00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Փակ հանդիպում
Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացրել Կիրանցի բնակիչների հետ
13:08
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քաղաքական ուժերին հրավիրում է հավաքի. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:12
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Կանադայում համայնքային միջոցառում է». Բագրատ սրբազանը` ՔՊ–ականների տարածած լուսանկարի մասին
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու վերաբերյալ տեղեկություններ կան. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2023
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը շեշտեց, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով այնտեղից հայությանը հեռացնելն է։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Հավաստի տեղեկություններ են ստացվել, թե Ադրբեջանի կողմից ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն` Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, բայց մուտք թույլ չտալու ուղղությամբ։
Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ ՀՀ–ում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ ԼՂ, նրանցից շուրջ 5000-ը` նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը` 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»,– ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ ըստ եռակողմ հայտարարության 7-րդ կետի` ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ` ՄԱԿ–ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո։
Վարչապետի խոսքով` այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով այնտեղից հայությանը հեռացնելն է։
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկ. ՀՀ վարչապետ
«Լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով»,– շեշտեց Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հտևանքով ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է մնալ միջանցքի մուտքի մոտ։
Միևնույն ժամանակ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված։ Ըստ նրա` իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0