00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական պղինձն ու էլեկտրամոբիլները. հանքարդյունաբերությունը նոր մարտահրավերների առաջ է

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայ գիտնականի հաշվարկով՝ մեր երկրում հնարավոր է տարեկան նվազագույնը 100 000 տոննա մաքուր պղինձ արտադրել։ Իսկ պղնձի արտադրական շղթայի ներդրումը ՀՀ տնտեսությունում թռիչքային աճ կապահովի։
Հայաստանի ընդերքի հարստությունը կարող է օգտագործվել էլեկտրամոբիլների, արևային վահանակների համաշխարհային արտադրության մեջ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը։
«Այսօր ամբողջ աշխարհում լիթիումի, կոբալտի, պղնձի մեծ պահանջարկ կա։ Գիտեք, որ էլեկտրամոբիլները պղնձի հումքն են օգտագործում։ Արեգակնային վահանակներում լիթիում են օգտագործում։ Այսօր ամբողջ աշխարհը տարված է այս արտադրություններով։ Իսկ մենք պինդ օգտակար հանածոների` պղինձի, ցինկի, արծաթի, ոսկու, կապարի բավական լուրջ պաշարներ ունենք»,– ասաց Հովհաննիսյանը։
Գիտնականի համոզմամբ, բնական ռեսուրսները, սակայն, բավական չեն համաշխարհային շուկայում դիրք գրավելու ու նաև` սեփական տնտեսությունը զարգացնելու համար։
Մեր զրուցակցի խոսքով` Հայաստանում հանքարդյունաբերությունը արդիականցման կարիք ունի։ Ոլորտը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք այսօր չլուծելու դեպքում վաղը ավելի լուրջ խնդիրների կարող ենք բախվել։
Կարևորագույն խնդիրներից մեկը հանքանյութի մշակման ամբողջական շղթայի բացակայությունն է։ Հայաստանը, հանդիսանալով հանքարդյունաբերող երկիր, չի հանդիսանում վերջնական արտադրանք վաճառող։

«Առաջնային խնդիրներից մեկն այսօր մաքուր պղնձի արտադրության խնդիրն է։ Մենք ընդերքից արտահանում ենք հանքաքար, որը հարստացվում է, և այդ հարստացված հումքը` խտանյութը, վաճառվում է։ Մենք ընդհանրապես պղնձի որևէ վերջնական արտադրանք չունենք։ Որոշ քանակ կա մոլիբդենի, որը «Մաքուր երկաթ», «Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերություններն են տալիս, բայց պղինձ ընդհանրապես չունենք»,– նկատում է Հովհաննիսյանը

Գիտնականի հաշվարկով՝ մեր երկրում հնարավոր է տարեկան նվազագույնը 100 000 տոննա մաքուր պղինձ արտադրել, իսկ պղնձի արտադրական շղթայի ներդրումը ՀՀ տնտեսությունում թռիչքային աճ կապահովի։
Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել է նաև ՀՀ կառավարությունը` վարչապետի մակարդակով։ Բայց գործնական քայլեր առայժմ չեն ձեռնարկվել։
Մեր զրուցակցի համոզմամբ` խոսքից գործի չանցնելու հիմնական պատճառը արտադրական հզորությունների ավելացման հետևանքով հնարավոր էկոլոգիական խնդիրների առաջացումն է։ Հետևաբար, ըստ նրա, նախ հարկավոր է լուծել էկոլոգիապես անվտանգ արտադրության հարցը, հետո արդեն դրանց հիման վրա զարգացնել արտադրությունը։
«Ես հասկանում եմ, որ բնապահպանական հարցերը կարևոր են, բայց պետք է չմոռանանք նաև տնտեսական բաղադրիչը։ Կշեռքի նժարին պետք է դնենք, տեսնենք որն է ծանր, որը` թեթև։ Այսօր ամեն մարդ դրա մասին խոսում է»,– ասում է Հովհաննիսյանը` հավելելով, որ խնդիրներ կան։ Բայց կա նաև արհեստականորեն թելադրված օրակարգ։ Հատկապես, երբ Հայաստանում բնապահպանական խնդիրների մասին «անհանգստանում են» Ադրբեջանի ներկայացուցիչները։
Ադրբեջանը թիրախավորելով հանքարդյունաբերությունը՝ փորձում է հարվածել տնտեսությանը. Ջհանյան
«Ադրբեջանի բարձրացրած աղմուկի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ խոչընդոտի ՀՀ տնտեսության զարգացմանը»,– համոզված է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է մասնագիտական ռեսուրսին, Արմեն Հովհաննիսյանը վստահեցնում է` Հայաստանում այսօր կան բարձր որակավորման մասնագետներ, որոնք ընդունակ են ընդերքշահագործման ու հետագա արտադրական շղթայի համար նորագույն տեխնոլոգիաներ մշակելու։ Մնում է ցանկություն և գումար։
Լրահոս
0