00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մրգի արտահանման ծավալները նվազել են. ՀՀ նախկին փոխնախարարը նշում է ոլորտի հիմնախնդիրները

© Sputnik / Aram NersesyanԾիրան. արխիվային լուսանկար
Ծիրան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2023
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, թե մրգի մոտավորապես ինչ ծավալի արտահանում է սպասվում այս տարի, անդրադարձել խաղողի մթերման հետ կապված մշտական դարձած խնդիրներին։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Կանխատեսվում է, որ Հայաստանից այս տարի կարտահանվի շուրջ 140 հազար տոննա պտուղ–բանջարեղեն, որից 80 հազար տոննան` միրգ: Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին նշել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Տրամադրված տվյալների համաձայն` հայկական մրգի շուրջ 94%–ն արտահանվում է ԵԱՏՄ անդամ երկրներ, իսկ մնացած քանակությունը' Վրաստան, Ուկրաինա, ԱՄէ, Կատար, Գերմանիա, Ֆրանսիա և Ավստրալիա:
Նշենք, որ նախարարությունն արտահանման ծավալների մասին մեզ տրամադրել է 2023 թ. օգոստոսի 4–ի դրությամբ եղած տյալները։
Ըստ այդմ, պտուղ–բանջարեղենի արտահանման ծավալները նվազել են շուրջ 30%–ով` կազմելով 33,1 հազար տոննա, իսկ մրգինը` 22,7 %–ով` կազմելով 14,4 հազար տոննա:
Ինչ կկատարվի ՀՀ արտահանման շուկայում, երբ ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցները թուլանան
«2023 թ. օգոստոսի 4–ի դրությամբ հանրապետությունից արդեն իսկ արտահանվել է 78,4 հազար տոննա պտուղ–բանջարեղեն, այդ թվում' 48,9 հազար տոննա միրգ։ Մինչդեռ 2022 թ. նույն ժամանակահատվածում արտահանվել է 111,5 տոննա պտուղ–բանջարեղեն, որից 63,3 հազար տոննան` միրգ»,– ասված է նախարարության պատասխանի մեջ:
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տրամադրել է նաև արտադրված և կանխատեսվող պտղի վերաբերյալ տվյալներ։ Նախարարությունը ներկայացրել է օգոստոսի 7–ի դրությամբ ՀՀ մարզպետարաններից ստացված օպերատիվ տվյալներ։
Ծիրանի այս տարվա ընդհանուր բերքը ստացվել է 88 652 տոննա, կեռասինը` 7 857 տոննա։ Այս երկու պտղի դեպքում գերատեսչությունը տարեվերջյան կանխատեսում չի տրամադրել, քանի որ բերքահավաքն ամբողջովին ավարտվել է։
Մյուս մրգերի վերբերյալ տվյալները ներկայացնում ենք ստորև.
Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած տվյալների և, ընդհանրապես, գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության մասին Sputnik Արմենիան զրուցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
«Այն հիմնախնդիրները, որոնք մենք ասել ենք տարիներ շարունակ, այսօր դրա ուղղությամբ ոչինչ չի արվել. միայն այն, որ այս պահին բերքի ոչ մի հաշվառում չկա, դրա վառ ապացույցն է»,– ասաց նա։
© Sputnik / Zara MikaԱշոտ Հարությունյան
Пресс-конференция бывшего замминистра сельского хозяйства Ашота Арутюняна (15 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Աշոտ Հարությունյան
Նախկին փոխնախարարը մատնանշում է մի շարք խնդիրներ, որոնք կարող են ճակատագրական լինել մեզ համար` նախորդ տարվա բերքահավաքից հետո ծիրանի այգիների չջրելը, թունաքիմիկատները ժամանակին չմաքսազերծելը, չկա ոչ մի տվյալ, թե որ ընկերություններն են պայմանագիր կնքել բերքի մթերման համար և այլն։
«Շուտով խաղողի մթերումն է սկսվելու։ Նախնական տվյալներով` խաղողի գինն էժանացել է` նախորդ տարվա մթերման գնից էլ պակաս է լինելու։ Դա արդեն խնդիր է…Եվ այնպես չէ, որ նախորդ տարվա գինն ինքնարժեքից բարձր էր։ Բացի այդ, խաղողի թիվ մեկ վնասատուի` ֆիլոքսերայի մասին բացարձակապես ոչ մի բառ չի ասվում պետության կողմից, թե ինչ է արվում նրա դեմ պայքարի հարցում»,– մտահոգված է Աշոտ Հարությունյանը։
Ըստ նրա` ընդհանրապես անհասկանալի են այսօրվա մեթոդաբանությունն ու հաշվարկը, քանի որ գյուղատնտեսության համապատասխան ՊՈԱԿ–երը չեն աշխատում։ Նաև բյուջեով հատկացվող գումարների տասնապատիկ, քսանապատիկ տարբերություն կա այսօրվա, և, ասենք, 5 տարի առաջվա համեմատ. այսօր տրվում են ահռելի գումարներ, սակայն չկա հաշվետվողականություն, թե ինչի համար են դրանք ծախսվում։
«Այդ ահռելի գումարները եթե պետությունն օգտագործեր, օրինակ, կարկտապաշտպան կայանների տեղադրման համար, ապա մեծ գործ արած կլիներ, բերքի մեծ կորուստ չէր լինի»,– նկատեց Հարությունյանը։
Արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ աճել է
Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է տվյալներ մրգի ապրանքախմբի միայն գնագոյացման մասին։
Ըստ այդմ, 2023 թ. Հուլիսին, 2022 թ. հուլիսի համեմատ, մրգի գները նվազել են 5.7%–ով, իսկ 2023 թ. հունիսի համեմատ՝ 8.2%–ով:
Լրահոս
0