում ենք այն մասին, որ ԼՂ–ի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հասցեագրումը պետք է լինի կարգավորման մաս, իրականության մեջ մենք տեսնում ենք Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակում, ժողովրդի պաշարում, սովամահության մատնում, անհրաժեշտ դեղորայքից զրկում և այլն»,– նշեց ՀՀ արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ մինչ այս նրանք արդեն առանձնազրույց են ունեցել, ինչից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Նշենք նաև, որ սա Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստան։