https://arm.sputniknews.ru/20230825/alaverdium-hackerujtn-avartvel-e-danakaharutjamb-46-amja-qaghaqacin-mahacel-e-64890158.html
Ալավերդիում հացկերույթն ավարտվել է դանակահարությամբ. 46-ամյա քաղաքացին մահացել է
Ալավերդիում հացկերույթն ավարտվել է դանակահարությամբ. 46-ամյա քաղաքացին մահացել է
Sputnik Արմենիա
Նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած 61-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք: 25.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-25T15:27+0400
2023-08-25T15:27+0400
2023-08-25T15:27+0400
ալավերդի
սպանություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/19/64890013_441:165:839:389_1920x0_80_0_0_fbc8bb5c54ade03a410d464e286eb6d2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հացկերույթի ընթացքում առաջացած վիճաբանության ժամանակ 46–ամյա քաղաքացուն դանակահարել են, որն էլ նրա մահվան պատճառ է դարձել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժածը նշված վնասվածքները ստացել է իր ծանոթի տանը հացկերույթի ժամանակ։ 61-ամյա համաքաղաքացին վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով չորս անգամ հարվածել է 46-ամյա տղամարդու կրծքավանդակի ձախ շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և դիմել է փախուստի։Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ (սպանության փորձ), որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին:Նույն օրը՝ ժամը 15:43-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ հիշյալ տղամարդը մահացել է: Երևանի Կողբացու փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալվածՆախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: 61-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է։
ալավերդի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/19/64890013_436:163:834:462_1920x0_80_0_0_ada2f23931e4ea10d7628b533d45895e.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալավերդի, սպանություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
ալավերդի, սպանություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ալավերդիում հացկերույթն ավարտվել է դանակահարությամբ. 46-ամյա քաղաքացին մահացել է
Նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած 61-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հացկերույթի ընթացքում առաջացած վիճաբանության ժամանակ 46–ամյա քաղաքացուն դանակահարել են, որն էլ նրա մահվան պատճառ է դարձել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։ «2023 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 14:15-ին, «Ալավերդի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կողմնային պատի կտրած-ծակած թափանցող երկու վերքեր» ախտորոշմամբ Ալավերդի քաղաքի Սանահին - Սարահարթ թաղամասի ճոպանուղու մոտակայքից շտապ օգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել նույն քաղաքի 46-ամյա բնակիչը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժածը նշված վնասվածքները ստացել է իր ծանոթի տանը հացկերույթի ժամանակ։ 61-ամյա համաքաղաքացին վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով չորս անգամ հարվածել է 46-ամյա տղամարդու կրծքավանդակի ձախ շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և դիմել է փախուստի։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ (սպանության փորձ), որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նույն օրը՝ ժամը 15:43-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ հիշյալ տղամարդը մահացել է:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: 61-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։