00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքային ընտրությունը չի կարող հանգեցնել իշխանափոխության. Դավիթ Խաժակյան

© Sputnik / Zara MikaԴավիթ Խաժակյան
Դավիթ Խաժակյան - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2023
Դավիթ Խաժակյան
Բաժանորդագրվել
Ընտրություններին հաջորդող սցենարներից Խաժակյանը ցանկալի է համարում ուժերի միավորումը և մեկ քաղաքապետի ընտրությունը։
Քաղաքային ընտրությունը չի կարող հանգեցնել իշխանափոխության, թեպետ երևանյան ընտրությունները նաև քաղաքական են, և քաղաքի վիճակն ու մարտահրավերներն ազդում է դրա ելքի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։
Նշենք, որ մի քանի օր է՝ Երևանում մեկնարկել է ավագանու նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 15–ը։ Ընտրությունների մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություն ու մեկ դաշինք։
«Լուսավոր Հայաստանի» թեկնածուն ընդգծում է` այս ընտրությունների ելքը որևէ կերպ կանխատեսել հնարավոր չի։
«Սա ամենաանկանախատեսելի ելքով ընտրություններն են, որոնց մենք մասնակցել ենք 2018 թվականից այս կողմ»,–նշեց Խաժակյանը։
Ընտրություններին հաջորդող սցենարներից Խաժակյանը ցանկալի է համարում ուժերի միավորումը և մեկ քաղաքապետի ընտրությունը, հակառակ պարագայում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ, որը, նրա խոսքով, կնշանակի քաղաքը մի քանի ամսով պարալիզացնել։
Ինքը` Խաժակյանը, չի բացառում առաջադրված որևէ ուժի հետ համագործակցությունը։ 13 կուսակցության և մեկ դաշինքի մեջ չկա ուժ, որին նրա կուսակցությունը մերժում է։
«Բացառել համագործակցությունը նշանակում է, որ բաժանումներ է արվում սև ու սպիտակի։ Ես պատրաստ եմ հարգելու մարդկանց ընտրությունները։ Իսկ ինչպես նշեցի՝ անկանխատեսելիության բաղադրիչը այս ընտրություններում շատ մեծ է»,–հավելեց նա։
Խաժակյանի համար անընդունելի է քաղաքական խոստումներով խաբելը և ասելը, որ այս ընտրություններով հնարավոր է հասնել իշխանափոխության։
Երևանյան քարոզարշավ. 14 քաղաքական ուժ՝ քաղաքային պրոբլեմների և իշխանափոխության արանքում
«Սա քաղաքային, ավագանու ընտրություն է։ Այո, քաղաքային իշխանության փոփոխություն եղել է տարբեր համայնքներում, բայց իշխանափոխության դա բերել չի կարող։ Իշխանություն մարդիկ ընտրում են խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրության ժամանակ, և դա իրականացրել են 2021 թվականին։ Ես չեմ բացառում, որ մարդիկ փոշմանել են իրենց ընտրությունից, և շատերը դժգոհ են այս իրավիճակից։ Հետևաբար` պետք է անեն հետևություններ. «իրար ուտող» ուժեր բերել Երևանի ավագանի՝ նշանակում է ունենալ նույն իրավիճակը, ինչ կա խորհրդարանում»,–հավելեց քաղաքապետի թեկնածուն։
Նա վստահ է՝ ցանկացած իրավիճակում քաղաքային իշխանությունը պետք է լինի իր տեղում և զբաղվի իր առջև ծառացած խնդիրների լուծմամբ։
Այս պահի դրությամբ, Խաժակյանի կարծիքով, Երևանում կա երկու կարևոր և իրար հավասարար խնդիր, որը ընտրվգելու դեպքում պատրաստվում են լուծել։ Առաջինը վերաբերում է մայրաքաղաքում խցանումների թեթևացմանը.
«Խցանումների խնդիրը սրվել է և սրվելու է, եթե քայլեր չձեռնարկենք։ Ես ունեմ տեղային լուծումներ, որոնք կթեթևացնեն ընդհանուր երթևեկությունը։ Քաղաքային պլանավորման իմաստով քաղաքը չբեռնաթափելը նշանակում է նոր խնդիրներ ստեղծել քաղաքի համար»,–ընդգծեց նա։
Երկրորդ խնդիրը վերաբերում է համատիրություններին։ Դրա համակարգը չի բարեփոխվել հիմնադրման օրվանից։ Շուրջ 4 միլիարդ դրամ հատկացվում են համատիրությունների աշխատավարձային ֆոնդին։
«Մենք ասում ենք, որ վերացնելու ենք համատիրությունները և հավաքագրված 4 միլիարդը ամբողջությամբ դնելու ենք բազմաբնակարան շենքերի բարեկարգման աշխատանքների վրա»,–ներկայացրեց Խաժակյանը։
Անդրադառնալով մեղադրանքներին, թե «Լուսավոր Հայաստան»–ը գնում է ընտրությունների ընդդիմության ձայները փոշիացնելու, այնուհետև իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանին միանալու համար, Խաժակյանը նշեց, որ այն իրականությանը չի համապատասխանում։ Իրենք այս ընտրություններում չեն դիրքավորվել որպես արմատական ընդդիմություն, հետևաբար` այդ ընդդիմության ընտրազանգվածից չեն կարող ձայն փախցնել։
Երևանցին կանգնած է երկու ընտրության առջև. Սուրեն Պետրոսյան
«Այն երկու ուժերին (որոնք ներկայացված են խորհրդարանում), ձայն տված քաղաքացիները չեն հավատա, որ Դավիթ Խաժակյանը Երևանի ընտրություններով լուծելու է Արցախի հարցը,կամ բացելու է Լաչինի միջանցքը։ Դավիթ Խաժակյանը չի կարող փախցնել այն մարդկանց ձայները, ովքեր քվեարկել են Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օգտին, ուստի այդ ձայները վերցնել, տալ ուրիշին... տրամաբանությունը չի գործում։ Իսկ թե ում կմիանան այդ ձայները՝ իրավիճակով պայմանավորված կքննարկվի և լուծումներ կտրվեն»,–նշեց նա։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ ուժերը.
«Հանրային ձայն» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն
«Հաղթանակ» կուսակցություն
«Ուժը հայրենյաց» կուսակցություն
Հայաստանի եվրոպական կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Ժողովրդավարական համախմբումը» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինք
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17–ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23–ին, կավարտվի սեպտեմբերի 15–ին։
Լրահոս
0