00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում տեղի ունեցողը ցեղասպանություն է. Փարիզի քաղաքապետ

© AP Photo / Carolyn KasterԱնն Իդալգո
Անն Իդալգո - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2023
Բաժանորդագրվել
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը Ֆրանսիայի նախագահին կոչ արեց օգտագործել ՄԱԿ ԱԽ–ում ունեցած իր դիրքը։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետությունում տեղի ունեցողը նման է ցեղասպանության։ Այս մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
Արցախի շրջափակումը

2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցինԱրցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Ադրբեջանն այդ անցակետով թույլ չի տալիս անցկացնել անգամ հումանիտար բեռները։

Ասուլիսը տեղի է ունենում Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, իսկ Հարությունյանն Արցախից տեսակապով է միացել։

«Մենք այստեղ ենք, որպեսզի մեր աջակցությունը հայտնենք։ Մեր պատվիրակությունում են Ֆրանսիայի 6 շրջանից ներկայացուցիչներ, ինչպես նաև կուսակցությունների նախագահներ։ Արցախում կան երեխաներ, ծերեր, կանայք, տղամարդիկ, որոնք այլևս չեն կարողանում իրենց հողի վրա արժանապատվորեն ապրել։ Մենք կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը։ Խոսելով պարզ բառերով` կարող եմ ասել, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, նման է ցեղասպանության»,– նշեց Իդալգոն։

Նա ընդգծեց, որ իրենք (պատվիրակության անդամները,– խմբ.) դիմում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որպեսզի օգտագործի ՄԱԿ ԱԽ–ում ունեցած իր դիրքը, որպեսզի Արցախի ժողովրդի իրավունքները հարգելու նպատակով բանաձև ընդունվի։
Հիշեցնենք, որ Անն Իդալգոն Հայաստան է ժամանել օգոստոսի 30-ին` Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու և պետությանը շտապ օգնություն ցուցաբերելու համար։
Լրահոս
0